Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

«Պայմանագրի շուրջ գործընթացը դեռ չի մեկնարկել». Դավիթ Բաբայան

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի հնարավոր կնքումը կարևորվել է թե՛ փորձագիտական շրջանակների, թե՛ նաև պաշտոնյաների մակարդակով: Մասնավորապես՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խիստ հրատապ էր համարել պայմանագրի կնքումը ու հույս հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը պատրաստ կլինի:

Oragir.info-ն Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են աշխատանքները: «Այդ պայմանագրի ստորագրումն ու բուն գործընթացը դեռ մեկնարկած չեն: Դեռ միայն խոսակցություններ, կարծիքներ և ինչ–որ քննարկումներ կան, բայց դեռևս չի եկել այն պահը, որ ասենք, թե մեկնարկել է այդ գործընթացը, ինչ փուլում է, և երբ է լինելու վերջնական ստորագրումը: Նախևառաջ այդ փաստաթղթի վրա պետք է աշխատանք տարվի, պետք է լինեն տարբերակներ, տեքստ պետք է լինի և այլն, և այլն: Դեռ վաղ է խոսել նման պայմանագրի մասին: Ժամանակը ցույց կտա՝ ե՞րբ է լինելու, լինելո՞ւ է առհասարակ… Պետք է սպասել»,–մեզ հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:

Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև հատկապես վերջին շրջանում օրակարգային հարց դարձած՝ Արցախը բանակցային կողմ վերադարձնելու խնդրին:

Անդրադառնալով զարգացումներին՝ Դ. Բաբայանը նշեց. «Որպես բանակցային կողմ Արցախի կարգավիճակի վերականգնման միակ խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է, ուրիշ ոչ մի խոչընդոտ չկա: Առավել ևս՝ հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենում այս գործընթացի վրա կամ, եթե ունենում են, ապա շատ քիչ: Հիմնական պատասխանատուն Ադրբեջանն է, որը պարզապես իր ապակառուցողական քաղաքականության միջոցով, փաստորեն, խարխլեց բանակցային լիարժեք ձևաչափը՝ դրանով իսկ ավելի դժվարեցնելով վերջնական կարգավորումը: Բացի այդ, պարզ է, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ այդ հարցը կարգավորել: Մեծ հաշվով՝ դեռևս բավականին ջանքեր պետք է գործադրվեն, որ Արցախը նորից վերականգնի բանակցային գործընթացում ունեցած իր կարգավիճակը»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև այս առումով մեսիջներ կան, պաշտոնական Երևանը ևս շարունակում է այս ուղղությամբ շեշտադրումներ անել, բայց հարցն այլ դաշտում է. «Թեև միջազգային հանրությունը կարծես ևս հասկանում է այդ ամենը, բայց Ադրբեջանի քաղաքականությունը մնացել է անփոփոխ: Սա նշանակում է, որ ժամանակ և ջանքեր են պահանջվելու, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի՝ ԱՄՆ և Ֆրանսիա կատարած այցերից հետո Ադրբեջանի հղած բողոքներին ու հայկական կողմից անհրաժեշտ հակազդեցության մասին հնչեցրած դիրքորոշումներին, Դավիթ Բաբայանն ընդգծեց.

«Ադրբեջանին հակազդելը մեզ համար ինքնանպատակ չէ, երբևիցե չի եղել և չի էլ լինի: Մենք մեր աշխատանքը կատարում ենք, զարգացնում ենք մեր երկիրը, կապեր ենք հաստատում տարբեր երկրների թե՛ հասարակական, թե՛ մարդասիրական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական հատվածների ու միավորումների հետ: Սա է մեր պատասխանը: Եվ մենք դա անում ենք ոչ նրա համար, որ Ադրբեջանն իրեն վատ զգա, «հիստերիայի» մեջ ընկնի և սկսի ինչ–որ քաղաքականություն վարել: Ամենևին: Դա մեր քաղաքականությունն է, որը մեր պատասխանն է այն բոլոր հակառակորդներին, որոնք չեն ուրախանում հայոց պետականության ամրապնդմամբ և Արցախի զարգացմամբ: Պետությունն ու ժողովրդավարական ինստիտուտներն ուժեղացնելը, կապեր հաստատելը և դրանք խորացնելը ևս մեր պատասխանն է»: