Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
uncategorized

Խոսրով Հարությունյան. «ՀՀԿ համապետական ցուցակը «գաղջ» անվանողները խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ի համապետական ցուցակի առաջին համարների հրապարակումից հետո այն դարձավ հասարակական լայն քննարկումների թեմա: Որոշներն անգամ հասցրեցին այն «գաղջ» և «ոչինչ չասող» անվանել: Շատերի համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե օրինակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, ով օրերս է դարձել ՀՀԿ անդամ, ինչու զբաղեցրեց այդ ցուցակի 5–րդ հորիզոնականը:
Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն, ով այս անգամ կրկին ընդգրկվել է ՀՀԿ համապետական ցուցակում, «Փաստի» հետ զրույցում ՀՀԿ–ի համապետական ցուցակը գաղջ համարողներին խորհուրդ տվեց նախ սեփական կուսակցական ցուցակները համեմատել ՀՀԿ–ի ցուցակի հետ, նոր միայն նման գնահատական հնչեցնել:
«Եթե գաղջի մասին է խոսքը, գուցե լավ չենք հասկանում, թե ինչ են ուզում ակնարկել «գաղջ» ասելով, բայց ես չեմ կարող համաձայնել այդ տեսակետի հետ, որովհետև դա իրականության հետ որևէ կապ չունի: Նման մարդիկ պետք է փոխեն իրենց ակնոցները և մի քիչ ավելի բաց գույն ունեցող ապակիներով ակնոց դնեն, որպեսզի իրականությունն ավելի լավ տեսնեն»,– ասաց Խ. Հարությունյանը:
Խոսելով ցուցակի առաջին հնգյակում հայտնված նախարարների մասին նա նշեց, որ նրանք բոլորն էլ քաղաքական, պետական գործիչներ են, չնայած, որ կան այնպիսիք, որոնք քաղաքականության մեջ ամենափորձառուներից չեն:
«Այն, որ Արմեն Ամիրյանը քաղաքական դեմք է, քաղաքական պրոցեսում է և քաղաքականությամբ է զբաղվում, դա ակնհայտ է: Եվ ամենևին կապ չունի, թե նա երբ է դառել Հանրապետական կուսակցության անդամ: Հարկավոր է մտածել այն թեզի մասին, թե հանրապետական ցուցակի առաջին հնգյակում ինչ սկզբունքից ելնելով են նրանք ներգրավվել և ինչու է նրանց նախապատվություն տրվել»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով, ամենայն հավանականությամբ, նախապատվություն է տրվել նրանց հանդեպ առկա հանրային կարծիքը, կշիռը հաշվի առնելով, որն ըստ Խ. Հարությունյանի՝ նորմալ է: Իսկ շատ հարցադրումներ, որոնք հնչեցվում է հասարակության կողմից, նրա համար ոչ միայն արհեստածին է, այլև՝ անհասկանալի:
«Շատերի մոտ ձվի մեջ մազ փնտրելու սինդրոմն է աշխատում, որն ինձ համար ուղղակի անընդունելի է: Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակի քննարկմանը, ապա ես պատրաստ եմ այն քննարկել այլ կուսակցությունների կողմից ռեյտինգային ցուցակները ներկայացնելուց հետո միայն: Բայց հաշվի առեք, որ այսօրվա դրությամբ Հանրապետականից բացի ոչ մի կուսակցություն կամ դաշինք ոչ իր` համապետական և ոչ էլ ռեյտինգային ցուցակը չի հրապարակել, քանի որ, իմ կարծիքով, նրանք նման ցուցակներ չունեն»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով նման ցուցակներ մյուսները չեն կարողանում ներկայացնել, քանի որ իրականում դրանք կազմելու հարցում բավականին դժվարություններ կան: Իսկ այդ դժվարություններն էլ իրենց հերթին խոսում են այն մասին, որ ամենաբարձր իշխանական դիրքերի հավակնող ուժերն անգամ նույնիսկ սեփական քաղաքական ակտիվն ու պոտենցյալը չունեն: Հակառակ դեպքում դրանք վաղուց արդեն հրապարակված կլինեին:
«Ես չեմ ասում, որ Հանրապետականի ցուցակը կամ այնտեղ ընդգրկված անձնավորությունները, այդ թվում նաև՝ ես անխոցելի են, բայց եթե ուզում ենք վերլուծել, ապա այն պետք է համեմատել մյուս կուսակցությունների կողմից ներկայացված ցուցակների հետ: Չի բացառվում, որ ՀՀԿ–ի ցուցակն ամենալավագույնը չէ, բայց մյուսներինը հրապարակելու ժամանակ կարող է պարզվել, որ դրանք ընդհանրապես հիասթափեցնող են: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի համապետական ցուցակին, ապա այն «գաղջ» չէ և այնտեղ կան մարդիկ, որոնք կարող են նույնիսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչներին դասավանդել»,– ասաց Խ. Հարությունյանը:
Քաղաքական գործչի կարծիքով` ՀՀԿ–ի ներկայացված ցանկը հասարակության կողմից նման գնահատականի արժանացնելը խոսում է նաև այն մասին, որ մնացած քաղաքական կուսակցությունները ՀՀԿ–ի համեմատ ավելի մրցունակ չլինելով, իրենց ռեյտինգը բարձրացնելու համար խնդիր ունեն ամեն կերպ սևացնել հանրապետականին:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: