Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

«Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»

Օրենսդիր և գործադիր մարմինների բալանսավորվածության մասին այս պահին խոսք լինել չի կարող: Եթե փաստացի ենք դիտարկում, ըստ էության, Սահմանադրությունն էլ չի ենթադրում, որ գործադիրի և օրենսդիրի միջև, այսպես ասած, բալանսավորում պետք է լինի այն առումով, որ ինչ– որ չափով պետք է իրար հակակշռեն: Բայց խորհրդարանական կառավարման երկրում ենթադրվում է, որ քաղաքական կայուն մեծամասնությունը ձևավորում է իր կառավարությունը, նշանակում է իր վարչապետին: Oragir.info-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս պարագայում խոսել, թե կառավարությունը կարող է հակակշիռ լինել օրենսդիրին, անիմաստ է:

«Իհարկե, ինչ–որ փուլում կարող են հակասություններ առաջանալ: Բայց գլոբալ առումով, գոնե առնվազն տեսականորեն, նման բալանսավորումների մասին հիմա խոսք լինել չի կարող: Բալանսավորման մասին թերևս կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն, և «Իմ քայլը» չստանար այդ կայուն մեծամասնությունը և ստիպված լիներ հաշվի նստել մյուս քաղաքական ուժերի հետ»,–ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը ոչ թե հայկական իրականության արհեստական կոալիցիաների, այլ իսկական կոալիցիայի մասին է:

Նրա խոսքով, քանի որ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող, ապա բալանսավորվածության վերաբերյալ խոսակցությունները ևս անիմաստ են. «Այսօր կա 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժի լիակատար և համապարփակ իշխանություն»:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, միշտ կա բալանսավորման անհրաժեշտություն. «Ցանկացած երկրում փորձում են հակակշիռների ինչ–որ մեխանիզմ ստեղծել, որ իշխանությունը և ընդդիմությունը իրար վերահսկելով՝ փորձեն բավականին սուր քննարկումների, փոխըմբռնման արդյունքում ստանալ ինչ–որ «պրոդուկտ», որը քիչ թե շատ բոլորի համար ձեռնտու կլինի: Այս պահի դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունն իր ցանկացած որոշում կարող է անցկացնել առանց որևէ խնդիրների: Այս պայմաններում, սակայն, ֆորմալ ընդդիմություն համարվող ուժերը ևս ձեռքները ծալած չեն նստելու: Թե որքանո՞վ հաշվի կառնվի և լսելի կլինի նրանց քննադատությունը, զուտ իշխող քաղաքական մեծամասնության ցանկությունից է կախված»:

Թեև, ըստ Վ. Հակոբյանի, բալանսի մասին խոսելն այս պահին անիմաստ է, այնուամենայնիվ, նա չի բացառում, որ որոշ ժամանակ հետո ինչ–որ զարգացումներ լինեն. «Չի բացառվում, որ ամիսներ հետո կարող է ինչ–ինչ քաղաքական իրավիճակ փոխվել, ինչպես նաև փոխվեն հասարակության տրամադրությունները: Օրինակ՝ մեծամասնություն ունեցող ուժը ոչ թե 70 տոկոս, այլ մի փոքր ավելի քիչ կամ շատ աջակցություն ունենա: Այդ ժամանակ հնարավոր է ընդդիմության զենքերն էլ ավելի սուր լինեն, այդ թվում՝ նաև խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմության. ի վերջո, ընտրությունների արդյունքում ԱԺ պատերից դուրս են մնացել նաև քաղաքական կայացած ուժեր, որոնք այսօրվա դրությամբ լավագույն վիճակում չեն: Կան ուժեր, որոնք ունեն ֆինանսներ, կազմակերպչական ռեսուրսներ, կապեր, երբեմն նաև իդեոլոգիա: Ցանկացած պահի՝ ելնելով քաղաքական իրավիճակից, այդ ուժերը կարող են ակտիվանալ կամ ակտիվացվել»:

Քաղտեխնոլոգը հավանական է համարում այն, որ ներկայումս ընդդիմադիր դաշտում ստեղծված վակուումը կլրացվի ինչ–ինչ նոր քաղաքական ուժերի ձևավորմամբ:

«Քանի որ մեծամասնություն կազմող խմբակցությունը բավականին բազմաշերտ է, շատ տարբեր քաղաքական, քաղաքացիական ուժեր, հիմնադրամների ներկայացուցիչներ, բաց և փակ հասարակությունները ներկայացնող ուժեր են այնտեղ ընդգրկված, չեմ բացառում, որ իրենց մեջ էլ լինեն որոշակի շահերի բախումներ: Նման բախումները ՀՀ պատմության մեջ հանգեցրել են նրան, որ, օրինակ, ՀՀՇ–ից ընդամենը մեկ տարի հետո պոկվեց ոչ պակաս ուժեղ ԱԺՄ–ն, որի լիդերը ոչ պակաս հեղինակություն ուներ, քան Լևոն Տեր–Պետրոսյանը: Մեծ հաշվով՝ քաղաքականությունը շատ դինամիկ գործընթաց է, այն էլ՝ այսօրվա աշխարհում, երբ քաղաքական գործիչների առավոտյան հնչեցրած խոսքերը չեն համընկնում երեկոյան ասածների հետ: Դրա համար շեշտում եմ, որ դեկտեմբերի 9–ի դրությամբ է արտացոլվում այս խորհրդարանը, ուժերի հարաբերակցությունը: Քամիները կարող են այս կամ այն կողմ փչել, և հասարակության տրամադրություններն ու էմոցիաներն էլ կարող են այլ ձևի լինել»:

Նա ընդգծեց՝ այս պահի դրությամբ թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում լինելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքական հսկայական ազդեցությունը, և ոչ մի այլ քաղաքական ուժ որևէ հնարավորություն չունի ազդել որոշումների վրա: «Իսկ արդյո՞ք գործադիրում կփորձեն բալանսավորել՝ փորձելով նաև այլ ուժերի ներգրավել: Չեմ բացառում, որ գործադիր իշխանությունը ձևավորելուց հաշվի առնեն նաև կադրային պրոֆեսիոնալիզմը: Սա արդեն տեխնիկական խնդիր է, կարող է կա ինչ–որ գործիչ, որը չի ներկայացնում «Իմ քայլը» դաշինքը, բայց նա կարող է լինել լավ նախարար, փոխնախարար: Անպայման չէ, որ կառավարության ձևավորումը հիմնված լինի զուտ կուսակցական պատկանելիության վրա: Կարծում եմ՝ դոմինանտը դա չի լինելու: Ըստ իս, անցած 7 ամիսը պետք է որ դպրոց լիներ նոր իշխանությունների համար հետևյալ առումով. այնուամենայնիվ, ոչ բոլոր քաղաքական գործիչներն են լավ կառավարիչ, մենեջեր դառնում: Եվ եթե իրենք իրենց քաղաքական կամ քաղաքացիական գործիչ են համարում, գուցե ճիշտն այն է, որ հայտնվեն հենց ԱԺ–ում: Գուցե ԱԺ–ում իրենցից օգուտը երկրի համար շատ ավելին լինի, իսկ վնասը կառավարությունում՝ ավելի քիչ»,–եզրափակեց նա: