Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Հայ օսկարակիր գիտնականը՝ նոր նվաճումների ճանապարհին

Նանոտեխնոլոգիաների բնագավառում միջազգային փորձագետ, գյուտարար, միջազգային մի քանի հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, 200 գիտական աշխատանքների (այդ թվում՝ 20 գյուտ, 4 բուհական դասագիրք և մեկ խնդրագիրք) հեղինակ, նորաստեղծ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանին Հայաստանում, ցավոք, քչերն են ճանաչում: Նա այնքան համեստ է և իր գործերով տարված, որ իր հեղինակած գյուտերի և գիտական նվաճումների մասին նույնիսկ հայ գիտնականներից շատերը չգիտեն:

Դրա փոխարեն նա մեծ ճանաչում ունի աշխարհում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից բացի դասախոսություններ է կարդում նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջատար համալսարաններում: Վերջերս Գ. Շմավոնյանը հեղինակել է եվրոպական բուհական եռահատոր դասագրքի «Գրաֆին, երկչափ ատոմական նյութեր և հիբրիդային կառուցվածքներ» բաժինը: Նա նաև միջազգային փորձագետ է խորհրդատվական կազմակերպությունում, անդամ է եվրոպական մի շարք հեղինակավոր գիտակրթական կազմակերպությունների:

2015 թվականին Սիլիկոնյան հովտում, Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «CleanTech Open» ֆորումի և ցուցահանդեսի ժամանակ իր հեղինակած «Գրաֆին և գրաֆինե էլեկտրոնիկա» նախագծի համար Գագիկ և Գայանե Շմավոնյաններն արժանացել են «Մաքուր տեխնոլոգիաների CleanTech օսկար» մրցանակի:

Նանոտեխնոլոգիաների ոլորտում իր կողմից հեղինակած նորարարակական մրցանակներն այսքանով չեն սահմանափակվում: Նա մշակել է գրաֆինի և երկչափ նյութերի ու կառուցվածքների ստացման ոչ ավանդական նանոտեխնոլոգիա, որը ներկայում ամենաէժանն է, ամենակարճատևը և ամենադյուրինը: 2016 թվականին իսպանացի գիտնականների հետ համատեղ գրաֆինի զանգվածային արտադրության տեխնոլոգիայի արտոնագիրն է հրապարակվել Իսպանիայում և այն միջազգայնացվել է աշխարհի մոտ 200 երկրներում:

 

Հետաքրքրական է, որ նա ձեռնամուխ եղավ նաև գիտության, նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն արվեստի գլուխգործոցների պահպանման գործում: Հայ գիտնականն առաջիններից էր, ով նախաձեռնեց մշակութային ժառանգության արժեքների պահպանումը գրաֆինի միջոցով: Նա ֆրանսիացի գիտնականների և արվեստագետների հրավերով արդեն երկու տարի զբաղվում է «Լուվր» թանգարանի ցուցանմուշները գրաֆինապատելու խնդիրներով:

Շմավոնյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտական խումբ, որը զբաղվում է մշակութային արժեքների պահպանությամբ: Գիտնականի կողմից հեղինակած էկոլոգիապես մաքուր, ոչ ավանդական տեխնոլոգիայով ստացված գրաֆինով նախատեսվում է գրաֆինապատել «Լուվրի» ազնիվ մետաղներից, կտավից, փղոսկրից, ճենապակուց, փայտից և այլ նյութերից պատրաստված ցուցանմուշները, ինչը վերջիններս կպաշտպանի խոնավությունից, բակտերիաներից, կոռոզիայից, աղտոտվածությունից և արտաքին այլ ազդեցություններից:

Նա այն եզակի մասնագետներից է, ով վերջին 20 տարիների ընթացքում, այցելելով 30 երկիր, հետևողականորեն զբաղվել է նույն գործով՝ նանոտեխնոլոգիաներով և կարողացել է գիտական բարձունքների հասնել միջազգային հարթակներում: Գերազանցելով Նոբել յան մրցանակակիրներ Ա. Գեյմին ու Կ. Նովոսյոլովին, նրա հայտնագործած գրաֆինի ստացման ավելի պարզեցված տեխնոլոգիայի կիրառումը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ողջ աշխարհում: Առաջին երկչափ նյութի՝ գրաֆինի նանոթաղանթների և նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիան շատ կարճ է տևում, ասում է գիտնականը: Չի կիրառվում ո՛չ նանոտեխնոլոգիական սարքավորումներ, ո՛չ բարձր ջերմաստիճան և ո՛չ էլ քիմիական նյութեր: Երկչափ թաղանթն անզեն աչքով տեսանելի չէ, բայց կիրառելի է տարբեր բնագավառներում՝ առողջապահությունից մինչև գյուղատնտեսություն: Ներկայումս Շմավոնյանի տեխնոլոգիայի հիման վրա մի խումբ շվեդ գիտնականներ նոր տեսություն են մշակում:

 

«Ուսումնասիրությունների ողջ ընթացքում, մինչև 2016 թվականի վերջ, ես այդ մասին չեմ բարձրաձայնել: Բայց հիմա, երբ գյուտն արդեն արտոնագրված է, ես դրա մասին խոսելու իրավունք ունեմ: Գյուտը և այլ նորարարական աշխատանքներ իրականացրել եմ արտերկրում, քանի որ մեզ մոտ համապատասխան լաբորատորիաներ չկան: Ներկայումս աշխատում եմ գյուտի ընդլայնման և տարբեր բնագավառներում դրա կիրառման ուղղությամբ: Քանի որ վերջին 20 տարիներին նվիրվել եմ նանոտեխնոլոգիաներին, երբեք չեմ շեղվել իմ ուղուց և գուցե այդ է պատճառը, որ կարողացել եմ նման արդյունքի հասնել: Ցավալին, սակայն, այն է, որ, լինելով բազմաճյուղ ոլորտ, նանոտեխնոլոգիաները ողջ աշխարհում սրընթաց զարգանում են և տարբեր ոլորտներում կիրառություն են գտնում, սակայն Հայաստանը բավականին հետ է մնում ժամանակակից համաշխարհային այս զարգացումներից: Ողջ աշխարհում գիտական միտքը արագ է զարգանում, մինչդեռ Հայաստանում այս ուղղությամբ այն դեռևս տեղում դոփում է: Եթե ես ուսումնասիրություններն արտերկրում իրականացնելու հնարավորություն չունենայի, ես էլ շատերի նման չէի կարողանա հաջողության հասնել»,– ասաց Գ. Շմավոնյանը:

Հայաստանի և արտերկրի՝ նանոտեխնոլոգիաներով զբաղվող հայազգի մասնագետներին համախմբելու համար գիտնականը 2018 թվականին ձեռնամուխ եղավ Հայաստանում առաջին նանոտեխնոլոգիական կազմակերպության՝ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի կազմակերպման աշխատանքներին:

14–րդ «ԴիջիԹեք էքսպո–2018» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ասոցիացիան կազմակերպեց «Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր» (ՆանոՏուՆ – 2018) գիտաժողովը, որտեղ քննարկվեցին Հայաստանում նանոտեխնոլոգիաների և նանոգիտության արդի վիճակը, զարգացման ուղիները և հեռանկարները, իսկ «ՆանոՀայԹեք» ասոցիացիայի տաղավարում ցուցադրվեցին Շմավոնյանի նանոտեխնոլոգիայով Հայաստանում առաջին անգամ ստացված մեկ ատոմական հաստությամբ երկչափ նանոնյութեր, նանոկառուցվածքներ և նանոսարքեր:

Կազմակերպության առաջնային նպատակներից է Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացումը, տարածումը ու կիրառումը խթանելը, ինչը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հստակ ճանապարհներից մեկն է:

«Կազմակերպության նպատակներից է նաև Հայաստանում ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցված նանոտեխնոլոգիական լաբորատորիաների ցանց, որը կնպաստի նանոտեխնոլոգիաների, նանոէլեկտրոնային և նանոգիտական հետազոտությունների իրականացմանը Հայաստանում: Այն իր հերթին ոչ միայն խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար, այլև կնպաստի արդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացմանը՝ դարձնելով Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր»,– ասաց Գ. Շմավոնյանը: