Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն:

Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից գրված նամակներն ինչքան էլ տվյալ մարդու ձեռագրով լինեն, դրանց հեղինակները մեր հայրենակիցները չեն:

Ի դեպ, այս պահին ադրբեջանական կողմում Ա. Բաղդասարյանից բացի 3 հայազգի ներկայացուցիչ կա՝ Զավեն Կարապետյանը, Ույոլտանով ազգանունով մի ռուսաբնակ հայ և վերջերս անհասկանալի պայմաններում ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանը:

Ի աջակցություն Կ. Ղազարյանի, բերդավանցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացուն հետ վերադարձնելու համար:

Քարոզարշավի շրջանակներում այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, բայց, որքան էլ ծանր է, այս ամենը պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել, այլ պրագմատիզմի: Հակառակ դեպքում, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ կվնասվի:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանամերձ գյուղերում ապրող հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող անձինք անհասկանալի պայմաններում են հայտնվում Ադրբեջանում: Նրանք ոչ թե մոլորվում են, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են:

«Առևանգվում են, որ հետագայում տարբեր առիթներով նրանց որպես փոխանակման միջոց օգտագործեն: Եվ այս հարցում մենք պետք է միակարծիք դառնանք, իսկ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պետք է պահանջել, որ սահմաններն ամրացնեն, որպեսզի մեր՝ հիվանդություններով տառապող անձինք անհայտ պայմաններում չհայտնվեն Ադրբեջանում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Ճանապարհներ փակելու փոխարեն բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հարազատները պետք է դիմեն ՄԱԿ–ին, ԵԱՀԿ– ին, այլ միջազգային կառույցներին և տեղեկացնեն Ադրբեջանի կողմից մարդասիրական նորմերի ոտնահարման այս փաստի մասին: Նման կերպ հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն միջազգային հումանիտար նորմերից բխող պահանջները: «Ես հասկանում եմ, թե մեր տղաների հարազատների հոգու ցավն ինչքան մեծ է, սակայն ճանապարհ փակելը խոսում է այն մասին, որ իրականում խորքային առումով չի ընկալվել, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Սովորաբար մենք առաջինն ենք օգնության ձեռք մեկնում, բայց երբ վարչապետի կինը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել, այդ պատճառով էլ մենք քայլեր չձեռնարկեցինք»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ փոխանակման առաջարկին, ապա դա միջազգային օրենքի խախտում է, համոզված է Լ. Ալավերդյանը, քանի որ մարդը չի կարող փոխանակման առարկա լինել:

«Փոխանակվում են միայն առարկաները: Մարդը չի կարող փոխանակվել: Այսինքն, Ադրբեջանի կողմից նման առաջարկություն հրապարակելը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Եթե սահմանի մյուս կողմում հայտնված անձի մասով չի հաստատվել քրեորեն հետապնդելի որևէ արարք, ապա պետությունները պարտավոր են նրան վերադարձնել, ոչ թե այն պայմանավորել այս կամ այն գործողությամբ: Եվ հենց այստեղ է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը»,– ասաց Լ. Ալավերդյանը: