Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Լրագրողական ապատեղեկատվությունը տեղ չունի Նոր Հայաստանում

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ու բոլորի համար հասկանալի սցենարներով ակտիվացել են ապատեղեկատվություն տարածող լրատվականները: Ինչ որ լրատվական ծառայություններ սկսել են քաղաքական պատվերներ կատարել ու իրենց կեղծ կարծիքն են ուզում տարածել մարդկանց շրջանակում: Եվ դրանցից վառ ապացույց տեղի ունեցավ երեկ, երբ լրատվականներից մեկը նման դրսևորումներ ցուցաբերեց կուսակցություններից մեկի նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
Հասկանում ենք, որ քաղաքական պայքար է ընթանում, բայց հարգելի լրագրողներ դուք ինքներդ Ձեզ չեք հարգում, երբ կատարում եք նմանատիպ պատվերներ: Մասնավորապես երեկ lragir.am կոչվող կայքը մի հոդված էր հրապարակել, որտեղ իբր վերլուծություն էր կատարվել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Հոդվածը արդեն իսկ կարդալուց երևում է, թե որքան ժամանակ է ծախսվել այն գրելու համար: Երևի մի 5 րոպե: Ցավում եմ, որ նմանատիպ կեղծ հոդվածներ են գրվում, ինչ-որ դիվիդենտներ հավաքելու համար:
Նախ հարգելիներս որևէ բան գրելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրեիք օրենքները հետո նոր գրեիք: Օրենքը երբեք էլ չի սահմանափակում այն մարդկանց գործունեությունը քաղաքական դաշտում, ովքեր խոշոր սեփականատեր են, առավել ևս այն պարագայում, երբ այդ սեփականությունը հավատարմագրային կարգով հանձնվում է համապատասխան կազմակերպություններին, որպեսզի նրանք զբաղվեն այդ գործունեությամբ: Եվ բացի այդ Գագիկ Ծառուկյանը անձամբ դրանցով չի զբաղվում, որը նույնպես օրենքի պահանջն է:
Հասկանալի է, որ Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ օրեցօր ավելանում է Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը հասարակության շրջանում և փորձում եք դրա դեմը այսպիսի անհեթեթ ճանապարհով առնել, բայց կարող եմ ասել, որ ժողովուրդը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է վստահել ու աջակցել Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա ամբողջ գործունեությունը միտված է, որ թե՛ ժողովուրդը, թե՛ պետությունը բարգավաճվեն ու զարգանան: Այդ վստահության ու աջակցության ապացույցն էլ հանդիսանում է այն, թե որքան բազմամարդ է ընթանում ԲՀԿ-ի քարոզարշավները:
Նոր Հայաստանի պարագայում Գագիկ Ծառուկյանի առկայությունը խորհրդարանում ոչ միայն կարևոր է, այլ կենսական նշանակություն ունի: Միայն նրա անձնական կապերը բավարար են, որպեսզի մեծ ներդրումներ կատարվեն՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Գագիկ Ծառուկյանի միայն վերջին շրջանում, հեղափոխությունից հետո ապահովել է մեր տնտեսության զարգացման գերակա մասը, ինչը հնարավոր չէր նախկին իշխանությունների պարագայում: Իսկ այն լրատվականներին, որոնք կատարում են ինչ-որ քաղաքական ուժերի պատվերներ կարող եմ խորհուրդ տալ հեռու մնալ Գագիկ Ծառուկյանի կամ ընդհանրապես այն մարդկանցից, ովքեր միայն նպաստում են մեր պետության զարգացմանը, քանի որ դրանով դուք ոչ միայն վնաս եք հասցնում պետական շահին, այլև ինքներդ Ձեզ, քանի որ ոչ զարգացած պետությունում ապրելու եք նաև դուք: Թողեք թող մարդիկ հանգիստ գործեն և կառուցեն մեր այն ապագան, որին արժանի ենք բոլորս: