Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

«Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան

Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ և՛ արդար էին, և՛ ազատ, և՛ մրցակցային, Oragir.info-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ու թեև այն դեռևս իդեալական համարել հնարավոր չէ, բայց կարևորն այն է, որ հիմնական չափանիշները պահպանվել են: Դիտարկումները ցույց են տվել նաև, որ մասշտաբների առումով խախտումներն անհամեմատ քիչ են եղել, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր:

«Այն խայտառակ խախտումները, որոնց մենք տարիներ շարունակ ականատես էինք լինում, այս անգամ չկային: Իհարկե, քարոզչության ժամանակ երկու հիմնական ուժերի միջև ընթացող կոշտ հռետորաբանությանն ականատես եղանք, որը ոչ թե գաղափարների և ծրագրերի պայքար էր, այլև միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքների շարք: Կարող ենք ասել նաև, որ եղել են նաև սահմանափակ չափով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ, քանի որ, բնականաբար, դժվար էր ակնկալել, որ այսքան տարիներից հետո կարող էին փայլուն ընտրություններ անցկացվել: Եթե հաշվի առնենք նաև 2017 թ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած չարաշահման մասշտաբները, ապա, բնականաբար, չէին կարող նման դրսևորումները միանգամից վերանալ: Բայց, բարեբախտաբար, վարչական ռեսուրսի չարաշահման, այսպես ասած, առավել ծանր տարատեսակները՝ դպրոցների տնօրենների, բուժհիմնարկների ղեկավարների միջոցով և այլ ձևերով ընտրողների կամքի վրա ազդելու դրսևորումները, կարծես թե, այս անգամ չեն նկատվել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Նա նաև նշեց, որ եղել են որոշ դեպքեր, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հոկտանյանը չբացառեց, որ կարող է նաև ընտրակաշառքի դեպքեր եղած լինեն, բայց այդ ամենի մասին խոսել հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո:

«Ոչնչացված ընտրական համակարգ և ինստիտուտ ունենալուց հետո դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլինի այն ռեինկարնացիայի ենթարկել և արևմտյան չափանիշներին համապատասխան մաքուր ընտրություններ կազմակերպել: Եվ եթե այս ընտրությունները համեմատենք Արևելյան Եվրոպայի երկրների ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այն Լեհաստանում կամ Մերձբալթյան հանրապետություններում անցկացվող ընտրությունների որակն ուներ»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Խոսելով ընտրությունների ժամանակ վախի մթնոլորտ լինել–չլինելու մասին, նա նշեց, որ իր դիտարկմամբ նման դրսևորումներ չեն եղել: Իսկ եթե անգամ եղել են, ապա լավ կլինի, որ այդ մասին հայտարարողները փաստեր հրապարակեն:

«Եթե վախի մթնոլորտը կապում են այն հանգամանքի հետ, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածուներն ավելի շատ ձայներ են ստացել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման, սպառնալիքների, ընտրակաշառքի կիրառման շնորհիվ, և այս ընտրությունների ժամանակ իրենց ընտրազանգվածը վախի պատճառով իրենց ձայն չի տվել, ապա պետք է կարողանան դա փաստերով ապացուցել»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Իր դիտարկմամբ, ընտրության օրը ընտրատարածքների մեծ մասի շրջակայքում անգամ սևազգեստ «տասովչիկների» կուտակումներն են բավականին քիչ եղել, ինչը նախորդ ընտրությունների համեմատ շատ փոքր թիվ կարող է կազմել:

«Ես 1989 թվականից, որոշ բացառություններով, տարբեր կերպ ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում: Եվ կարող եմ ասել, որ այս անգամ տեղի ունեցած ընտրությունները նման էին 1991 թվականի ընտրություններին: Այսինքն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդիկ «փրկիչ» են գտել, ինչը հայ ժողովրդի մոտ դարերի ընթացքում ձևավորված ու պահպանված մոտեցման հետևանք է: Եվ եթե այն ժամանակ «փրկիչը» Լևոն Տեր–Պետրոսյանն էր, հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ցավոք, մենք դեռ այն գիտակցության չենք հասել հասկանալու համար, որ փրկիչը մենք ինքներս պետք է լինենք: Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն կդառնա: Եվ որ 5 տարի հետո 1996 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովը գրոհելու դեպքերը չեն կրկնվի: Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա»,– ասաց Վ. Հոկտանյանը: