Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank
Socity

«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու»

Պարզվում է՝ Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդ աստիճան անհնարին դարձել Երևանի ներքաղաքային տրանսպորտային ցանցի հարցը լուծելը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ինքն էլ չգիտի, թե առաջարկվող տարբերակում քաղաքային նոր իշխանություններն ինչ խնդիր են տեսել, որի պատճառով որոշել են հարցը 2–ից 4 տարով հետաձգել:

«Սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում տրվել են համակարգային լուծումների 90 տոկոսից ավելիի պատասխանները: Եվ եթե անգամ այստեղ կան թերություններ, ապա հարկավոր է դրանք վերացնել, ոչ թե ընդամենը մեկ թերություն նկատել ու նոր հեծանիվ հորինելու մասին մտածել: Այստեղ ամեևին էլ էական չէ, թե այդ աշխատանքը կարելի էր, թե չէր կարելի ավելի մատչելի գնով իրականացնել, բայց փաստացի այդ ծրագիրը կազմվել է, որի վրա մոտ 850 հազար դոլար գումար է ծախսվել: Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե ո՞ր փորձագետն է իրեն ավելի լավ մասնագետ համարում, որ կարող է ավելի լավ կատարել այն հսկայածավալ աշխատանքը, որն արդեն իսկ իրականացված է»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ի դեպ, նշենք, նաև, որ մոտ 1 միլոն դոլարանոց այս ծրագրում ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի, այլ պետական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք ծրագրի վրա աշխատել են առանց որևէ ֆինանսավորում ստանալու: Այսինքն, նշված գումարից բացի այդ փաթեթի աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել են նաև հանրային ռեսուրսի ջանքերն ու հնարավորությունները, որոնք առանց ֆինանսական աջակցության են ներգրավվել այդ աշխատանքային խմբում: Եվ այս պարագայում ջուրը նետել ամեն ինչ և հայտարարել, որ այն պիտանի չէ, քանի որ թերություններ ունի, համաձայնեք, որ լուրջ մոտեցում չէ:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ թերություններ են հայտնաբերվել, որ դրանք չեն կարող շտկվել: Իսկ եթե իսկապես փաթեթը լավը չէ, ապա հարկավոր է հետ կանչել այն գումարը, որը ծախսվել է այդ ծրագրի մշակման վրա: Քննարկումների ժամանակ ես դեմ էի աշխատանքի տեմպերին, ես կողմ էի ավելի լավ մոդելի մշակմանը, բայց իմ խնդիրը ոչ թե հետ, այլ առաջ նայելն է: Եթե համակարգը տարեսկզբից ներդրվեր, այսօրվա դրությամբ մենք արդեն իսկ ավելի լավ տրանսպորտային համակարգ կունենայինք: Բայց ներկայիս իշխանությունները նման մոտեցում ցուցաբերելով՝ խնդիրն ավելի հետ են տանում, որի իմաստը ինձ համար, անկեղծ ասած, հասկանալի չէ»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նախագծով առաջարկվում է նոր երթուղային ցանց ներդնել, որը պետք է նոր միասնական օպերատորով գործեր, իսկ բիզնեսը պարտավոր էր հաշվի նստել այդ իրողության հետ: Բայց, եթե այսօրվա դրությամբ բիզնեսը կարողացել է ներկա իշխանություններին «համոզել», որ իրենք ավելի ուժեղ են, ապա հարկավոր է պարզաբանել, որ սպառողների համար էլ պարզ լինի, թե ինչու քայքայված տրանսպորտային ցանցը չի փոխարինվում նորով և ինչո՞ւ տրանսպորտի արդիականացման ծրագիրը չի ներդրվում:

«Քաղաքապետարանը պետք է հնչեցնի իր տեսակետը, թե ինչու չի ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քանի որ 2 կամ 4 տարի հարցը հետաձգելը խայտառակություն է: Նման բան ասողն անուղղակի ընդունում է, որ ինքը չի հասկանում և չի պատկերացնում խնդրի կարևորությունը, քանի որ 2–4 տարում էլ ավելի բարդ վիճակի մեջ կհայտնվի տրանսպորտային ցանցը: Դա նշանակում է նաև, որ առնվազն այդքան տարի գործող տրանսպորտային ցանցով պետք է կարողանան սպասարկում իրականացնել: Այսինքն, ստացվում է, որ գործող բիզնեսը պետք է նորից ներդրում անի, իսկ այդ պարագայում արդեն բիզնեսը իշխանություններին կստիպի ոչինչ չանել, մինչև կատարված ներդրումները հետ գան: Մեր այսօրվա քաղաքային իշխանությունները պետք է նվազագույնը կա՛մ այսքանը հասկանան և նման հայտարարություններ չանեն, կա՛մ հիմնավորեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ քաղաքապետարանի պատասխանատուներն այս ընթացքում նույնիսկ ծրագրի աշխատանքային խմբին չեն հրավիրել քննարկումների, որը կօգներ իշխանություններին շատ հարցերի մասին պարզաբանումներ ստանալ: Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ պատասխանող կողմը հանրային օղակներից հնչեցվող հարցերին պաշտոնապես չի արձագանքում և մեկնաբանություն չի ներկայացնում: Սա նույնպես մտահոգություններ է առաջացնում:

«Մեր նպատակը ոչ թե չարախնդալն է, այլ պրոբլեմը հասկանալն ու օգնելը: Եվ խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են բաց և թափանցիկ աշխատել, փորձել իրենց դիրքորոշումները հիմնավորել և առնվազն պատրաստ լինել պատասխանել բոլոր հարցերին: Այս հարցը եղել և շարունակում է հանրային դաշտում մնալ և այս հարցում մեր պայքարը ոչ թե սկսվել է իշխանափոխությունից հետո, այլ վաղուց՝ հանուն լավ տրանսպորտային համակարգ ունենալու: Եվ այն, ինչ պահանջում էինք նախկին իշխանություններից, այժմ շարունակելու ենք պահանջել նոր իշխանություններից: Իսկ բոլոր նրանք, ովքեր Տարոնի գծի մասին չէին լսել, ու հիմա դրա կեսի մասին իմացել են, իրենց չպետք է իրավունք վերապահեն չպատասխանել այն մարդկանց հարցերին, ովքեր տարիներ շարունակ խորապես ուսումնասիրել են այս խնդիրը և հստակ ասելիք ունեն»,– ասաց Բ. Պիպոյանը: