Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Թափուր աշխատատեղեր, դժվար համալրվող մասնագիտություններ

Զբաղվածության պետական գործակալության կողմից գործատուների շրջանում իրականացված վերլուծությունների արդյունքները որքան էլ զարմանալի են, այնքան էլ անսպասելի:

Վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2018թ. ապրիլ–մայիս ամիսներին, գործատուների շրջանում և ընդգրկել է Երևանն ու մարզերը՝ հետապնդելով մի քանի նպատակ: Անդրադառնանք դրանցից մեկին՝ թափուր աշխատատեղերին, բացահայտենք, թե որոնք են դժվար համալրվող աշխատատեղերը և պարզենք, թե ինչն է դրանց թափուր մնալու պատճառը:

Թափուր աշխատատեղերի մասով ուսումնասիրված կազմակերպություններից 305– ում գրանցվել է 846 թափուր աշխատատեղ: Պարզվել է, որ մասնագետի կարիք կա բոլոր ոլորտներում՝ իշխանության և կառավարման մարմինների բոլոր մակարդակներում, ներառյալ հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ:

Բարձր որակավորման ինժեներների, օպտիկների, ծրագրավորողների, բժիշկների, գյուղատնտեսների, դեղագետների, տեխնոլոգների, հոգեբանների, միկրոբիոլոգների կարիք նույնպես կա հանրապետությունում:

Միջին որակավորման մասնագետների պակաս ևս կա: Գործատուների տեղեկացմամբ, մասնավորապես դժվար է գտնել պարուսույցներ, տեխնիկներ, դեղագործներ, էլեկտրիկներ, հաշվապահներ, տեսուչներ, վաճառքի մենեջերներ:

Դժվար են համալրվում նաև այգեպանների, ծաղկաբույծների, կահույքագործների, թանկարժեք քարեր մշակողների, էլեկտրաեռակցողների, կոյուղագործների, եռակցողների, ծեփագործների, որմնադիրների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, խառատների, փականագործների, գորգագործների, հացաթխման արտադրության, ջերմային տնտեսության բանվորների, եվրոդռներ և պատուհաններ պատրաստողների աշխատատեղերը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ թափուր աշխատատեղերի լրացման դժվարություն ունեն հետազոտված կազմակերպությունների շուրջ 5%– ը: Վերջինները դժվարությամբ են լրացնում ինժեներների, բժիշկների, տնտեսագետների, ծրագրավորողների թափուր աշխատատեղերը: Եվ եթե ինժեներների և ծրագրավորողների թափուր աշխատատեղերը դժվար են համալրվում ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան ցածր որակավորում և ոչ համարժեք կրթություն ունենալու պատճառով, ապա բժիշկների պարագայում դժվարությունները առավելապես պայմանավորված են մարզերում համապատասխան որակավորում ունեցող բժիշկների բացակայության հետ:

Ինչ վերաբերում է խառատների, փականագործների, ծեփագործների, եռակցողների, կռունկավարների, շարժիչագործների, ֆրեզերագործների, վերելակների մոնտաժողների, թափուր աշխատատեղերի դժվար համալրմանը, ապա դրա պատճառը նույնպես համապատասխան որակավորման և աշխատանքային փորձի պակասն է:

Մի շարք թափուր աշխատատեղերի լրացման դժվարություններն էլ կապված են աշխատանքային ոչ բարենպաստ պայմանների, ցածր վարձատրության, չկարգավորված կամ հերթափոխով աշխատաժամանակի, տարիքային սահմանափակման հետ:

Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում թափուր աշխատատեղ չկա, բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է գործատուն կարողանա աշխատանք փնտրողին գտնել, երբ չկա մեկ միասնական հարթակ: Ինչ վերաբերում է գործատուների պահանջներին, ապա դրանք շատ հաճախ այնքան ուռճացված են լինում, որ միջին հմտությունների տեր անձնավորությունը նույնիսկ ռիսկ չի անում մոտենալ թափուր աշխատատեղի հայտարարությանը, էլ չենք ասում՝ դիմելու մասին:

Ի վերջո, գործատուի աշխատանքի հաջողությունը լավ աշխատակիցներ ունենալու մեջ է: Ուստի, բնական է, որ շահագրգռվածությունը երկկողմանի պետք է լինի: Հակառակ դեպքում, ռոբոտացման այս դարաշրջանում մարդն ամբողջությամբ կարող է կորցնել ոչ միայն սեփական մասնագիտությունը, այլև ընդհանրապես մասնագիտություն ունենալու ցանկությունը: