Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ի՞նչ անել Սաշիկի 30 միլիոնի հետ

Նախօրեին նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն է արել, որ ինքը պատրաստ է իր հաշվին եղած գումարի առնվազն մի մասը ինչ– որ նպատակների համար տրամադրել: Փաշինյանը նշեց, որ Սարգսյանը նույնիսկ պատրաստ է ողջ գումարը վերադարձնել բյուջե: Նույն հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նաև նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում են պետությանը։ «Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել», – ասել է Փաշինյանը։

Խնդիրը չի լուծվում

Մեր նախորդ համարներում քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը խոշոր կապիտալի լեգիտիմության հարցն է: Տարիներ շարունակ այդ կապիտալը կուտակվել է ոչ լեգիտիմ ճանապարհներով, այդ կապիտալի հանդեպ եղել է խորը հասարակական անվստահություն: Ամեն դեպքում, այդ կապիտալը նաև ունի բավական ազդեցիկ դերակատարություն և բացառապես եղած օրենսդրական գործիքներով, բացառապես արդարադատության եղած համակարգով հնարավոր չէ լուծել խնդիրը: Ինչպես ցույց տվեց կառավարության գործունեության առաջին ամիսների աշխատանքը, միայն սեղանին եղած գործիքակազմով խնդրին մոտենալը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ավելի է խորացնում այն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով: Քաղաքական իմաստով այդ կապիտալի կրողներն ավտոմատ կերպով հայտնվում են իշխանության մրցակիցների ճամբարում՝ ֆինանսավորելով իշխանության դեմ քաղաքական ու քարոզչական նախագծերին: Տնտեսական իմաստով էլ վտանգ կա, որ կուտակված կապիտալը կարող է սառել հայկական և արտասահմանյան բանկերում:

Այս իմաստով ողջունելի է, որ պոպուլիստական հռետորաբանությամբ սկսված քարոզարշավի գոնե կեսից արվում են առարկայական հայտարարություններ, որոնք վերաբերում են կենսական խնդրի լուծմանը: Իհարկե, դեռևս չկան ավելի հստակ մանրամասներ հնչեցված երկու դեպքերի հետ կապված, թե ինչպես են վերադարձվելու անօրինական համարվող գույքը կամ կասկածելի համարվող գումարները: Բայց նախ՝ արձանագրենք, որ կապիտալի հետ հարաբերությունների մասով Փաշինյանը թերևս անում է իր կողմից ամենաառարկայական հայտարարությունը:

Հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաններ

Խնդիրը, սակայն, այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ, ու միայն հանրահավաքային հայտարարություններով այն բացատրելը դժվար է: Մեծ հաշվով կա խնդրի երեք կողմ, որից միայն մեկին է Փաշինյանն անդրադառնում՝ կասկածելի կապիտալի ինքնակամ փոխհատուցման դիմաց հանրային համերաշխության ու ներողամտության հանգամանքը: Խնդիրն ունի ևս երկու շերտ:

Նախ, պետք է հստակեցվի, թե ինչպես է որոշվելու այս կամ այն գույքի, գումարի ապօրինության ու բյուջեի հետ վերադարձվող համամասնության չափը: Փաշինյանն այս հարցերի պարզաբանման համար մեջբերում է անցումային արդարադատությունը: Բնականաբար, հեղափոխությունը չի կարող հապաղել, չի կարող թաթախվել երկարատև դատական պրոցեսների մեջ ու խնդիրն ունի արագընթաց լուծումներ ու լուծման գործիքներ ներմուծելու անհրաժեշտություն: Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ՝ ինչ մեխանիզմով է գործելու անցումային արդարադատությունը, ինչպես են տարանջատվելու բյուջե վերադարձվող գումարների համամասնությունը: Աշխարհում կան հազարավոր մեխանիզմներ նման պրոցեսների դեպքում, բայց որպեսի գործընթացն առավելապես հստակ լինի, չթողնի մանևրի կամ ընտրողական որոշումների տեղ, պետք է հստակեցնել մեխանիզմը: Հույս ունենք, որ գոնե ընտրություններից հետո կներկայացվի այդ գործընթացի իրականացման ծրագրային բաղադրիչը:

Երրորդ, ըստ էության, ամենակարևոր շերտը վերաբերում է բյուջե վերադարձված կապիտալի ապագային: Ենթադրենք՝ առաջին փուլում հնարավոր է լինում կասկածելի ծագմամբ կապիտալին բերել պետության հետ կոմպրոմիսի դաշտ, երկրորդ փուլով էլ հնարավոր է լինում արդեն իրականացնել բուն գործընթացը՝ պետությանը վերադարձնել «գողացվածը» կամ ապօրինի ձեռք բերվածը: Այս ամենից հետո ինչպե՞ս են կառավարվելու այդ միջոցները, ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ քաղաքականությամբ:

Ի՞նչ անել տվածի հետ

Փաշինյանի հայտարարություններից առայժմ պարզ է այդ ուղղություններից միայն մեկը՝ բանակը: Ըստ ամենայնի, նախորդ իշխանության տարիներին զինված ուժերի համար գործող սև դրամապանակն այլևս չկա, բայց կա կարիք սպառազինության և այլ ծախսերը բավարարելու: Սակայն, եթե, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի պարագայում այս մոտեցումը հասկանալի է, ապա, օրինակ, նույն «Գոլդեն Փելըսի» կամ հնարավոր այլ անշարժ գույքի ու բիզնեսի դեպքում ի՞նչ մեխանիզմով պետք է կառավարվի պետական դարձող այդ գույքը: Այն աճուրդի է հանվելու որպես գործող բիզնես ու գումարը միանվագ ուղղվելու է բանակի՞ն: Թե՞ բիզնեսը շարունակելու է գործել ու ստացված եկամուտը պարբերական կերպով գնալու է պետական բյուջե:

Պարզ ճշմարտություն է , որ պետությունը վատ տնտեսվարող է, անարդյունավետ գործարար: Եվ այս դեպքում հարց է առաջանում, Հայաստանի համար կենսական կապիտալի լեգիտիմացման պրոցեսի արդյունքում բյուջե ու պետություն վերադարձվող կապիտալն ինչպես է կառավարվելու, ինչ սկզբունքներով, ինչ առաջնահերթություններով: Ի վերջո, պարզ է, որ այդ գործընթացը երկարատև լինել չի կարող, այդ կապիտալը մեկ անգամ է վերադարձվելու պետությանը: Հարցն այն է, պետությունը դրանք կծախսի մեկանգամյա թիրախավորմամբ, թե օրինակ կկարողանա ներդնել առավել հեռանկարային ոլորտներում:

Հենց այստեղ է, որ նորից կանգնելու ենք իզմերի բացակայության խնդրի առաջ, որովհետև այդպես էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն, ինչ տնտեսական մոդել է դավանում այս կառավարությունը:

Խաղի հստակ կանոններ

Խոշոր կապիտալի հետ կոմպրոմիսի գնալը քաղաքականապես կարևոր քայլ է, բայց նույնքան կարևոր է հասկանալ այդ գործընթացի ապագան: Արդյոք խնդիրը բացառապես դրվում է հանրային համերաշխության տեսանկյունից կամ բյուջեն կարճաժամկետ հեռանկարում համալրելու: Այս առումով, օրինակ, ավելի արդյունավետ կլիներ, որ նույն Ալեքսանդր Սարգսյանը իր հաշվին եղածը պետբյուջե մուտքագրելու փոխարեն, օրինակ, որևէ սահմանամերձ մարզում որևէ բիզնես հիմներ՝ պետության հետ հստակ պայմանավորվածություններով, խաղի հստակ կանոններով: Եթե նույն այս մոտեցումը կիրառվի բոլոր դեպքերի վրա, և բյուջե միանվագ գումար մուտքագրելու փոխարեն կասկածելի կապիտալ ունեցողները ստանձնեն երկարաժամկետ պարտավորություններ, այսպես ասած, բիզնեսի և սոցիալական բաղադրիչի համադրմամբ, ապա կունենանք ավելի երկարաժամկետ էֆեկտ:

Ի վերջո, չստացվի այնպես, որ ապօրինի կամ կասկածելի հարստացածները փոխհատուցեն պետությանը ու ասենք, դադարեն զբաղվել բիզնեսով, կամ ընդհանրապես հեռանան Հայաստանից, կամ էլ, որ ամենավատն է, որոշակի փոխհատուցումից հետո շարունակեն վայելել մնացյալ կապիտալը՝ պարզապես դա մինչև կյանքի վերջ ծախսելով:

Խնդիրն, ըստ այդմ, ունի մի քանի բաղադրիչ: Լեգիտիմացնել խոշոր կապիտալը, հասցնել հանրային համերաշխության որոշակի մակարդակի, նոր ազդակներ հաղորդել տնտեսությանը: Այս երեք կոմպոնենտները միայն համադրման արդյունքում է, որ կարող են երկարաժամկետ էֆեկտ տալ, այլապես մենք կունենանք մեկ տարվա կտրվածքով բյուջեի կտրուկ ավելացում, իսկ երկարաժամկետ առումով՝ ոչինչ:

Հ.Գ. Շատ է խոսվում նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատները՝ պետությանը նվիրաբերելու մասին: Եթե այս քննարկվող սցենարն իրականացվի ու այն արձանագրվի, որպես պետությանը հասված վնասի փոխհատուցում, ապա կրկին կունենանք այն խնդիրները, որի մասին խոսեցինք: Այդ առանձնատները հնարավոր չէ շահագործել, ասենք, թանգարանների կամ թատրոնների գործունեության համար, միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ովքեր են լինելու դրանց գնորդները: Առավել օպտիմալ տարբերակը առանձնահատուկ շքեղությամբ դղյակներին համապատասխան գույքահարկերի սահմանումը կարող է լինել, որը կենթադրի ոչ թե ամորֆ կապիտալի հաշվառում պետական գույքի արխիվում, այլ երկարաժամկետ ներարկում պետական ու քաղաքային բյուջե: Միով բանիվ՝ խնդիրը բավական համակարգային է, բազմաթիվ բաղադրիչներով: Առայժմ կարծես մոտեցել ենք միայն քաղաքական բաղադրիչին, բայց հույս ունենք, որ խնդրի մյուս կողմերը ևս կդիտարկվեն, ընդ որում, քարոզարշավային տրամադրություններից դուրս:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան