Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Սուպեր–սուպեր վարչապետական համակարգ

Քարոզարշավային մի քանի օրերի բավական կոշտ ընթացքը դարձել է վերջին օրերի հիմնական քննարկումների առարկա: Սակայն բարձրագոչ, աղմկոտ քարոզարշավին զուգահեռ տեսանելի են որոշակի պրոցեսներ, որոնք գուցեև չեն դառնում քննարկման առարկա, բայց իրենց էությամբ առավել ուղենիշային են հետընտրական Հայաստանը պատկերացնելու համար:

Քարոզարշավի ընթացքում աչքի է զարնում, այսպես ասած, վարչապետի ընտրության հանգամանքը խորհրդարանի ընտրության հանդեպ գերակա դարձնելու միտումը: Փաշինյանը քվեաթերթիկը ներկայացնում է երկու ասպեկտով՝ որպես վարչապետի, այսինքն իր ընտրություն, և որպես պատգամավորի ընտրություն: Ռեյտինգային պատգամավորության թեկնածուների անուններն էլ ներկայացվում են պարզ թվարկմամբ, ելույթներ նրանք չեն ունենում և բավարարվում են միայն Փաշինյանի կողքը կանգնելով:

Այն հանգամանքը, որ իշխող ուժի քարոզարշավի առանցքում հենց Փաշինյանն է, բացատրվում է բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներով: Ի վերջո, պարզ է, որ ուզենք, թե չուզենք, հենց Փաշինյանն է իշխանության շարժիչ ուժը, իսկ նրա թիմի անդամների մեծամասնությունը նորեկներ են քաղաքականության մեջ: Բայց քարոզարշավը, հատկապես դրա ռեյտինգային բաղադրիչը շանս էր տալիս ունենալ տեղերում քաղաքական ամուր հիմքեր, կամ գոնե դնել այդ հիմքերի ձևավորման սկիզբը, օրինակ, շանս տալով թեկնածուներին արտահայտվելու, ներկայանալու, ինչու ոչ՝ մրցակցելու միմյանց հետ:

Այս մոտեցումը վերաբերում է նաև համամասնական ցուցակին ընդհանրապես: Նկատելի է, որ քարոզարշավի ընթացքում, բացի այս կամ այն հեռուստաբանավեճերին ներկա լինելուց ու հարցազրույցներ տալուց, համամասնական ցուցակի անդամները, նույնիսկ առաջին քսանյակում գտնվող անդամները որևէ ակտիվությամբ աչքի չեն ընկնում, չեն խոսում, ելույթներ չեն ունենում:

Ինչքան էլ որ հեղափոխությունը թելադրում է իր պայմանները՝ այս դեպքում Փաշինյանի անձի հանդեպ ահռելի հանրային համակրանքի հանգամանքը, ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ներկա պրոցեսները անկյունաքարային են ապագա համակարգի ձևավորման իմաստով: Հենց այս պրոցեսի արդյունքում է որոշվում, թե ինչ համակարգ, ինչ թիմ է ձևավորում Փաշինյանը:

Քարոզարշավի ընթացքը հուշում է, որ Փաշինյանի անձի ակնհայտորեն առավելությունը շարունակում է լինել իշխանության հիմնական քաշող ուժը, այդպես լինելու է նաև ընտրություններից հետո: Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ ապագա խորհրդարանը լինելու է շատ թույլ, անկախ նրանից, որ այն ընտրվելու է ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Ի վերջո, սխալ են նաև այն պնդումները, թե սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր խորհրդարանի ընտրություններ են: Իհարկե, ընտրության արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունն ընտրելու է վարչապետ, բայց վարչապետի ընտրությունը խորհրդարանական համակարգի բաղադրիչներից մեկն է միայն: Առավել կարևոր է բուն խորհրդարանի բովանդակությունն ու արժեքը: Իսկ եթե ամեն դեպքում ունենալու ենք այնպիսի համակարգ, որտեղ սուպեր վարչապետական աթոռը, պայմանավորված վարչապետի հեղինակությամբ, դառնալու է սուպեր–սուպեր վարչապետական, ապա գուցե ժամանակն է մտածելու կառավարման ձևը փոխելու, կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալու մասին: Այդպես առնվազն ավելի ներդաշնակ քաղաքական համակարգ կունենանք: Այլապես վտանգ կա թղթի վրա ունենալ գրված մի բան, սակայն իրականում լրիվ այլ բան:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան