Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Սխալ հաշվարկների պատասխանատուն ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանն է

Մասնագետները բազմիցս ահազանգել են, որ բանաձևերը, որոնցով հաշվարկվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները, բավականին մութ հարցեր են պարունակում: Այն մասնագիտական հարց է, և այդ պատճառով էլ երկար տարիներ դուրս է մնացել հասարակության ուշադրությունից, իսկ սակագները հաշվողներն էլ տարբեր գործակիցների շնորհիվ կարողացել են մանիպուլյատիվ թվեր ստանալ, ինչքան որ պետք է եղել տնտեսվարողին: Կարճ ասած՝ մի ողջ համակարգ աշխատել է ինչ–որ թիվ նկարելու և այն հիմնավորելու վրա: Երբ պարզվեց, որ, ինչպես ժողովուրդն է ասում, բանը բանից անցել է, իսկ բնական մենաշնորհների սեփականատերերի ախորժակն էլ բազմապատկվել, «Էլեկտրիկ Երևանից» հետո ոլորտի փորձագետները նույնպես սկսեցին ոտքի կանգնել ու առաջին հայացքից բարդ թվացող հարցերին մեկ առ մեկ պատասխանել:

ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար, ՀՀ վարչապետին կից սակագների հավաստիությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ, փորձագետ Էդվարդ Արզումանյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկում կորուստներն ուռճացված են: Ու թեև նրա այս միտքը թուր ու թվանքով են ընդունում սակագները դակողները, սակայն նա մանրամասներ է ներկայացնում, որոնք բավականին ուշագրավ են ու կարևոր:

Խնդիրն այն է, որ մոտ 20 տարի առաջ է գազի տեխնիկական կորուստների հաշվարկման մեթոդաբանությունն ընդունվել: Վերջին ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ այն որևէ առնչություն չունի իրականության հետ: Եվ ինչքան էլ որ այն մասնագիտական խոսակցություն է ենթադրում, այնուամենայնիվ, ներկայում գազի բաշխման համակարգում հաշվարկվող 6,5–7 % կորուստների մակարդակը ոչ միայն չափազանցված է, այլև՝ նկարված, պնդում է մասնագետը:

Գազի համակարգում կորուստներն ամենաշատը կարող են տատանվել 1,5–2 %–ի սահմաններում, ասում է փորձագետը և համոզված պնդում, որ գազի սակագինը հնարավոր է իջեցնել մոտ 10 %–ով: Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և փորձագետների միջև առկա տարաձայնություններին, ապա դրա հիմքում կորուստների սխալ պլանավորումն ու հաշվարկումն է, որի համար կրկին հանձնաժողովն է մեղավոր:

«Կորուստների պլանային մակարդակը թողնվել է 15 թվականի մակարդակին` 15, 03 %: 16–20 թվականների համար այն նույնն է մնալու, որպես պլանային ցուցանիշ, մինչդեռ 2016–ին այն կազմել է 9,8 %, 2017–ին` 9 %, իսկ այս տարվա առաջին կիսամյակում՝ 8,2 %: Եվ եթե այս տարին նույն՝ 8,2 % ցուցանիշով ավարտվի, ապա ՀԷՑ–ը կունենա 6,5–7 միլիարդ դրամ լրացուցիչ գերշահույթ, որը բնակիչների կողմից վճարված գումարներից է գոյանում: Եվ այստեղ բնական է, որ հանձնաժողովն է մեղավոր, իր սակագնային վարչությամբ, քանի որ նա է տարեկան սակագնային հաշվարկը կազմում և ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը: Այսինքն, սխալ հաշվարկների համար հանձնաժողովի սակագնային քաղաքականության ղեկավարն է պատասխանատու , մինչդեռ նա այսօր նախարար է աշխատում»,– ասաց Է. Արզումանյանը:

Իրականում, էներգետիկայի և բնական պաշարների ներկայիս նախարարից ավելի լավ որևէ մեկը չգիտի, թե ինչպես են ուռճացվում սակագներն ու ինչ մեխանիզմներով են այն դակվում: Բացի այդ, երկար տարիներ նա եղել է սակագների հաշվարկման վարչության պետը և նա է տիրապետում, թե «Գազպրոմ Արմենիայի» կամ ՀԷՑ–ի նեսում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է գերշահույթներին, ապա դա նույնպես հաշվարկի արդյունքում ստացվող թիվ է, որի առաջին պատասխանատուն նույն ինքը՝ ներկայիս նախարարն է, ով նաև պետք է մանրամասն հիմնավորի, թե ինչպես են սակագները հաշվարկվել, որոնք այսօր պարզվում է, որ ենթակա են նվազեցման:

«Մի հարցնող լինի, թե նոր շոգեգազային համակցված էներգաբլոկն ո՞ւմ էր պետք, երբ երկրում արտադրվող էներգետիկ հզորությունների 55–60 %–ն է օգտագործվում: Հզորությունների պարապ կանգնելու պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը մի քիչ մեծացել է: Ինչ վերաբերում է միջպետական էներգահոսքեր ունենալուն, ապա դա էլ է միֆ: Մեծ հեռավորությունների վրա էներգիա տեղափոխելը խելամիտ չէ, քանի որ լրացուցիչ կորուստները մեծանում են: 100–200 մլն դոլար վարկ են վերցնում, երկրի պետական պարտքն են մեծացնում, որ հետո այդ կայանները պարապ կանգնե՞ն: Ինչպես Հրազդանի 5–րդ բլոկի դեպքում է, երբ այն իր հնարավորությունների կեսից պակաս հզորությամբ է աշխատում: Հասկանալի չէ նաև, թե նոր կառավարությունը հունիսին ինչու «Ռենկոյին» մերժեց, 5 ամիս հետո նույն պայմանագիրն ընդունեց: Իմ կարծիքով, դատախազությունն ինչպես ներկայում փոքր ՀԷԿ– երով է զբաղվում, գուցե հետո էլ այս ամենով կզբաղվի, բայց մինչև սայլը տեղից շարժվի, արտաքին պարտքը բավականին կավելանա»,– ասաց Է. Արզումանյանը: