Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Նորերը համատիրությունների ղեկավարներին ցուցումներ են տալիս, որի իրավունքը չունեն

Այս տարվա ամռանը կառավարությունը փորձ արեց համատիրությունների հարցին օրենսդրական լուծում տալ, սակայն, ըստ Համատիրությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանի, բարեբախտաբար, չիրականացրեց, քանի որ առկա խնդիրները չէր կարողանալու լուծել:

«Համատիրությունները նրա համար չեն, որ իշխող կամ մեկ այլ ուժի կողմից ընտրությունների նպատակով ծառայեն: Համատիրությունների ինստիտուտը ձևավորված է քաղաքացիների ընդհանուր սեփականությունը կառավարելու համար: Եվ եթե այդ գործառույթը չի կատարվում կամ սխալ է իրականացվում, ապա դրա մեղավորը, իմ կարծիքով, մարդիկ չեն»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Կազմակերպության ղեկավարը համոզված է, որ եթե քաղաքացին չգիտի, թե որն է իր համատիրությունն ու ինչով է այն զբաղվում, նշանակում է, որ տվյալ տարածքում համատիրություն չկա: Դրա փոխարեն կա օրենքից դուրս սարքված ինչ–որ մի «մարմին», որտեղ կատարվում են այն նեգատիվ երևույթները, որոնց մասին շատերը խոսում են:

«Հայաստանի Հանրապետությունում շենքերի կառավարման սխալ մոդել է կիրառված: Եվ ցավալին այն է, որ թե՛ քաղաքային, թե՛ երկրի իշխանությունները դրանից տեղյակ չեն: Պարզ է, որ նրանք էլ են ուզում, որ այդ բնագավառը կարգավորելու համար փոփոխություն լինի, բայց փոփոխությունը չի կարելի անել, եթե իրավիճակի մասին տեղյակ չեն»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Եթե իշխանություններին հաջողվի գերխնդիր դարձած այս հարցը լուծել, ապա համատիրություններից որևէ դժգոհություն էլ չի լինի: Իսկ գերխնդիրը շենքերի կառավարման մոդելի ճիշտ ներդրումն է, քանի որ չի կարող համատիրության կազմում 25, 35, 150 կամ 750 շենք ներգրավված լինել: Ու քանի որ մինչ օրս շատ համատիրություններ այդ սկզբունքով են գործում, ուստի բնակիչներից հավաքած գումարները կարող են այլ ճանապարհով գնալ, որի մասին շատերը խոսում են:

«Այդ նեգատիվ երևույթը վերացնելու համար չի կարելի գաղափարը մերժել: Եթե այլ մոդել ընտրվի, ապա պետք է տվյալ մոդելի կառավարման մեխանիզմներ ներդրվեն: Հնարավոր չէ մի մոդել ընտրել, բայց մեկ այլ ձևով կառավարել: Հիմա մեր համատիրությունները մի մոդելով են ձևավորվել, բայց կառավարվում են բոլորովին այլ մոդելի մեխանիզմներով: Եվ այդ պայմաններում չի կարող այն նորմալ աշխատել: Այս ամենը շտկելու համար նախ հարկավոր է օրենք ընդունել, երկրորդը՝ կառավարման մոդելն ընտրել, և ապա ներդնել դրա ղեկավարման մեխանիզմներն ու գործիքները: Այս ամենի մասին ես առաջարկներ եմ ներկայացրել իշխանություններին, բայց պարզվում է, որ այս իշխանությունները հների նման ոչինչ չեն կարդում: Այսօր նոր նշանակված թաղապետները, ոչինչ չհասկանալու պատճառով, կանչում են համատիրությունների ղեկավարներին և ցուցումներ են տալիս: Այսինքն, Հայաստանի իշխանական համակարգում համատիրությունների մասին պատկերացումները դեռևս մնացել են այդպիսին: Այսինքն՝ խորհրդային ժամանակների մոտեցումներն են դեռ գործում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Այս բնագավառը, իրոք, կարգավորման կարիք ունի, համոզված է կազմակերպության ղեկավարը: Երկրորդ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է կարգավորվի: Ու եթե իշխանությունների կարծիքով, շենքերը պետք է համայնքապետարանների միջոցով կառավարվեն, ապա հարկավոր է այլ մոդել ներդնել, որպեսզի շենքերը լինեն համայնքների ենթակայության տակ, իսկ ֆինանսական հոսքերն էլ մեկ կետից կառավարվեն: Իսկ եթե պետք է ընտրեն ինքնակառավարման մոդելը, ապա իշխանություններն իրենց «քիթը չպետք է խոթեն» այդ կառույցների գործերի մեջ:

«Իշխանությունները պետք է կա՛մ բոլոր համատիրությունների աշխատանքը եղած մոդելի պահանջներին համապատասխանեցնեն, կա՛մ պետությունը պետք է շենքերի ընդհանուր սեփականության կառավարման նոր մոդել առաջարկի»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ի դեպ, պարզվում է, որ համատիրությունների կողմից բնակիչներից գանձվող վարձը կոչվում է պարտադիր նորմերի իրականացման վարձ, իսկ պարտադիր նորմերը սահմանում են իշխանությունները: Ժողովուրդն այս մասին չգիտի և հին իներցիայով համատիրությանն ինչ–որ գումար է վճարում և չի էլ իմանում, թե այդ գումարն ում գրպանն է գնում: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք իրազեկման կարիք ունեն, համոզված է Գրիգորյանը, սակայն, մյուս կողմից, եթե այս մասին նույնիսկ իշխանությունները չգիտեն, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրազեկման հարցը կազմակերպեն:

«Այս պահին ո՛չ պետական կառավարման, ո՛չ էլ համայնքների կառավարման համակարգեր չունենք՝ հասկացանք, բայց ցավալին այն է, որ այդ համակարգերը ստեղծելու շուրջ խոսակցություն անգամ չկա: Քաղաքական նպատակներով օգտագործելու համար ինչ–որ օրենք են գրում, բայց այդկերպ համակարգ ձևավորել հնարավոր չէ: Դաշտը կարգավորելը պետության խնդիրն է, բայց այսօր քաղաքապետարանը ինչ–որ հարցի լուծումը շարունակում է կապել համատիրությունների հետ, որի իրավունքը չունի: Համատիրությունների ղեկավարներին կանչում են, ասում են՝ ձեր փողոցում այսինչ հարցը պետք է լուծվի: Ստացվում է, որ համատիրությունն օրենքից դուրս գործողություն է իրականացնում: Այդ պատճառով էլ տանիքը վերանորոգելու գումարը ծախսվում է փողոցում ինչ–որ բան անելու վրա, որի իրավունքն իրենք չունեն, իսկ տանիքը մնում է ծակ: Սա բավականին մեծ ու կարևոր խնդիր է, որը իշխանությունները պետք է լուծեն: Ես նաև ձեր թերթի միջոցով ուզում եմ իշխանություններին հորդորել, որ ցանկացած խնդրի անդրադառնալու ժամանակ խորհրդակցեն ոլորտների մասնագետների ու փորձագետների հետ: Հակառակ դեպքում կարող է ավելի վատ լինել»,– ասաց Ա. Գրիգորյանը: