Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Socity

Քաղաքացի–ոստիկան հարաբերություններն ավելի հասկանալի պիտի լինեն

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ–ն, որն ավելի վաղ ընդգրկվել էր ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդում, ստանձնել է խորհրդի Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նախագահությունը:

Հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի հետ զրուցել ենք այդ համագործակցությունից ակնկալվող և արդեն առկա արդյունքների, քաղաքացիների բողոքները, առաջարկները լսելի դարձնելու հնարավոր մեխանիզմների մասին: Նա նախ ընդգծեց, որ քաղաքացիների հետ անընդհատ կապի համար ստեղծվել է ֆեյսբուքյան էջ, որը ոչ միայն իրենց հանձնաժողովի, այլ ամբողջ հասարակական խորհրդին է վերաբերում:

«Չնայած, որ համակարգողը մեր հանձնաժողովն է, բայց բողոքը կամ առաջարկը, կապված թեմատիկայի հետ, ուղղում ենք այլ հանձնաժողովներ: Մենք համագործակցում ենք ոլորտի պատասխանատու գերատեսչությունների, այդ թվում՝ ՃՈ–ի հետ: Վերջին երեք ամսվա մեջ արդեն երրորդ միջոցառումն ենք կազմակերպում, որում ներգրավված է նաև ՃՈ–ն: Առաջիկայում էլ «սեփական փորձով» միջոցառումն է. կան քաղաքացիներ, որոնք կասկած կամ անվստահություն են հայտնում ՃՈ ծառայության վերաբերյալ. նրանց համար կազմակերպելու ենք հանդիպում: Եվ այն չի լինելու նախապես պայմանավորվածությունների արդյունքում: Բացառելու ենք այն հնարավոր տարբերակը, որ ՃՈ տեսուչը կարող է տեղյակ լինել այդ մասին, պատրաստվել, ըստ որի էլ՝ իրեն կարող է այլ կերպ դրսևորել»,–ասաց նա՝ թվարկելով այն բոլոր աշխատանքները, որոնց քաղաքացին կարող է ականատես լինել:

«Քաղաքացիները հնարավորություն կունենան ներկա գտնվել, օրինակ, շրջիկ ծառայության, ստուգայցերի, պատահարների ժամանակ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվող խախտումների հետազոտությունների ու ապացույցների հավաքագրման, տուգանքի որոշման գործընթացին»,–նշեց նա:

Դավիթ Պեդանյանի խոսքով՝ միջոցառումը երկու նպատակ ունի: «Այս շրջանում մեր հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում, ըստ որի՝ տեսնում ենք ՃՈ աշխատանքի ծավալը, որակը: Ուզում ենք քաղաքացիներին ևս հասցնել այդ տեղեկատվությունը, որ իրենք սեփական փորձով գնահատեն, թե ինչպե՞ս են աշխատում ՃՈ աշխատակիցները, որքանո՞վ են օբյեկտիվ, քաղաքականացվա՞ծ են, թե՞ ոչ: Տարբեր ոլորտների ներկայացուցիչների ևս հրավիրելու ենք, որ տեսնեն և կիսվեն իրենց առարկություններով, ինչպես նաև՝ լավ առաջարկներով: Իսկ երկրորդ նպատակն այն է, որ ճանապարհային ոստիկաններն ավելի զգոն լինեն ու հաշվի առնեն, որ ցանկացած պահի կարող են ստուգայց կատարել հենց քաղաքացիները»,–շեշտեց նա:

Բացի պետական կառույց– հ/կ–ներ – քաղաքացի կապ ստեղծելու և այն ամրապնդելու գործառույթից, Դ. Պեդանյանը մեկ այլ հանգամանք էլ է ավելացնում. «Ընդհանրապես, հասարակական խորհրդի նպատակներից մեկն այն է, որ քաղաքացի–ոստիկան հարաբերություններն ավելի հասկանալի լինեն, իսկ վստահությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Ինչ վերաբերում է հ/կ–պետական կառույց հարաբերություններին, կարող ենք ասել, որ, համենայն դեպս, մեր ոլորտում այդ կարծրատիպն արդեն կոտրվել է: Եթե ինչ–որ քաղաքացի այսօր ասի, որ իր բողոքը տեղ չի հասել, ես, որպես այդ հանձնաժողովի համակարգող, անձամբ այդ հարցով կզբաղվեմ: Նաև կարող եմ վստահ ասել, որ այս միջոցառման շրջանակներում ցանկացած քաղաքացի կարող է իր բողոքի ընթացքին հետևել»:

Դավիթ Պեդանյանը կարևորեց նաև իրազեկման այն գործառույթը, որի իրագործումն իրենք են ստանձնելու. «Մեզ մոտ խնդիր կա. վարորդների մեծ մասը ոչնչից տեղյակ չէ, սկսած բողոքարկման պարզագույն գործընթացից: Վերջին տարիներին մեր հ/կ գործունեության արդյունքում ինչ–որ չափով շտկվել է այդ իրավիճակը, բայց դեռ բավականին տեղ ունենք շտկելու, դրա համար իրազեկման նպատակ ենք հետապնդում»:

Իսկ թե համագործակցությունն ի՞նչ կտա երթևեկության գլոբալ խնդիրների լուծման առումով, մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե համագործակցության արդյունքում զգալի փոփոխություն չեղավ, ուրեմն այս ամենն անիմաստ է, իսկ մենք՝ «պարապ մարդիկ»… Իրականում նպատակն այն է, որ զգալի բարեփոխումներ լինեն թե՛ երթևեկության որակի, թե՛ անվտանգության մակարդակի բարձրացման առումով: Առաջիկայում սպասվում է միջգերատեսչական հանդիպում, որին ներկա են լինելու ՃՈ ոստիկաններ, ոստիկանության, տրանսպորտի և կապի նախարարության, քաղաքապետարանի, «ԱՊՊԱ բյուրո»–ի ներկայացուցիչներ: Մեծ հաշվով՝ երթևեկությանն առնչվող բոլոր ներկայացուցիչների համատեղ ջանքերով մենք մի քանի խնդիր ունենք լուծելու, որոնցից առաջինը խցանումներն են: Մեքենաների թիվն անընդհատ աճում է, իսկ այս տեմպը շարունակելու դեպքում ինչ–որ ժամանակ հետո Երևանը մի մեծ խցանում է դառնալու: Այդ պատճառով նպատակ ունենք խնդիրները գլոբալ առումով լուծել երթևեկությանն առնչվող բոլոր գերատեսչությունների հետ համատեղ: Մեր խնդիրը ոչ թե ժամանակավոր կամ միջանկյալ, այլ վերջնական լուծումներ գտնելն է»:

Դավիթ Պեդանյանը քաղաքացիներին վստահեցնում է. «Կարող են գրել նաև մեր ֆեյսբուքյան էջին՝ վստահ լինելով, որ ցանկացած հարց ընթացք կստանա: Խորհրդի, հանձնաժողովի անդամն անձամբ է հետևելու, որ հարցը լուծում ստանա: Նախատեսվում են նաև քաղաքացիների ընդունելության օրեր»: ԻՀԿ փոխնախագահը նաև շեշտեց, որ իրենք պարզապես հասարակական գործիչներ են, և իրենց հետ շփումը դեռևս ոստիկանության հետ շփում չի ենթադրում: