Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

«Այս փուլում ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը»

Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տարիներին տնտեսագետ–փորձագետները սկսել են ձեռնպահ մնալ հասարակությանը տնտեսական վերլուծություններ ներկայացնելուց: Նրանք, ովքեր մտահոգված են երկրում վարվող տնտեսական քաղաքականությամբ, հասարակությանը հայտնի էին իրենց դիպուկ և թիրախային վերլուծություններով: Բայց գնալով նրանք էլ սկսեցին լրագրողներին հարցազրույցներ չտալ: Այդ միտումը սկսվեց դեռ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մի մասն էլ այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո սկսեց լռություն պահպանել: Իսկ նրանք, ովքեր հայտնի են իրենց մասնագիտական բարձր որակներով և աշխատասիրությամբ, իշխանափոխությունից հետո ավելի մեծ ոգևորությամբ փորձեցին օգնության ձեռք մեկնել, ծրագրեր առաջարկել: Բայց, հետագայում կարծես հասկացան, որ իրենց գործադրած ջանքերն ապարդյուն են, քանի որ երիտասարդներից կազմված կառավարությունը երևի ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է:

Ու եթե նախարարներից մեկը հայտարարում է, թե մշակույթն ինքն է, մյուսը կրթության ձեռքբերումը համարում է կրոնի պատմության ժամերի կրճատումը, ապա պարզ է, դառնում, որ առայժմ մենք գտնվում ենք փորձարկումների շրջանում: Այսինքն, լուրջ ծրագրերի մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել կամ հասունացել: Այս ֆոնին, բնական է, որ գիտնական–տնտեսագետներն էլ ձեռնպահ կմնան իրենց ասելիքը բարձրաձայնելուց, քանի որ մեծ հաշվով ասողին լսող չկա:

Այս փուլում, երբ արդեն գրեթե պարզ է, թե ինչ կառուցվածք կունենա խորհրդարանն ու կառավարությունը, հարցերի հարցն այն է, թե երբ են երկրում տնտեսական բարեփոխումներ սկսվելու և իրականացվելու, կամ վերջիվերջո երկիրն ինչ ճանապարհով է փորձելու զարգանալ:

Բայց, արի ու տես, որ այս մասին դեռ ոչինչ չի խոսվում: Փոխարենը վարչապետի պաշտոնակատարը շարունակում է միայնակ աշխատել և անգամ նախարարների գործն անել: Օրինակ, Չարենցավանի դասադուլի պատճառները պարզելով զբաղվել:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ով մշտապես բավականին ակտիվ աշխատել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չցանկացավ դիտարկումներ անել, թե կառավարությունն այս փուլում ինչ քայլեր պետք է սկսի իրականացնել երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Հիմա ժամանակն է, որ նորընտիրներն իրենք խոսեն և ասեն, թե ինչ է պետք տնտեսությունը զարգացնելու համար: Ճիշտը դա է: Ես կարող եմ ասել, թե ինչ պետք չէր անել: Օրինակ, որ 101 պատգամավորը դառնա 129 կամ 132: Բայց, այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ հարց մեկնաբանելուց: Համոզված եմ՝ այդպես են մտածում շատ–շատերը, ովքեր իրենց սկզբունքներն ունեն: Մասնագետները սպասում են, որ կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացնեն, որից հետո կմեկնաբանեն: Թող իրենք իրենց ծրագրերը դարձնեն քաղաքականության հիմք, տեսլական, ռազմավարություն, մենք էլ գնահատականներ կտանք: Ես այդպես եմ մտածում»,– ասաց Ա. Մարգարյանը:

Կարճ ասած, ժողովուրդն իր քվեն տվել է կուսակցություններին, ձևավորել է կառավարություն, որի կառուցվածքը մոտավորապես պարզ է: Եվ հիմա գնդակը գտնվում է ժողովրդի մեծամասնության քվեն ստացած, ինչպես նաև խորհրդարան անցած ուժերի դաշտում: Հիմա ժողովուրդը սպասում է հաջորդ քայլերին, որոնցով օր օրի պետք է բարելավվի սոցիալ–տնտեսական վիճակը և մարդկանց կենսամակարդակը պետք է սկսի բարձրանալ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ իրենք կախարդական փայտիկ ունեն, որով ամեն ինչ հնարավոր է կարգավորել և իրականություն դարձնել:

«Տնտեսագետների, քաղաքագետների, իրավաբանների, բոլորի սպասումները բոլորովին այլ էին: Առայժմ պետք է սպասենք, որպեսզի կառավարություն ձևավորվի, ծրագիր ներկայացնեն: Այն ժամանակ էլ ես, ինչպես միշտ, լինելով ակտիվ փորձագետ, իմ կարծիքը կասեմ, բայց այս փուլում ես համարում եմ, որ ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը»,– ասաց Ա. Մարգարյանը: