Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank
Socity

Ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում

Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել:

«Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը», իր թիրախում կրկին պահելով ու մեղադրելով նախորդ իշխանություններին, բավականին ագրեսիվ քարոզարշավ սկսեց: Բացի այդ, ինձ համար զարմանալի է, որ քարոզարշավին մասնակցող գործիչներն իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում իրենց լիդերի հետ:

Որքան էլ ժողովրդավարություն լինի, պետք է նշել, որ այդ հայտարարություններից բխող բացթողումների և սխալների համար պատասխան է տալիս հիմնականում կուսակցության լիդերը: Բացի այդ, Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես կոնկրետ ծրագրերի վերաբերյալ որևիցե բան չեմ արձանագրել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, արդեն անհետաքրքիր է, թե նախորդ իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել: Մենք բոլորս դա շատ վաղուց գիտենք, բայց անընդհատ նրանց սխալների վրա կենտրոնանալն արդեն սխալ է: Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով պետք է հանդես գան, որոնք պետք է ներկայացնեն կոնկրետ մասնագետներ: Հակառակ դեպքում, այդ քարոզարշավը միմիայն տեղավորվում է ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում»:

Քաղաքագետն ընդգծեց՝ բոլորովին այլ քարոզարշավի էր սպասում: «Սպասում էի, որ կոնկրետ ծրագրերի, գաղափարների «պրեզենտացիա» պետք է լինի, որոնք հնարավորինս պարզ ու հստակ կներկայացվեն հասարակությանը, և քաղաքացիների համար հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագիր ունեն և ինչ տեսլականով են առաջ շարժվում: Բայց քարոզարշավի առաջին իսկ օրը հիասթափվեցի: ՔՊ– ից եղավ մի հայտարարություն, որը քննադատվեց, հետո փորձեցին մեղմել այն, իսկ Ն. Փաշինյանը փորձեց պաշտպանել Սասուն Միքայելյանին՝ նախորդ իշխանությունների վրա ցեխ շպրտելով: Բայց այդպես չեն պաշտպանվում: Նախ՝ ընդհանրապես չպետք է արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբորբոքեն մարդկանց, որ հետագայում էլ ստիպված չլինեն այն պաշտպանել ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,–ասաց նա:

Բացի ծրագրային ու գաղափարական պայքարի բացակայության խնդրից, քաղաքագետն ավելացրեց. «Մենք չտեսանք նաև ավելի հանգիստ պայքարի մեկնարկ: Ագրեսիվ հռետորաբանությունը պետք է մնար անցյալում. մենք պետք է ունենանք ավելի հանգիստ մթնոլորտում ձևավորվող Ազգային ժողով, բայց առաջին իսկ օրվանից՝ կրկին «վախեցնել», «մատ թափ տալ» և այլն: Ինքս եմ տուժել նախորդ իշխանությունների անպատժելիության հետևանքներից, բայց անընդհատ այդ ամենի մասին ասելն արդեն նորմալ չէ: Այն փաստը, որ ժողովրդական ըմբոստության արդյունքում ընդամենը մի քանի օրում նրանք զրկվեցին իշխանությունից, ցուցիչն է այն բանի, որ նախորդների սխալները բոլորը գիտեն: Հիմա անընդհատ հիշեցնելու կարիքը չկա: Ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, փոխեն քարոզարշավի ոճը, բառապաշարը, և փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, տեսլականը, ինչպիսի Հայաստան են տեսնում ապագայում, ինչպես պետք է մաքրեն «ավգյան ախոռները», որոնք ժառանգել են, կամ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քարոզարշավը կրկին տանում են «սևերի և սպիտակների», «չարերի ու բարիների» ուղղությամբ, ինչն այսօր ճիշտ չէ:

Իսկ թե ո՞ւր կտանի այդ հռետորաբանությունը, քաղաքագետը նկատում է. «Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կարծում էին, որ իրենց անպատժելիությունն անսահմանափակ է: Իսկ ո՞ւր տարավ այդ ճանապարհը՝ բոլորս տեսանք: Նոր իշխանություններն այդ ամենից պետք է հետևություններ անեն, և պետք է զգույշ լինեն իրենց հռետորաբանության առումով. «կպատժենք», «կվախեցնենք» հռետորաբանությունը ևս տանելու է «բեսպրեդելության»: Իսկ հիմա հասարակությունը բավականին կուշտ է մատ թափ տալուց, ձերբակալություններից ու վերջում նաև այդ ձերբակալվածներին ազատ արձակելուց: Այդ ամենով էլ հասարակությանը չես զարմացնի: Հիմա կոնկրետ գործի ժամանակն է: Եվ ես հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի խոհեմ կգտնվեն, և այս նախընտրական փուլում իրավիճակը չեն սրի: Դա բացարձակ պետք չէ, իսկ եթե իրավիճակը սրվի, ապա սևերի և սպիտակների բաժանումը եթե ոչ առաջիկայում, հետագայում անպայման իր հետևանքները կունենա: Իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ ունենա հակառակորդներ, միևնույն է, բոլոր պարագաներում ավելի զգոն ու խոհեմ պետք է լինի, որովհետև իշխանություն ունենալը ավելի մեծ պատասխանատվություն է»: