Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Socity

Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ոչ մի խնդիր էլ չի լուծվի

oragir.site-ը գրում է.


«Եթե մենք ներկայացնենք, որ Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պատմություն ունի, քանի որ այսօրվա ադրբեջանցիները նույն կովկասյան թաթարներն են, որոնք ընդամենը ապրել են Ռուսաստանի տիրապետության ներքո, անգամ 1914 թվականին Ցարական Ռուսաստանի հանրագիտարանում այդ պետությունն իր ազգությամբ գրանցված չի եղել, և առաջին անգամ ադրբեջանցի և Ադրբեջան անվանումները 1918 թվականին են շրջանառության մեջ դրվել, ամեն ինչ առավել հասկանալի կլինի միջազգային հանրության համար: Այսինքն, եթե մենք այնքան ապաշնորհ ենք, որ չգիտենք խորքային դիվանագիտական կռիվներ նախաձեռնելու և իրականացնելու մշակույթը, բնականաբար, կհայտնվենք մակերեսային կռվի դաշտում և անգամ կարող ենք ագրեսորի պիտակ վաստակել: Եթե մենք մինչ օրս չենք կարողացել հակամարտության ելակետային հարցերը ճիշտ սահմանել և մեր կռիվը սկսում ենք 1991 կամ 1994 թվականից, այդ իսկ պատճառով էլ սկսում ենք մշակութային, դիվանագիտական և քաղաքական առումներով պարտություններ գրանցել»,– ասաց Գ. Գինոսյանը:

Ցավալի է նաև, որ չի հաջողվում միջազգային հանրությանը պատմականորեն փաստարկված այն իրողությունները ներկայացնել, որ, օրինակ, քոչվոր ցեղերը չեն կարող լավաշ ունենալ, քանի որ թոնիր ունենալու համար նախ հարկավոր էր նստակյաց կենսակերպ ունենալ, իսկ կովկասյան թաթարները քոչվոր կյանք են վարել: Եվ եթե նման հարցերում Հայաստանն իր ասելիքը չի կարողանում տեղ հասցնել, ապա բնական է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն ազատորեն կօգտվի ադրբեջանական նավթադոլարներից և ցանկացած որոշում կարող է ընդունել:

««ՅՈՒՆԵՍԿՈ»–ի նախկին ղեկավար Նատալ յա Բոկովան ազգությամբ բուլղարուհի էր, գուցե բուլղարացի թուրք էր, քանի որ Բուլղարիայում շատ թուրքեր են ապրում: Այսինքն, ալիևյան նավթադոլարներից սնվող մարդկանց հույսին մնալ պետք չէ, բայց իմ կարծիքով հարկավոր է միջազգային մեծ աղմուկ բարձրացնել նմանօրինակ որոշումների դեմ: Մյուս կողմից հարկավոր է աշխարհի հռչակավոր սրահներում տարբեր համերգներ կազմակերպել, աշխարհի ուշադրությունը սևեռել հայկական մշակույթի վրա: Բայց հարց է ծագում, թե ինչ էին անում մեր իշխանությունները, երբ Ադրբեջանը այս կամ այն հայտն էր ներկայացնում: Ինչու չեն բարձրաձայնում, թե «ՅՈՒՆԵՍԿՈ»– ում ո՞վ է մեր ներկայացուցիչը և ինչո՞վ է նա առհասարակ զբաղված: Պետք է նաև այս հարցերին նույնպես պատասխան տրվի: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքներս մեզ պարապուրդի ենք ենթարկել»,– ասաց Գ. Գինոսյանը:

Համույթի ղեկավարի խոսքով, խորհրդային ժամանակներից տասնամյակներ շարունակ Ադրբեջանը զբաղված է եղել պատմություն և մշակույթ հորինելով: Հիմա ևս շարունակում է այդ ավանդույթները և ինչ հնարավոր է, փորձում են իրենցը դարձնել:

«Սերունդ դաստիարակելու համար իրենց պետք է ստեր հորինելով «հիմնավորումներ» ստեղծել: Սեփականը չունեցողի հոգեբանություն է, որի պատճառով էլ ինչ կարողանում են, սրանից–նրանից են գողանում: Սա նաև հայկական անտարբերության հետևանք է: Ես նոր եմ վերադարձել ԱՄՆ–ից և սարսափելի զայրացած եմ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնում «Հայաստան» ցուցահանդես է կազմակերպված, որտեղ ներկայացված են «Աստվածաշունչներ», խաչքարեր, հոգևորականների պարագաներ և ուրիշ ոչինչ: Ո՛չ տարազ է ներկայացված, ո՛չ պարարվեստ, ո՛չ ճարտարապետություն, ո՛չ մի բան: Ինչպե՞ս կարելի է հիսուն «Աստվածաշունչ» ներկայացնել և չներկայացնել «Սասունցի Դավիթ» էպոսը, Երվանդ Քոչարին, Կոջոյանին, Կոմիտասին, Մաշտոցին: Ես ամոթով դուրս եկա այդ ցուցահանդեսից: Ամոթ է մի վայրում նման ցուցահանդես կազմակերպելը, ուր հարյուրավոր ազգեր են ապրում: Սեփական մշակույթի հանդեպ նման վերաբերմունքի պայմաններում բնական է, որ օտարը ոտնձգություն կանի մեր մշակույթի հանդեպ: Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն մեկն իրենով է զբաղված, ոչ թե նրանով, ինչով պետք է իրականում զբաղվի»,– ասաց Գ. Գինոսյանը:

Ազգային գործչի խոսքով՝ տարիներ ի վեր մշակութային գիտաժողովներ չեն կազմակերպվել և այս պայմաններում բնական է, որ եղածը հանրահռչակել էլ չեն կարողանա: Ու քանի դեռ նախորդ իշխանություններից մինչ օրս մշակույթի ճյուղերն ըստ առաջնահերթությունների չի դասակարգվել և բոլոր ուղղություններով վարվում է կոմպլեմենտար քաղաքականություն, ոչինչ էլ չի փոխվի:

«Երբեք չի բարձրացվել այն հարցը, թե գաղափարական և ազգային ինքնության տեսանկյունից Հայաստանի հոգևոր անվտանգությունն ապահովելու նպատակով հայ քաղաքացի դաստիարակելու համար մշակութային ի՞նչ քաղաքականություն է պետք վարել և որո՞նք են առաջնահերթ ուղղությունները: Առաջին հերթին հարկավոր է վերաբերմունք փոխել և դա իրականացնել դիվանագիտության տեսանկյունից: Եթե մենք շարունակենք աշխարհին նայել և աշխարհի հետ հարաբերվել 95 թվականի տեսանկյունից, ապա շատ հարցերում տանուլ կտանք: Մենք մոռանում ենք, որ մեր պատմությունը 301 թվականից չի սկսվում: Մեր սեպագրերը վերծանելու և սեփական մշակույթին տեր կանգնելու փոխարեն, ամեն նոր եկող իշխանություն պատմությունը փորձում է իրենից սկսել: 91 թվականին ջնջեցին իրենց նախորդներին, դրանից առաջ նույնն էր և դա շարունակվում է մինչ օրս: 2800–ամյա Երևանում 200 տարեկան շենք անգամ չկա: Սա է մեր ունեցած իրականությունը: Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ապա ոչ մի խնդիր էլ չի լուծվի: Ու եթե բոլորը հասկանան, որ, օրինակ, քոչարին պարտվելով՝ 3000 տարվա մշակույթն են պարտվում, ապա չեմ կարծում, որ մինչև վերջին շունչը չպայքարեն»,– ասաց Գ. Գինոսյանը: