Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Politics

Մեծ բանավեճ, փոքր արդյունքներ

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև: Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ միայն ձևաչափը ներմուծելով հնարավոր է ստանալ այն բովանդակային որակը, որն առկա է բանավեճերի հայրենիքում՝ Արևմուտքում: Սակայն ինքնին մեծ բանավեճը, ընդհանրապես առատ բանավեճային ձևաչափերը հետաքրքիր նորամուծություն են, որի հետ հայաստանյան քաղաքական դաշտը ստիպված է լինում առերեսվել:

Ինչևէ: Գալով նախօրեի մեծ բանավեճին, պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով հնարավոր չէ դատել, թե որ ուժը այդ բանավեճում հաղթեց: Քաղաքական իրավիճակում, բնականաբար, ի սկզբանե հաղթել է հեղափոխական ուժը, և այս իմաստով բանավեճը որոշակիորեն կորցրել է իր հիմնական նպատակը՝ ընտրության արդյունքի վրա ազդելը: Սակայն, եթե բանավեճը չի կարող որոշել ընտրության հաղթողին, այնուամենայնիվ կարող է, օրինակ, որոշել, թե ինչպես կընտրի չկողմնորոշված էլեկտորատը:

Հայաստանի էլեկտորալ շերտն, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Կա ստվար հատված, որ անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կա մեկ այլ հատված, որը աջակցում է հեղափոխությանն ընդհանրապես, բայց կոնկերտ Փաշինյանի հետ կապված ունի վերապահումներ, կա ՀՀԿ–ի փոքրաթիվ էլեկտորատը, որը ակամայից դարձել է այս հեղափոխության արդյունքում մարգինալացված շերտը, կա ՀՅԴ–ն իր ավանդական ընտրողներով, ԲՀԿ–ն՝ նույնպես իր տարածքային կառույցների ակտիվ աշխատանքի միջոցով ունի որոշակի էլեկտորատ: Սրանից բացի կան նաև մարդիկ, որոնք որևէ կերպ չեն կողմնորոշվում՝ ընտրել հեղափոխությանը, դրան կից ուժերին, թե հին Հայաստանը ներկայացնողներին: Չմոռանանք նաև, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային ընտրակարգով, ասել է թե, շատ դեպքերում անհատների հանգամանքը գերադասվելու է կուսակցություններին:

Հայաստանի էլեկտորալ դաշտի մասին խորքային սոցիոլոգիական ուսումնասիրություններ չկան, կան միայն հպանցիկ ու մակերեսային, կասկածելի սոցիոլոգիական անվանվող կանխատեսումներ: Սա է պատճառը, որ Հայաստանի ընտրողի վարքը ազատ պայմաններում բավական անկանխատեսելի է: Այս իմաստով առաջիկա ընտրությունները, հատկապես դրանց ազատ և թափանցիկ անցկացման դեպքում շանս են տալիս հասկանալու ընտրողների մոտեցումները, ընտրողների դաշտի առանձնահատկություններն ու բաժանումները:

Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը, քանի որ այդ հարցը լուծված էր ի սկզբանե: Բայց դրանք շանս են տալիս մյուս ուժերին դեպի իրենց կողմնորոշել չկողմնորոշված կամ կիսակողմնորոշված էլեկտորատին: Այս գիտակցումը, ընդ որում, հազվադեպ էր նկատվում բանավեճերում, ինչը ևս խոսում է բանավեճերի հանդեպ Հայաստանի քաղաքական համակարգի ընտելացված չլինելու մասին: Շատ դեպքերում պրագմատիկ նպատակին գալիս էր փոխարինելու մաքսիմալիզմն ու բանավիճող հակառակորդին ոչնչացնելու ինքնանպատակությունը: Այնինչ, գոնե այն ուժերը, որոնք հավակնում էին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերին, պիտի գիտակցեին, որ բանավեճերում խոսում էին ոչ թե իրենց մրցակիցների, թեկուզև թույլ մրցակիցների, այլ հասարակության, հատկապես դրա չկողմնորոշված հատվածի հետ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան