Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Lifestyle

Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար»

Մենք գիտենք, որ...

Բանանը աճում է ծառի վրա, ավելին, կարծիք կա, որ այն աճում է... արմավենու վրա:

Իրականում այդպես չէ:

Որքան էլ զարմանալի է, բայց «բանանենին» իրականում խոտաբույս է՝ իր հատապտուղներով՝ բանաններով: Ըստ սահմանման, խոտաբույսը ունենում է չկեղևակալող ցողուն, որը տարվա վերջում ոչնչանում է մինչև արմատը, հատապտուղը փափուկ ու հյութեղ է և ունի մեկ կամ մի քանի սերմեր, իսկ ծառը երկարակյաց բույս է՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով: Բուսաբանության տեսանկյունից բանանը հանդիսանում է բազմասերմ և հաստակեղև պտուղ: Բանանի բույսը ունենում է 1–ից 5 մետր բարձրություն (նայած տեսակին) և լայն տերևներ: Մշակովի բանանի պտուղներում հաճախ բացակայում են սերմերը, որոնք պետք չեն վեգետատիվ բազմացման ժամանակ: Նրանք ունենում են մինչև 15 սմ երկարություն՝ 3–4 սմ տրամագծով: Պտղաբույլերը կարող են կազմված լինել 300 պտղից և ունենալ մինչև 50–60 կգ կշիռ:

Բանանի բույսը, ի տարբերություն այլ խոտաբույսերի, չնայած ծաղկելուց ու բերք տալուց հետո իրոք ոչնչանում է, բայց նրա փոխարեն արմատից անմիջապես աճում է այլ ցողուն՝ տարվա մեջ աճելով 50 սանտիմետրից մեկ մետրի չափով:

Բանանի հայրենիքը Մալազիան է, որտեղ այն աճեցվում է արդեն 10 հազար տարի: Վայրի բանանները, որոնք դեռ կարող են հայտնվել Հարավ–արևել յան Ասիայում, պարունակում են խոշոր, պինդ սերմեր և շատ փոքր քանակությամբ ուտելի փափուկ նյութ: Նրանք փոշոտվում են չղջիկների միջոցով:

Սուպերմարկետներից մեր գնած բանանները մշակաբույսեր են, որոնք ընտրվել են ֆերմերների կողմից իրենց հյութեղ ուտելի մասի և կորիզների բացակայության շնորհիվ և աճեցվել վեգետատիվ եղանակով: Մշակովի բանանի պտուղը քաղցր է և համեղ, բայց ստերիլ, նա սերունդ չի տալիս: Այս բանանը չի կարող վերարտադրվել առանց մարդու օգնության: Փաստորեն, բանանի բույսի գենետիկ ֆոնդը չի փոփոխվել արդեն 10 000 տարի: Այս ամենն այս բույսին խիստ զգայուն է դարձրել տարբեր հիվանդությունների նկատմամբ: Որոշ տեսակներ արդեն իսկ ոչնչացել են սնկասպան դեղերի (ֆունգիցիդների) նկատմամբ կայուն սնկային հիվանդությունների պատճառով: Եթե մոտակա ժամանակներս չստեղծվի գենետիկորեն մոդիֆիկացված բանանի նոր բույս, ապա չի բացառվում, որ ընդհանրապես կարելի է մոդիֆիկացված բանանի նոր բույս, ապա չի բացառվում, որ ընդհանրապես կարելի է մոռանալ բանանի մասին: Խնդիրը, ի դեպ, շատ լուրջ է: Բանանը շահութաբեր պտղի տեսակ է աշխարհում: Նրա վաճառքը տարեկան կազմում է 12 միլիարդ դոլար, այդ ոլորտում զբաղված է շուրջ 400 միլիոն մարդ, որոնցից շատերը ապրում են աղքատության գծից ցածր:

Բանանի մեծ մասը գալիս է արևադարձային տաք երկրներից, սակայն զարմանալիորեն բանանի խոշորագույն եվրոպական արտադրողը Իսլանդիան է: Այնտեղ բանան աճեցնում են խոշոր ջերմոցներում, որտեղ օգտագործում են բիոթերմալ ջրերով ջեռուցում:

Պարզվում է՝ «բանանային պատերազմ» եղել է ոչ միայն Հայաստանում (խոսքը բանանի ներկրման մենաշնորհի դեմ աղմուկի մասին է): Օրինակ, 1930–ական թվականներին նացիստական Գերմանիայում բանանը հայտարարվեց «ոչ հայրենասիրական» միրգ (դրա գնման համար անհրաժեշտ գումարը այլ նպատակով կարելի էր օգտագործել): Այս միջոցառման շրջանակներում գերմանացի բժիշկները հանդես եկան բանանի «վտանգավորության մասին նախազգուշացմամբ»՝ իբր թե բանանի օգտագործումը բերում է ստամոքսի անանցանելիության: Մրգի խանութների կարգադրիչները պետք է պաստառներ փակցեին՝ այսպիսի նշագրումով. «Իսկական հայրենասերն ուտում է միայն գերմանական խնձոր»: Իսկ ահա ներկայիս Չինաստանում արգելված է հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ «գայթակղիչ կերպով բանան ուտելը». պարզ է, թե ինչի պատճառով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը