Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ի՞նչ էր իրականում անում Խրուշչովը կոշիկով

Մենք գիտենք, որ...

ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ՄԱԿ–ում հանել է կոշիկը և դրանով սկսել խփել ամբիոնին: Անգամ կա հանրահայտ նկարը:

 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Նույնիսկ մի թեթև ուշադիր նայելու դեպքում երևում է, որ այդ նկարը մոնտաժված է, ընդ որում՝ այնքան անտաղանդ ձևով, որ ամեն ինչ պարզ երևում է: Հարցն այն է, որ կա նաև այս նկարի օրիգինալը, որտեղ երևում է, որ Նիկիտա Սերգեևիչը բռունցքն է թափահարում: Այն, որ Խրուշչովը հանել է կոշիկը և թմբկահարել ՄԱԿ–ի ամբիոնը, տարածել են արևմտյան ռադիոկայանները, իսկ այն ժամանակ հասարակ ժողովուրդը լսում և հավատում էր նրանց: Ի դեպ, Կրեմլը ժամանակին պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը: Իրականում այդ օրը, կապված Խրուշչովի կոշիկի հետ, ՄԱԿ–ում իրոք ինչ–որ բան եղել է: 1960 թվականի հոկտեմբերի 12–ին ընթանում էր ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 15–րդ խորհրդաժողովը: Խրուշչովը խորհրդային պատվիրակության հետ միասին ամեն կերպ փորձում էր խափանել այդ խորհրդաժողովը: Ըստ ժամանակակիցների պատմածների, Նիկիտա Խրուշչովը, Անաստաս Միկոյանը, Վիկտոր Սուխոդրևը (Խրուշչովի անձնական թարգմանիչը) և պատվիրակության մյուս անդամները հիմնական զեկույցի ժամանակ փորձում էին ամեն կերպ ցույց տալ, որ զեկույցը անհետաքրքիր է, նրանց պետք էր դահլիճի և լրագրողների ուշադրությունը շեղել հիմնական քննարկվող հարցից, որը, ի դեպ, շատ սուր հարց էր՝ ընթանում էր «հունգարական հարցի» քննարկումը (1956 թվականին Հունգարիայում իրականացված հեղափոխության և ԽՍՀՄ–ի կողմից այն ուժով ճնշելու հարցը): Մասնավորապես Խրուշչովը Ֆիլիպինները ներկայացնող դիվանագետին անվանեց «ամերիկյան իմպերիալիզմի ծառա», քանի որ վերջինս կոչ էր անում խորհրդային բանակը դուրս բերել Արևմտյան Եվրոպայից և ազատություն տալ այդ երկրներին:

Այդ օրը Խրուշչովը ամառային բաց կոշիկներ էր հագել՝ մոտավորապես սանդալների տեսքով կոշիկներ: Հիմնական զեկույցի ժամանակ նա հանեց մի կոշիկը և հատուկ սկսեց երկար նայել դրան, ապա բարձրացնելով գլխի մակարդակին՝ թափահարեց՝ իբր թե այնտեղ եղած ինչ–որ քար գցելու նպատակով, հետո էլ թեթև խփեց սեղանին, քանի որ քարը դուրս չէր գալիս: Սրանով նա ընդամենը ուշադրություն էր գրավում, և դա նրան հաջողվեց: Կա այս ամենի նաև ուրիշ նկարագրություն: Այդ նիստին ներկա Life ամսագրի լուսանկարիչ Ջոն Լոնգարդը փաստում է, որ Խրուշչովը հաստատ կոշիկով չի թմբկահարել սեղանը, չնայած զգացվում էր, որ հաստատ ցանկանում էր դա անել: Ըստ նրա, Նիկիտա Սերգեևիչը հանել է կոշիկը, այն դրել սեղանին և ցույց տվել, որ պատրաստվում է թմբկահարել դրանով: Այդ պահին դահլիճի բոլոր լրագրողներն իրենդ ֆոտո և տեսախցիկները ուղղել են նրան՝ սպասելով հետագա գործողությունների, բայց նա ընդամենը հագել է կոշիկը և ուղղվել դեպի ամբիոն, քանի որ նախագահողը նրան ելույթի է հրավիրել: Ըստ Լոնգարդի, եթե Խրուշչովը կոշիկով հարվածեր սեղանին, ապա անկասկած դա կարձանագրեին տեսա և ֆոտոխցիկները, քանի որ նրանք հաստատ չէին կորցնի այդ պահը: ՄԱԿ–ի գագաթաժողովում արձանագրված այս դրվագը ունի ևս մի նկարագրություն: Դահլիճում իսպանական պատվիրակությունը նստած էր խորհրդային պատվիրակությունից առաջ և մի քիչ ներքև:

Այդ ժամանակ դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ–ի և ֆրանկոյական Իսպանիայի միջև խզվել էին դեռևս 1939 թվականից: Պարզ է, որ դահլիճում այս պատվիրակությունների միջև թեթև խոսքուկռիվ է եղել: Այդ ժամանակ էլ հենց Խրուշչովը հանել է կոշիկը և դրել սեղանին այնպես, որ կոշիկը համարյա դիպչեր իր առջև նստած իսպանացու ծոծրակին՝ դրանով իսկ դահլիճում աշխույժ ծիծաղ առաջացնելով:

Դե ինչ, հաստատապես կարելի է ասել, որ «կոշիկային դիվանագիտության» սկիզբը հենց ԽՍՀՄ–ի էքսցենտրիկ ղեկավար Նիկիտա Խրուշչովն է դրել: Իսկ արդեն հետո լրագրողի կողմից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ կոշիկ թռավ Իրաքում, իսկ արդյունքում, ասում են, Բուշը մեծ՝ մոտավորապես 44 համարի հետք թողեց Իրաքի պատմության մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը