Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Թուրքագետ. «Ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Պաշտոնական Թուրքիան դեռ չի արձագանքել հայտարարությանը, փոխարենը Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական «Trend» գործակալությանը հայտնել են կարգավորման իրենց հայտնի պայմանները:

Անդրադառնալով թեմային՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նախ շեշտեց, որ գործակալության տված պատասխանն անգամ «ոչ պաշտոնական» որակելը ճիշտ չէ:

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը դեռ որևէ արձագանք չի գտել Թուրքիայի կողմից, գուցեև չգտնի, եթե կոնկրետ հարցադրում չարվի: Այսինքն, եթե որևէ լրագրող այդ թեմայի առնչությամբ հարցադրում չանի Թուրքիայի ԱԳ նախարարին, վարչապետին կամ նախագահին: Իսկ հիմա՝ ի՞նչ ասաց Ն. Փաշինյանը և ի՞նչ էին ասում իր նախորդները: ՀՀ բոլոր առաջնորդներն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու պատրաստակամություն են ունեցել: Ամենամեծ ջատագովը եղել է առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը, որն ամենաշատն էր մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա արևելագետ էր, իսկ հանդիպումներն ավելի սերտ էին այն ժամանակվա թուրք պաշտոնյաների հետ: Այդուհանդերձ, ոչինչ տեղի չունեցավ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ևս փոխադարձ հայտարարություններ եղան, բայց դրանից ավելի ոչինչ չեղավ: Ս. Սարգսյանի օրոք այդ ամենն առարկայական դարձավ, ստորագրվեցին հայ–թուրքական արձանագրությունները: Սակայն ինչը խանգարեց այն ժամանակ, խանգարելու է նաև հիմա. Արցախյան հարցի չկարգավորված լինելը Թուրքիայի համար թիվ մեկ նախապայմանն է: Թե՛ արձանագրությունները ստորագրելու ընթացքում, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմյան նախագահ Էրդողանը շեշտում էր՝ մինչև Արցախյան հարցը չկարգավորվի, սահմանը չենք բացելու»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Վերադառնալով Ն. Փաշինյանի հայտարարությանը՝ թուրքագետն այն որակեց ադեկվատ և նորմալ. «Եկել է նոր իշխանություն և հայտարարում է, որ հարևանի հետ առանց նախապայմանի պատրաստ է հարաբերությունները կարգավորել: Սակայն Թուրքիան ինչպե՞ս կպատասխանի կամ ի՞նչ դրական ակնկալիքներ կարող են լինել. այս պահին Թուրքիայում որևէ իրադարձություն չկա, որը կնպաստի դրական պատասխանի»:

Անդրանիկ Իսպիրյանն այժմյան իրավիճակը վերոնշյալ առումով ավելի վատ է որակում. «Սերժ Սարգսյանի օրոք կար Հայկական հարցի հետ կապված Թուրքիայի մտահոգությունը, ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման բավականին հաջող գործընթաց էր ծավալվում: Տարբեր երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան դրանց դեմն առնելու համար հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիոն քայլ արեց: Այս պահին այդ իմիտացիայի կարիքն այլևս չկա: Այս պահին չկա Հայոց ցեղասպանության ճանաչման և, դրա հետ կապված, Թուրքիայի հեղինակությանը հարվածող լուրջ վտանգ: Բնականաբար, չկա նաև այդ հարաբերությունների կարգավորման իմիտացիա անելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ՝ հայ–թուքական հարաբերությունները կարող են սկսել կարգավորվել ցանկացած պահի՝ Թուրքիային հարմար և ձեռնտու աշխարհաքաղաքական ինչ–որ ժամանակահատվածում: Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է, բայց խնդիրը Թուրքիայի կողմում է: Երբ Թուրքիային ավելի անհրաժեշտ կլինի՝ կգնա սահմանի բացմանը: Ավելի ուղիղ ասեմ, երբ Թուրքիայի համար սահմանի բացումը ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ ավելի կարևոր կլինի, քան Ադրբեջանը: Այս պահին, սակայն, նման իրավիճակ նույնիսկ հեռանկարում չի երևում: Նման պատճառներ Թուրքիան այս պահին չունի»:

Թեև Ն. Փաշինյանի հայտարարությունը ողջունելի է համարում, բայց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով մեր զրուցակիցը մի հանգամանք է շեշտում. «Հետագայում գուցեև Թուրքիայից լինեն դրական ազդակներ, սակայն իշխանությունը պետք է հաշվի առնի նախորդների սխալները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ գլխավորապես շեշտը դնի նախորդների սխալների վրա: Երբ նախկինում Էրդողանը հայտարարում էր նաև, որ մինչև Արցախի հարցը չկարգավորվի, բացառված է հայ– թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, զուգահեռ մեր ԱԳՆ –ում, նախագահականում շեշտում էին, թե՝ ո՛չ, շուտով բացվելու է սահմանը, կարգավորվելու է: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել և մի քիչ ավելի ուշադիր լինել»: