Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

Ապրիլի 3` մարդ կուսակցությունների հոգեհանգիստ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտը հեղեղված է տարատեսակ նոր ձևավորվող դաշինքներով, կուսակցություններով ու արթնացող մարդ կուսակցություններով։ Բնականաբար լրատվական հարթակները նույնպես նվիրված են հիմնական և օժանդակ քաղաքացիների գործունեության ու անցյալի լուսաբանմամբ։ Սակայն այս ամբողջ թոհուբոհի մեջ, անուշադրության է մատնվում այն փաստը, որ առաջիկա ընտրությունները հայաստանյան քաղաքական դաշտի բազմաթիվ ներկա ու նախկին խաղացողների համար իրավամբ դառնալու է ելակետային, իսկ շատերի համար էլ հոգեհանգստյան արարողություն։
Այս արտահայտությունը իրապես էլ փոքր–ինչ կոպիտ, գուցե և դաժան է հնչում, սակայն իրականությունը դրանից չի փոխվում։ Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդելու է 2018 թվականը, երբ Հայաստանը վերջնականապես անցում կկատարի խորհրդարանական համակարգի։ Թե ինչ զարգացումներ կլինեն 2018–ին, թերևս չկանխատեսենք, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտի պարագայում ցանկացած կանխատեսում անշնորհակալ գործ է։ Սակայն սրանով հանդերձ ներկայում ակտիվացած կամ ակտիվացման փորձ անող բոլոր ուժերը գուցե գործնականում, գուցե բնազդաբար հասկանում են, որ ապրիլյան ընտրությունները այսպես ասած կենաց և մահու պայքար են լինելու։
Այս տեսանկյունից ակնհայտ է, որ անգամ իշխանությունը որոշակի փոփոխության միտումներ է որդեգրել։ Անշուշտ հանրապետականի բովանդակությունն ու էությունը խմբագրման շատ քիչ հնարավորություններ ունեն, քանի որ բովանդակային փոփոխության կամ առավել անհնար բարեփոխման դեպքում, ՀՀԿ–ն պարզապես կարող է կորցնել իշխանությունը, սակայն մյուս կողմից տեսանելի է Հանրապետականի «փաթեթավորման» փոփոխությունը։ Այս մասին են վկայում առնվազն ՀՀԿ–ի հրապարակած համամասնական ցուցակի առաջին 10 անունները։
Նման պայմաններում հայաստանյան փոքր քաղաքական միավորները ընկալում են, որ եթե ապրիլին նրանք չհայտնվեն խորհրդարանում, ապա կդադարեն գոյություն ունենալ որպես քաղաքական սուբյեկտ։
Հենց սրանով պայմանավորված Պարույր Հայրիկյանի ԱԻՄ–ը Օսկանյան–Օհանյան դաշինքի հետ միավորման ձախողումից հետո, հապճեպ որոշում է կայացնում միանալ Ելք դաշինքի հետ։ Նույն ձախողված միավորումից հետո Դալլաքյանը փորձում է իր համար տեղ ապահովել Ծառուկյան դաշինքում, սակայն համաձայն լրատվամիջոցների, Ծառուկյանը նույնպես մերժել է Դալլաքյանին։ Թերևս Ծառուկյան դաշինքում պարզապես չեն ուզում տեսնել մի գործչի, որն իր քաղաքական կարիերայի ընթացքում քանիցս տրամագծորեն փոխել է իր հայացքները։ Ըստ էության այս մերժումից հետո, Դալլաքյանը և մյուս մերժվածները՝ սոցիալ–դեմոկրատները, ռամկավարներն ու վերակազմյալ սոցիալ դեմոկրատները, հայտնվում են բավական բարդ իրավիճակում, որտեղ ոչ ոք չի ցանկանում նրանց հետ դաշնակցել։
Անշուշտ, նման քաղաքական ուժերը այդ մասին պետք է մտածեին իրենց գործունեության տարբեր փուլերում՝ երբ քաղաքական թռիչքներ էին կատարում ճամբարից ճամբար, սակայն դա արդեն այլ խնդիր է։
Իսկ իրականությունն այն է, որ նշված կուսակցությունները, եթե այդպես էլ չկարողանան մտնել որևէ դաշինք, ապա ամենայն հավանականությամբ 2017 թվականի ապրիլից արդեն լիովին դուրս կմղվեն քաղաքական ասպարեզից։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ դա կբերի նաև որոշակի դրական տեղաշարժերի, քանի որ նոր դաշտ կստեղծվի թարմ ուժերի և երիտասարդ գործիչների համար, որոնք արդեն կարող են գործունեություն ծավալել նոր քաղաքական իրավիճակում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: