Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Բալային համակարգը կզգոնացնի, բայց միայն դրանով խնդիրները չեն վերանա

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ: Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը Oragir.info-ի հետ զրույցում ընդգծեց նախագծի կարևորության մասին:

«Քաղաքացիների շրջանում շատ դժգոհողներ կան, թե վարորդական իրավունքներից զրկվելու հոսք է լինելու: Բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ կարգապահ վարորդները դժվար թե ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն բալային համակարգի ներդրմամբ: Շատ կարևոր է, որ բոլորն իրազեկված լինեն, երթևեկեն ըստ օրենքի և հետագայում այլ բարդությունների առաջ չկանգնեն: Նախագծի հիմքում մարդկանց վարորդական իրավունքից զրկելու միտում դրված չէ, սա սթափեցնող նախագիծ է», - ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվելու քննություն հանձնել և վերականգնել բալերը:

«Սա նաև թույլ կտա, որ նորից ուսումնասիրեն ճանապարհային երթևեկության կանոնները, թարմացնեն իրենց գիտելիքները: Նպատակը ոչ թե պատժելն է, այլ կարգապահ վարորդ ունենալը: Փորձը ցույց տվեց, որ տուգանքներն արդյունավետ չեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Բացի բալային համակարգի վերաբերյալ արված առաջարկներից, որոնք, ի դեպ, ընդունվել են, հ/կ-ն նաև այլ առաջարկներ է արել, որոնք վերաբերում են թե՛ ճանապարհների անհրաժեշտ վերանորոգումներին, թե՛ ճանապարհային գծանշումներին, թե՛ լուսացույցների արդիականացմանը. «Ներկայում բոլոր համապատասխան օղակների հետ քննարկումներ են իրականացվում, որ դրանք ներառվեն նաև հաջորդ տարվա բյուջեում, և հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն երթևեկության համար, որովհետև ասել, թե միայն բալային համակարգով երթևեկությունն անվտանգ կդառնա, սխալ կլինի: Հիմնական ուղղվածությունը ճանապարհների որակի բարելավումն է: Բալային համակարգն ինչ- որ չափով կզգոնացնի վարորդներին, բայց մենք գիտենք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ անորակ ճանապարհների հետևանքով:

Մենք նաև մի շարք առաջարկներ ենք արել Երևանի քաղաքապետարանին՝ կապված դիտահորերի՝ դրանց բացակայության կամ սխալ տեղադրված լինելու հանգամանքի հետ: Դիտահորերը ևս վթարածին են: Այսինքն՝ մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները, որ մեր երկրում երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպվի»:

Տ. Քեյանը նաև շեշտեց՝ որպեսզի հասկանանք, թե ինչի դեմ ենք ուզում պայքարել, պետք է հասկանանք, թե վթարներն ինչի հետևանքով են առաջացել. «Ներկայում ունենք միայն վիճակագրական տվյալներ, որ, օրինակ, մահվան ելքով վթարների մեծ մասն արագության գերազանցման և խմածության դեպքերն են: Բայց չունենք վերլուծություն, թե արդյո՞ք դա է հանդիսացել վթարի պատճառը: Կարող է պատճառը ճանապարհի անբարենպաստ վիաճա՞կն է եղել: Փորձ է արվում նաև այդ ուղղություններով վերլուծություններ անել, որ սկսեն պայքարել այն խնդրի դեմ, որը վթար է ստեղծում»:

Անդրադառնալով նաև ՃՈ մեքենաների սակավության խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այժմ ուսումնասիրվում է մի շարք երկրների փորձը՝ պարետային համակարգի ներդրման համար. «Ըստ իս՝ առաջիկայում կլինի նաև այդ համակարգի ներդրումը, ըստ որի՝ փողոցում կտեսնենք շրջիկ մեքենաների և ոստիկանների, որոնք ոչ միայն երթևեկության, այլև քաղաքացիների անվտանգությունը կապահովեն: Արդյունավետության առումով մենք ուսումնասիրություն չունենք, բայց ՃՈ-ի կողմից վստահեցնում են, որ Վրաստանի փորձն այդ առումով շատ դրական է»: