Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ինչպե՞ս օգտագործել միրգ–բանջարեղենը՝ հո՞ւմ, թե՞ ջերմամշակված

Մենք գիտենք, որ...

Հում միրգ և, իհարկե, բանջարեղեն ուտելը ավելի օգտակար է, քան ջերմային մշակման ենթարկվածը, և դրա բացատրությունը շատ պարզ է՝ ջերմային մշակումից վիտամինները քայքայվում են:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իհարկե, պատասխանը, թե որ միրգը և որ բանջարեղենն է ավելի օգտակար օգտագործել հում վիճակում, միանշանակ չէ: Ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ ժողովրդական սովորույթը՝ այս կամ այն միրգ–բանջարեղենի ջերմային մշակման ենթարկված, թե հում վիճակում օգտագործելու առումով, հիմնականում ճիշտ է լինում, քանի որ այդ ամենը հաստատում են նաև գիտական հետազոտությունները: Ընդհանրապես, պետք է միշտ հիշել, որ մթերքը համարում են օգտակար՝ ոչ միայն հաշվի առնելով նրա մեջ առկա վիտամինների, այլ, որ առավել կարևոր է, միկրոէլեմենտների և այդ մթերքին բնորոշ այլ նյութերի քանակը: Պարզ է, որ ջերմային մշակման դեպքում կոնկրետ վիտամինները որոշակիորեն քայքայվում են, կարող են քայքայվել նաև օրգանիզմին պետքական այլ նյութեր, իսկ միկրոէլեմենտները ցանկացած դեպքում չեն քայքայվում: Այստեղ ավելի կարևոր է այն, թե օրգանիզմը ինչքանով է յուրացնում այս ամենը: Հնարավոր է, որ ջերմային մշակումից հետո, ասենք, վիտամին C–ի քանակը որոշակի մթերքի մեջ պակասի, բայց փոխարենը այն այդ վիճակում ավելի հեշտ յուրացվի, արդյունքում ավելի օգտակար լինի օգտագործել ջերմային մշակման ենթարկված վիճակում: Ի դեպ, ասենք, որ ինչ–որ վիտամինի, այլ նյութի կամ միկրոէլեմենտի չափից ավելի օգտագործումը առողջության տեսակետից օրգանիզմին ինչ–որ լրացուցիչ առավելություն երբեք չի տալիս: Իհարկե, կան վիտամինի բացակայություն՝ ավիտամինոզ, վիտամինի պակաս՝ հիպովիտամինոզ հասկացությունները, բայց չմոռանանք, որ կա նաև վիտամինի ավելցուկ՝ հիպերվիտամինոզ հասկացությունը, որը սովորաբար չի ախտորոշվում: Դիտարկենք օրինակներ: Լոլիկը, կարտոֆիլը, սմբուկը ընդհանրապես խորհուրդ է տրվում օգտագործել ջերմային մշակման ենթարկված վիճակում: Հարցն այստեղ առաջին հերթին այն է, որ ջերմային մշակման դեպքում այս մթերքներից արտազատվում են նիտրատները և նիտրիտները (ինտենսիվ գյուղատնտեսության արդյունքները), բացի այդ, զգալի ավելանում է կալիումի կոնցենտրացիան: Ընդհանրապես, ցանկացած միրգ կամ բանջարեղեն ջերմային մշակման ենթարկելուց հետո ինչպես կալիումի, այնպես էլ ցանկացած այլ միկրոէլեմենտի՝ օրգանիզմի կողմից յուրացումը հեշտանում է 6–7 անգամ (անգամ մրգերի դեպքում): Սրա պատճառն այն է, որ ջերմային մշակումից քայքայվում է մթերքի բնական բջջանքը՝ բջջաթելիկները: Լոլիկի դեպքում կալիումից բացի կարևոր է լիկոպենը (լոլիկից բացի սրա մեծ քանակություն կա միայն ձիթապտղի մեջ): Համարվում է, որ լիկոպենը կանխարգելում է անոթային և սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շագանակագեղձի բորբոքումը և այլն. այն հանդիսանում է հակաօքսիդանտ: Օրգանիզմի կողմից լիկոպենի յուրացված քանակը բազմակի ավելանում է, եթե այն ջերմային մշակման ենթարկված է՝ կես ժամվա ջերմային մշակման արդյունքում այն աճում է ամբողջ 35%– ով: Իհարկե, սա չի նշանակում, որ լոլիկը միայն մածուկի տեսքով պետք է ուտել. պարզված է նաև, որ լոլիկի մեջ առկա մեծ քանակությամբ վիտամին C–ն ջերմային մշակումից ամբողջությամբ քայքայվում է: Գազարի ամենաարժեքավոր հատկությունն այն է, որ այն մեծ քանակի կարոտին է պարունակում, որն էլ քաղցկեղի և աթերոսկլերոզի կանխարգելիչ հատկություն ունի և դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը: Պարզված է, որ հում գազարի կարոտինը օգանիզմի կողմից յուրացվում է 25%–ով, իսկ ջերմային մշակվածից՝ ամբողջ 50%–ով: Ընդ որում, խորհուրդ է տրվում գազարը եփել առանց կտրատելու, քանի որ այդ դեպքում 25%–ով կորչում է այլ կարևոր նյութ՝ ֆալկարցինոլը (գիտնականները վերջերս հաստատել են, որ այն հակաքաղցկեղածին է): Կաղամբը, բրոկոլին և ծաղկակաղամբը ևս ջերմային մշակումից հետո առավել օգտակար են՝ նույն՝ կարոտին պարունակելու պատճառով, բայց սովորական կաղամբը խորհուրդ է տրվում օգտագործել նաև հում վիճակում, քանի որ ջերմային մշակումից նրա մեջ առկա՝ հազվագյուտ համարվող վիտամին U–ն ամբողջությամբ քայքայվում է (ունի հակամիկրոբային հատկություն և բուժում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթը): Փոխարենը նույն մթերքի մեջ պարունակվող գլյուկոզա – նոլատը (հակաքաղցկեղածին) ավելի հեշտ է յուրացվում ջերմային մշակումից հետո, ընդ որում՝ ցանկալի է՝ գոլորշու վրա մշակել: Ճակնդեղը բազմաթիվ արժեքավոր նյութեր է պարունակում (անտոցիաններ և ֆլավոնոիդներ), որոնք հում վիճակում վատ են յուրացվում: Սխտորի դեպքում, չնայած ջերմային մշակումից քայքայվում է վիտամին C–ն, փոխարենը լավ է յուրացվում ալլիցինը (բակտերիոցիդ, հակաթրոմբային և հակախոլեսթերինային նյութ): Եփած սպանախի դեպքում կալցիումը լավ է յուրացվում, բացի այդ, յուրացվում է կարոտինների 30%–ը, այն դեպքում, որ հում վիճակում ուտելիս յուրացվում է միայն 2–3%–ը: Խնձորի դեպքում, չնայած ջերմային մշակումից հետո երկաթը ավելի լավ է յուրացվում, բայց այդ դեպքում քայքայվում է ֆլավոիդների 70%–ը (սրտի և արյան անոթների հիվանդությունների կանխարգելիչներ):

Ի վերջո, այս ամենից պարզ է, որ պետք է ուտել ամեն ինչ և ցանկացած վիճակում՝ չսահմանափակվելով միայն հումակերությամբ կամ բացառապես ջերմամշակված միրգ–բանջարեղենով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը