Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Սահակ Պողոսյան. «Մինչև երկրում լյուստրացիա չլինի, այդ հարցը չի լուծվի»

Oragir.info-ն այսօր հյուրընկալել է նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանին, որի հետ զրուցել ենք փոփոխությունների իր տեսլականի, ԱԺ արտահերթ ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Անցումայինից մի նոր անցումային էտապի խորհրդարան

Սահակ Պողոսյանի դիտարկմամբ՝ ներկայիս փուլը շատ կարևոր է:

«Անցումային այս իրավիճակն աննախադեպ է մեր երկրի համար: Նոր խորհրդարանից սպասելիքները շատ են, որովհետև, միգուցե, չհաշված առաջինը, նախորդ բոլոր խորհրդարաններն ընտրովի չէին: Նշանակովի խորհրդարաններ էին, իսկ նշանակովի խորհրդարանն աշխատում է նշանակովի խորհրդարանի պահանջներին համապատասխան: Այս խորհրդարանը պետք է տարբերվի նախորդներից իր ընտրվելու հնարավորություններով, ինչն արդեն ձեռքբերում կլինի: Այսինքն՝ գոնե հաջորդ խորհրդարանների համար նախադեպ կլինի: Ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը երկար կյանք կունենա, որովհետև այն, կարծես թե, անցումայինից մի նոր անցումային էտապի ժամանակաշրջանի համար նախատեսվող խորհրդարան է, որը, բնականաբար, կունենա որոշակի գործառույթ: Հուսով եմ, որ այդ գործառույթը նոր ԱԺ–ն կկատարի»,–մեզ հետ զրույցում ասաց Սահակ Պողոսյանը:

Նրա խոսքով, նոր ԱԺ–ն, ամենայն հավանականությամբ, անցումային կլինի, որովհետև ունենք սահմանադրական խնդիրներ. «Այսինքն՝ այդ սահմանադրական խնդիրները մինչև չլուծվեն, խորհրդարանը չի կարող լիարժեք կատարել իր գործառույթը: Ես չեմ կարծում, որ այսօրվա ռեյտինգային համակարգով կընտրվի այն խորհրդարանը, որը լիիրավ և հարյուր տոկոսով պետք է ծառայի ժողովրդին»:

Ընդդիմությունն անհրաժեշտություն է, բայց ոչ ՀՀԿ–ի շարքերից

Ինչ վերաբերում է ներկայիս փուլին, 90– ականների հետ համեմատություններին ու «դեժավյուին», որոնք շատերն են ապրում, Սահակ Պողոսյանն ընդգծեց.

«Ժողովուրդը միշտ ունի այդ վախերը: Անձամբ ես այդ վախերը չունեմ: Որովհետև այն կարգախոսները, որոնցով տեղի ունեցավ իշխանափոխությունը, ժողովրդի պահանջն էին: Հիմա այս նոր անցումային էտապում այդ կարգախոսներից որոշ հարցեր գոնե պետք է լուծվեն, որովհետև, հիմա, տեսեք՝ ՀՀԿ–ն ասում է՝ «մենք կլինենք ընդդիմադիր», բայց հարց է՝ ինչի՞ն պետք է ընդդիմադիր լինեն: Իրենց՝ ընդդիմություն լինելը մի տեսակ աբսուրդ է: Ես չեմ հասկանում, թե ինչին պետք է ընդդիմություն լինեն: Նրա՞ն, ինչը նոր իշխանություններն են առաջ քաշում: Այսինքն՝ նախորդ իշխանությունների բացթողումներին, հանցագործություններին, այդ ամենը հանրայնացնելուն, պատասխանատվության ենթարկելու հանգամանքին, որ մեր շարունակական կյանքում դա չկրկնվի: ՀՀԿ–ն չի կարող որպես ընդդիմություն ընկալվել, որովհետև առաջադրած բոլոր կարգախոսներն իրականում հենց իրենց դեմ են: Այսինքն, եթե դուք ընդդիմություն եք, ապա ինչո՞ւ էիք զբաղված նրանով, ինչով զբաղված էիք մինչև հիմա: Ընդդիմությունը անհրաժեշտություն է, բայց չեմ կարծում, որ ընդդիմությունը նրանց շարքերից պետք է լինի: Ընդդիմությունն ինքնըստինքյան կծնվի, որովհետև ընդդիմությունը ծնվում է այն դեպքում, երբ կա խնդիր, որի հետ մարդիկ համաձայն չեն: Ստացվում է՝ ՀՀԿ–ն համաձայն չէ այն ամենի հետ, ինչն ինքն արել է»:

Նա ընդգծեց, որ հետևելով ՀՀԿ–ի այսօրվա առաջադրած գաղափարներին, կարող է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում այն ամենից, ինչը նախկինում էին ասում. «Գաղափարական փոփոխություն չկա, ուղղակի փորձում են հակադրվել ամեն մի նոր գաղափարի: Նեղացածի, կորցրածի պահվածք կա՝ «դուք հիմա այստեղ կսխալվեք, մենք՝ կուրախանանք»:

Հիմնարար բացթողումն ու իներցիայի վտանգը

Սահակ Պողոսյանի խոսքով, նոր իշխանության գործունեության առումով գնահատականներ հնչեցնելու վերաբերյալ ժամանակը նշանակություն ունի, բայց ամբողջ խնդիրը, ըստ նրա, հետևյալն է.

«Երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, այն տեղի ունեցավ ամենավերին էշելոնում: Այսինքն՝ փոխվեց Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, բայց օրենսդիր, դատական իշխանությունը մնաց նույնը: Նրանք բոլոր անհնար և հնարավոր ինստիտուտներով փորձում էին պայքարել և պայքարում էին նոր իշխանության դեմ, ու դիմադրությունը սոսկալի մեծ էր: Դրա համար այդ կարճ հատվածում ամենամեծ խնդիրը, որն ուներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հենց այդ նույն նախորդների՝ դեռ գործող ինստիտուտների դեմ պայքարելն էր: Ձեռքերը կարծես դեռ ազատ չէին, որ զբաղվեր այն բնականոն աշխատանքով, ինչը պետք է անի կառավարությունը: Պատճառն այն է, որ ամեն տեղ՝ միջին և ցածր էշելոններում, հին իշխանության ներկայացուցիչներն էին: Բայց սա դեռ կշարունակվի՝ բավականին ժամանակ կշարունակվի: Մինչև երկրում լ յուստրացիա չլինի, այդ հարցն, ըստ իս, չի լուծվի և այսպես իներցիայով պիտի շարունակվի»:

Նրա դիտարկմամբ՝ նույն 90–ականների ամենամեծ խնդիրն այն էր, որ այդ լ յուստրացիան տեղի չունեցավ:

«Այսինքն՝ հին, սովետական վարչական նոմենկլատուրան տեղափոխվեց նոր իշխանական համակարգ, և նրանք աշխատեցին ոչ թե պետության կայացման համար, այլ ի օգուտ սեփական շահերի: Հիմնարար բացթողումն այստեղ է: Եթե հիմա էլ լ յուստրացիա տեղի չունենա…

Ասում են՝ նախորդ իշխանություններից բերենք արհեստավարժ կամ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք ինչ–որ բան են արել, բայց ես շատ չեմ հավատում, որ կան այդպիսիք, որոնք կարող են նոր իշխանությունների առաջադրած նոր գաղափարների հետ հաշտվել և աշխատել: Նոր իշխանությունները նոր մշակույթ են առաջ քաշում, որը 180 աստիճանով հակադրված և հակացուցված է հներին: Ուղղակի դրա դիմադրությունը շատ մեծ է»,–ամփոփեց Ս. Պողոսյանը: