Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Socity

Ժողովուրդն ուժ է, հարց է՝ ո՞ր ուղղությամբ կգնա

Մտավորականների, հասարակական գործիչների հետ զրույցների ավանդական դարձած շարքի այսօրվա հյուրը ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանն է (Մակիչ): Oragir.info-ն նրա հետ զրուցել է երկրում առկա իրավիճակի, այն ուղղությունների ու կարևոր ճանապարհների մասին, որոնցով պետք է առաջնորդվել այսօր:

Արմատական բարեփոխումները պետք է ցայտուն երևան

Երկրում բավականին բան է փոխվել, այն, ինչ հիմա կա, չկար առաջ, բայց ինչ–որ նոր վտանգներ էլ են սպասվում… Տեսնենք՝ ինչով կավարտվի, ուր կհասնի… Մեր այս կարգավիճակում մեր առջև բավականին դժվարություններ են գալիս… Իմ այդ մտահոգությունն առաջին հերթին արցախյան հարցի շուրջ է:

Հիմա՝ ինչ վերաբերում է բարեփոխումներին: Անշուշտ, մեզ նման մարդկանց համար այս տեսակ փոքր բարեփոխումները չեն կարող խանդավառություն առաջացնել, ըստ որի՝ կխանդավառվենք ու կասենք՝ ամեն ինչ լավ է: Լավը դեռ առջևում է, և անշուշտ մենք կարող ենք ուժ գտնել և կկարողանանք դրան հասնել: Երկրում արմատական բարեփոխումներ են պետք, որոնք պետք է ցայտուն երևան: Իսկ այսօր դրան հասնելու համապատասխան ուժեր չունեն, ինչն էլ իր պատճառներն ունի. իշխանության ամբողջ լծակները դեռ երկրի ղեկավարի ձեռքում չեն: Հույս ունենք, որ պետք է լավ լինի:

Իրավունք և տեղ չունի

Ինձ համար ազգային պետություն կառուցելու ճանապարհին ամենակարևորը ճիշտ ուղու վրա հենվելն է, որ հետագայում ունենանք մեր պետությունը՝ մեր ազգի դեմքով: Կուզեի, որ վերականգնվի մեր ազգային մշակույթը՝ հասարակությունը պետք է ապրի հանուն մեր պետության: Այն, ինչը խարխլում է մեր պետությունը, հասարակության մեջ բուն դնելու իրավունք և տեղ չունի: Մենք շատ երկրների հետ ենք շփվում, այդ երկրներում գործող օրենքներն են օրինակ բերվում նաև մեզ մոտ: Բայց պետք է զգուշավորություն ցուցաբերել, որ այդ օրենքները չխարխլեն մեր պետության հիմքը. իմ մտահոգությունը հենց այդտեղ է: Պետք է կարողանանք համադրել այնպես, որ պետությունը չտուժի և մեր հասարակությունը օրեցօր ապրի հանուն պետության, ընտանիքի խնդիրները լուծի հանուն պետության և ոչ թե հանուն ընտանիքի: Ինձ գոհացնողը սա է, ես դրան եմ սպասում:

Ազգային նպատակին ծառայող ժողովուրդ հավաքագրելու համար պատերազմ ունենալը պարտադիր չէ

2016թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նույն հայ մարդը ազգային դեմք ու դիմագիծ ունի: Մեր ժողովրդի մեջ կա 5–7 տոկոս, որի մեջ ազգային միտք, մտածելակերպ ունեցող մարդիկ են: Նրանք չեն նայում՝ ինչ են կորցնում, բայց երբ զգում են, որ հայրենիքը վտանգի առաջ է, իրենց կյանքի գնով չեզոքացնում են այն: 2016թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այդ տոկոսը հասավ այնտեղ, որտեղ վտանգն է և այդ 5–7 տոկոսը պարտադրեց ժողովրդի 60–70 տոկոսին, որ նրանք ևս ապրեն հայրենիքի հոգսով: Եվ ժողովուրդը միանգամից մոռացավ առօրյա՝ նաև իր ապրելակերպում առկա բոլոր տեսակի անարդար դրսևորումները: Լծվեց ազգային նպատակին: Ասածս ինչ է՝ հիմա պարտադիր չէ, որ անպայման պատերազմ ունենանք, որ ազգային նպատակին ծառայելու ժողովուրդ հավաքագրենք: Այս խաղաղ պայմաններում ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի՝ երկրին նայել նաև պատերազմական իրավիճակի պրիզմայով: Եվ սա ոչ մի ժամանակի, սերնդի հետ կապ չունի: Այն մեր մեջ է, այն կա թե՛ 90–ականների, թե՛ 2000–ականների և կլինի նաև գալիք բոլոր սերունդների մեջ: Ես կասեի ավելին՝ այսօրվա սերունդն ավելի պատրաստված է, քան մենք, որ պատերազմի դաշտում էինք…

Ազգի, ժողովրդի ու տականքի տարբերությունը

Ազգը միշտ պատրաստ է ծառայել ազգային նպատակին, բայց ժողովրդին պետք է ուղղորդես: Ժողովուրդը բանակն է, երկրի վրա ապրողն է, իսկ այդ բանակին առաջնորդող է պետք: 88–ին առաջնորդում էր ազնվությունը, շիտակությունը, որովհետև ազգը ոտքի էր կանգնել: Հասարակությունը, ժողովուրդը նետվել էր ազգի մեջ, ու ազգը և ժողովուրդը միանման էին մտածում: Բայց բավականին բաներ փոխվեցին… Ու ժողովուրդը հիասթափվեց: Հիասթափվեց և իր հոգսերով գնաց տուն, ինքն էլ դարձավ փոքր–փոքր կեղեքումների մասնակիցը: Բայց ազգի պարագայում այլ է. ով կկեղեքի, չի կեղեքի, ինքը մաքուր է: Ուզում եմ հասկանանք, որ հիմնական հաստատուն արժեքը ազգն է, ազգի միտքն է, որը մեր հասարակության մեջ 5–7 տոկոս է կազմում: Իսկ ժողովուրդն ուժն է, բայց նայած, թե որ ուղղությամբ կգնա: Կգնա՞ տականքների հետևից, ինքն էլ իր հանապազօրյա հացը կվաստակի այնպես, ինչպես ուզում է, թե՞ կգնա ազգի հետ՝ դառը քրտինքով, վտանգների միջով պետությունը պահելու, իր ընտանիքն էլ պետության կողքին նպաստ կանգնեցնելու ճանապարհով: Եթե հասարակությունը բաժանենք երեք մասի՝ ազգ, ժողովուրդ, տականք, մենք կհասկանանք տարբերությունը: Տականքը ևս խաղաղ պայմաններում արագ առաջ է գալիս ու ժողովրդին տանում իր հետևից, որ նույն ժողովուրդն ապրի իրենց նման ու իրենց չհանի գահից: Բայց տեղի ունեցավ մի բան, երբ նույն ժողովուրդը հոգնեց այդպես ապրելուց և ազգի միջոցով կարողացավ ինչ–որ փոփոխությունների հասնել: Հուսանք, որ այդ փոփոխությունները կշարունակվեն. անկախ նրանից, թե ԱԺ ընտրություններին ինչ արդյունքներ կգրանցվեն, մենք դատապարտված ենք փոփոխության:

Իսկ ժողովրդին հերթական հիասթափությունից զերծ պահելու համար նոր իշխանությունը պետք է լինի ազնիվ ու բարոյական, մնացածը պրոֆեսիոնալիզմի հարց է: Հասարակությունն էլ պետք է լինի ազնիվ, անկաշառ և ազգային: Եթե մարդը ազգային դեմք ու դիմագիծ չունեցավ, չի կարող սիրել որևէ ազգի ու ժողովրդի: Սա է Հայաստանում հանգստություն, խաղաղ աշխատանք ապահովելու միակ ճանապարհը: Ուրիշ կերպ հնարավոր չէ: Հակառակ պարագայում միշտ ցնցումներ կլինեն: