Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց 2019թ-ին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին։

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ երեք մարմիններում՝ Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունը փոփոխվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար բացի պատասխանատվությունից, ենթադրում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է ծառայել Հայաստանի շահերին: Հասկանալու համար, թե ինչպես է գործում ԵԱՏՄ նախագահությունը, պետք է պատկերացում կազմել Եվրասիական տնտեսական միության կառավարման մարմինների մասին։ Ինֆոգրաֆիկայում ներկայացված են ԵԱՏՄ երեք մարմինները՝ Բարձրագույն խորհուրդը, Միջկառավարական խորհուրդը և Հանձնաժողովի խորհուրդը, դրանց հիմնական ֆունկցիաները և խնդիրները, ինչպես նաև՝ կազմը և կառուցվածքը։

 

 

Հայաստանը նախագահության շրջանակներում պետք է մշակի ճանապարհային քարտեզ և հստակեցնի գործողությունների առաջնահերթությունները։ Իր նախագահության ընթացքում՝ 2017 թվականին Ռուսաստանն առաջադրել էր 4 հիմնական նպատարկներ.
1. ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ձևավորման գործընթացքում ներքին արգելքների և սահմանափակումների վերացում,
2. Ազգային կառավարման համակարգի կատարելագործում, որի շրջանակներում հունվարի 1-ից գործել է ԵԱՏՄ Մաքսային կոդեքսը,
3. Տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովում, այդ թվում էլեկտրոնային առևտուր, ապրանքների հոսքերի հսկողություն մաքսային և այլ ոլորտներում,
4. Ազատ տնտեսական գոտիների ձևավորման շարունակական ապահովում Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սերբիայի և Սինգապուրի հետ։

Հատկանշական է, որ մատնանշված առաջնահերթությունները ամբողջովին չեն իրականացվել, ուստի, 2019 թվականին սպասվում է ինտեգրացիոն գործընթացների ակտիվ փուլ, որում Հայաստանը պետք է ունենա ոչ պակաս դերակատարում։ Այսպիսով, Հայաստանի առջև ծառացած են հետևյալ խնդիրները. առևտրի ծավալների մեծացումը և դրան խոչընդոտող գործոնների վերացումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, ֆինանսական համակարգերի մոտարկման հեռանկարները, թվային օրակարգի կյանքի կոչումը, էներգետիկ ոլորտը, մասնավորապես՝ նավթագազային ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։

Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի խորացման նպատակով 2019 թվականին ուրվագծվում է 3 հիմնական նախաձեռնությունների իրականացում. Առաջինը՝ Եվրասիական ոսկերչական գրասենյակի ձևավորումն է` ոսկերչական խոշոր ձեռնարկությունների ներգրավմամբ, որոնց «մարկետմեյքերների» (շուկայի ստեղծող) կարգավիճակ կտան ու պետությունից ֆինանսական օգնություն կստանան։ Երկրորդ ուղղությունը լուսատեխնիկական ոլորտն է, երրորդը՝ թվային օրակարգն է։ Երկրների ղեկավարներն արդեն հաստատել են ԵԱՏՄ թվային փոխակերպման օրակարգը։

Հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների արդի միտումները և ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված առաջնահերթությունները, ԵԱՏՄ տնտեսական տարածքում նախատեսվում է 2019-2025 թթ.-ին ձևավորել էլեկտրաէներգիայի, նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, որոնց վերաբերյալ արդեն դեկտեմբերի 6-ին Բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները ստորագրել են «ԵԱՏՄ-ի 2019թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին», «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումները։ Հարկ է ընդգծել, որ այս որոշումների իրականացումը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի համար։

 

Բացի այդ, Բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել են «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին» և «ԵԱՏՄ-ի և անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու» մասին որոշումները։ Այս համատեքստում ևս Հայաստանը կարևոր դերակատարում ունի հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարցում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում է մաքսային օրենսգիրքը, Հայաստանը կարող է նախաձեռնել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլեր թվային փոխակերպման օրակարգի շրջանակներում։ Միանշանակ դրական կարելի է գնահատել Հայաստանի ներկայացրած նոր նախաձեռնությունը էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, սակայն այս գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի և առավելագույնս հեշտացվեն միության անդամ երկրների միջև մաքսային ընթացակարգերը, այդ թվում միության երկրների տարածքում ապրանքների շարժի վերաբերյալ տվյալների օպերատիվ փոխանակման հետ կապված խնդիրները։

Համաշխարհային տնտեսության մարտահրավերներին դիմակայելու նպատակով ԵԱՏՄ երկրները մրցակցելու փոխարեն պետք է կոոպերացնեն իրենց համեմատական առավելությունները և մրցունակ եվրասիական ապրանքանիշեր ստեղծեն։ Ինչպես նկատել էր Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ երկրները պետք է մեծ նախագծեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան երրորդ երկրներին ներկայանալ որպես մեկ ամբողջություն: Ուստի, ԵԱՏՄ բրենդի ձևավորման համար անհրաժեշտ է նաև ԵԱՏՄ անդամ երկրների արտադրական հզորությունների միավորում։

Մերի Հովսեփյան