Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Socity

Իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է. «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» չեն աշխատի

Դիտարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ էականը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունն է, այլ քաղաքական բովանդակությունը: Ըստ նրա, եթե լիներ լիարժեք քաղաքական բովանդակություն, ապա նույն հռետորաբանությունը կամ տեսանելի չէր լինի, կամ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա: «Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու: Այս առումով պետք է կարևորվեր քաղաքական բովանդակությունը, բայց հորդորները տեղ չեն հասել: Եթե ընտրակաշառքը դերակատարություն չունի, ապա քվեարկելու հիմնական խթանը դառնում է քաղաքական բովանդակությունը: Իսկ քաղաքական բովանդակությունը լիարժեք չի կարող ներկայացվել այն պարզ պատճառով, որ կուսակցություններն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, չեն հասկանում, որ ընտրական գործընթացի էությունը փոխվել է: Շատ քաղաքական ուժեր, որոնք կարող էին լիարժեք և բավականին հարուստ քաղաքական բովանդակություն ներկայացնել, չեն ներկայացնում: Բացի այդ, խնդիրը ոչ այդքան իրավիճակին ադեկվատ չլինելն է, այլ չիմացությունը. չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել քաղաքական բովանդակությունը, որովհետև ազատ, արդար և թափանցիկ ընտրության փորձ չի եղել, որի ժամանակ հաղթող լիներ միտքը և ոչ թե գոռգոռոցը»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

«Իմ քայլի» և ՀՀԿ–ի փոխադարձ մեղադրանքների հանդեպ առկա մեծ ուշադրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նշված քաղաքական բովանդակության խնդրով:

«Եթե Ազգային ժողովում հայտնվելիք ուժերը լիարժեք քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ապա ուշադրությունը կկենտրոնանար դրա վրա: Բայց քանի որ այն թերի է, ուշադրությունը կենտրոնացվում է ուժերի «փոխհրաձգության» վրա, ինչն էլ տեսանելի է դառնում»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այդ հռետորաբանության տեսանելի դառնալը քաղաքական բովանդակության շատ թերի լինելու ցուցիչն է: «ՀՀԿ–ն վերցրել է նախընտրական կամպանիայի սև ու սպիտակի մեթոդաբանությունը, և, բնականաբար, իրենք անընդհատ պետք է քննադատեն իշխող ուժին: Ի դեպ՝ ՀՀԿ–ին ձեռք է տալիս նաև իշխող ուժի քննադատությունը: Իրենց քննադատելով՝ իշխող ուժն իրենց պահում է քաղաքական օրակարգում: Հույս ունեն, որ այդպիսով իրենք կարող են իշխող քաղաքական ուժին որպես միակ այլընտրանք լինել, ինչն էլ, ըստ իրենց, հնարավորություն կտա հայտնվել ԱԺ–ում: Իհարկե, մեծ խմբակցություն ունենալու խնդիր չի դրվում՝ խոսքը առնվազն 5 տոկոսի մասին է: Իսկ իշխող ուժն էլ անընդհատ իրենց «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «բոմժացնելու» մասին խոսքերով է քննադատում:

Եվ այս քաղաքական ուժի ղեկավարը նախընտրական կամպանիան, փաստորեն, վերածում է հեղափոխության շարունակության: Միգուցե հաշվի առնելով, որ իրենց ընտրազանգվածը ցանկանում է դա լսել, իրենք հենց դա են առաջարկում: Երևի մտածում են, թե իրենց էլեկտորատն այն ընտրազանգվածն է, որին դուր է գալիս ՀՀԿ–ին «պատին ծեփելը», «գետնին» ու ասֆալտին փռելը: «Ասֆալտին փռելու» մարտավարությամբ նրանք ծածկում են քաղաքական բովանդակության բացը, որը կա՛մ չկա, կա՛մ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է ներկայացնել այն: Բոլոր բնագավառների հայեցակարգերի, մոտեցումների բացակայությունն իրենք փոխարինում են խիստ զգացմունքային և ագրեսիվ հռետորաբանությամբ: Եվ իրենց թվում է, որ դա իրենց հաջողություն կբերի, որովհետև հասարակության մոտ ՀՀԿ–ի նկատմամբ ատելությունը բարձր է, իսկ եթե դու խիստ քննադատում ես ՀՀԿ–ին, հնարավորություն ես ունենում ԱԺ–ում բավականին մեծ ներկայացվածություն ունենալ: Բայց սա ևս ռիկային է, որովհետև ապրիլ– մայիսյան իրադարձություններից արդեն 7 ամիս է անցել, և հիմա անգամ սեպտեմբերյան Երևանը չէ, որտեղ այդ մարտավարությունը բավականին մեծ հաղթանակ բերեց»,–ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այդ հռետորաբանությունը հաղթանակ, այնուամենայնիվ, կբերի, բայց այս պահի դրությամբ այն արդյունավետությունը կարող է և չունենալ, ինչն ուներ Երևանի ավագանու ընտրություններին:

«Միգուցե 60 տոկոս ունենալու համար այս հռետորաբանությունն իրենց ամբողջովին բավարարո՞ւմ է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ հետևյալը. դեկտեմբերի 9–ին, երբ 20:00–ին կփակվեն ընտրատեղամասերը, Հայաստանում հեղափոխությունը կավարտվի: Եվ այլևս «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու», «մինչև լուսին շպրտելու» մասին հեղափոխական տերմինաբանությունները ոչ միայն չեն աշխատելու, այլև կսկսեն հակառակ արդյունքը տալ: 20:00–ից հետո իշխող ուժն ուզի, թե՝ ոչ, պետք է քաղաքական բովանդակություն և հայեցակարգ ներկայացնի: Դեկտեմբերի 10–ից իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է և սկսելու է աշխատել «հանուն»–ը: Մարդիկ կարող են 7 ամիս սպասել, հասկանալ, որ իրավիճակը պետք է փոխվի, բայց, օրինակ, 8–րդ, 9–րդ, 10–րդ ամիսը կարող է արդեն չսպասեն: Հիմա մարդիկ արագ փոփոխությունների կարիք ունեն, իսկ արագ փոփոխություններն այդ հեղափոխական հռետորաբանությամբ դեկտեմբերի 10–ից հետո չես կարող իրականացնել: Մինչև դեկտեմբերի տասն էլ կհամբերեն, որից հետո կտրուկ պատասխան են պահանջելու՝ ամեն ինչ շատ արագ փոփոխությունների ենթարկելու մասով: Այստեղ հռետորաբանությունը կմոռացվի, եթե չմոռացվեց՝ նույն մարդիկ շատ արագ դուրս են գալու վարչապետի դեմ»,–ընդգծեց Ա. Բադալյանը:

Վերադառնալով քարոզարշավին ու անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին՝ Արմեն Բադալ յանը տվեց «միջակություն» որակումը: «Այս օրերի ընտրական գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ուժեր ուղղակի, մեղմ ասած, ներկայացնում են զուտ տրաֆարետային բովանդակություն, և իրենց թվում է, թե դա բավարար է, ինչն այդպես չէ»,–ասաց նա: