Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ»

Երևանի քաղաքապետարանի կողմից Նոր Նորք վարչական շրջանում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժելու գործընթացն արժանացավ մի շարք քննարկումների: Ընտրված միջոցը դրական գնահատողների կողքին կային նաև դիրքորոշումներ առ այն, որ երևույթը այլ կողմ ևս ունի՝ կառուցապատողը, այնուամենայնիվ, գումար է ծախսել:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այն քաղաքացիների շարքում է, որոնք ճիշտ են որակում քաղաքապետարանի ընտրած քաղաքականությունը:

«Ի՞նչ է նշանակում ապօրինություն: Այդ բառն արդեն ամեն ինչ ասում է: Դա նշանակում է, որ հասարակական, չթույլատրվող տեղերում և կանաչ տարածքներում կառուցվող օբյեկտները հնարավոր է ինչ–որ թույլտվություններ են ստացել, բայց ստացել են զարտուղի ճանապարհներով: Մենք երկար տարիներ է, ինչ ասում ենք, որ ապօրինի կառույցներն անթույլատրելի են: Կլինեն դրանք հասարակական տարածքների վրա, թե կլինեն կցակառույցներ, ձեղնահարկի անվան տակ կառուցված հարկեր, անթույլատրելի են»,–Oragir.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը՝ ընդգծելով, որ այսքան տարի հետո առաջին անգամ է, որ քաղաքային իշխանության որոշմամբ նման կերպ ապօրինի շինություն է քանդվում:

«Առաջին անգամ է, որովհետև նախկինում թաքնվում էին «հայը տուն քանդող չի» ձևակերպման հետևում: Եվ դա ենթադրում էր հետևյալը. կա թողտվություն, և եթե ինչ–որ բան սարքված է, չի կարելի քանդել, որովհետև ինչ–որ մեկը փող է ծախսել դա սարքելու համար: Իսկ եթե չի՞ կարելի սարքել, կարելի՞ է արդյոք մի բնակարան սարքելու թույլտվություն ստանալու համար վտանգի տակ դնել շենքի ողջ բնակչությանը: Սա կոչվում է լավ բա՞ն: Իհարկե՝ ո՛չ: Պետք է քանդել: Պետք է թույլ չտալ: Պետք է այսպիսի՝ թեկուզև մի քիչ կոպիտ ուժով բոլորին բացատրել... Սա դաս կլինի, և կստիպի հասկանալ, որ այլևս չեն կարողանալու նման բաներ անել: Եթե իմանան, որ սա անընդհատ կրկնվող գործողություն է լինելու, և քաղաքային իշխանությունը հետևողական է լինելու, կզսպվեն: Երևի, ի վերջո, կհասկանան, որ չի կարելի անօրինական, կասկածելի փաստաթղթերով շինարարություն իրականացնել»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թույլտվությունների փաստաթղթերը, ստորագրությունները ևս պետք է հստակ ուսումնասիրության առարկա դառնան:

«Երբեմն շենքեր եմ տեսնում, որոնք չափազանց գեղեցիկ են, բայց դրանց կողքին այնպիսի կցակառույցներ են, որոնք իսկապես պետք է քանդել: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Վերջը պետք է գա՞նք օրենքը հարգելու կարգավիճակի, թե՞ չէ: Մենք ոչ մի բանի չենք հասնի, եթե հաշվի առնենք ընկերական կամ որևիցե մեկի գումարային շահերը: Մենք կարևոր քաղաքաշինական նորմեր ենք խախտում, և նման բաներով ոչ ասում մարդկանց անվտանգությանը: Տեսեք, թե այգիներում ի՞նչ է կատարվում: Թույլ են տվել 20 քմ, բայց գրավել են մի ամբողջ 1000 քմ, ո՞նց կարելի է այդպիսի բան անել, ի՞նչ ուժով: Դուք տեսեք, թե ինչ է կատարվում մեր «Հաղթանակ» զբոսայգում: Այգին մեր զոհերի հիշատակին է կառուցվել, բայց այն բզկտեցին: Մնացած բոլոր զբոսայգիներն էլ են նույն վիճակում, բայց սևեռվեցի «Հաղթանակ» զբոսայգու վրա, որովհետև կան բաներ, որոնց ընդհանրապես չի կարելի մոտենալ ու ձեռք տալ»,–նշեց Մ. Մինասյանը՝ նկատելով, որ այս ամբողջն իմի բերելը շատ ծանր աշխատանք է ենթադրում:

«Ինչպես ասում են՝ հեշտ է քարը գցել հորի մեջ, բայց այն հանելն է շատ դժվար: Մենք թաղամասեր ունենք, որտեղ այնքան կցակառույցներ են սարքվել, որ նույնիսկ հրշեջ մեքենան չի կարող մտնել այդ բակեր: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ: Մենք օրենք չսիրող ժողովուրդ ենք: Ես կողմ եմ կոպիտ լուծմանը, որովհետև մեկը չէ, երկուսը չէ: Գումար են ծախսել՝ շատ լավ իմանալով, որ սխալ բան են անում: Հասարակական տարածքների վրա կառուցված սրճարանները, այգիների ու բակերի մեջ ավելացրած քառակուսի մետրերից պետք է ազատվել: Վերջին հաշվով, այդ տարածքները որևիցե մեկի սեփականությունը չեն: Գիտեմ, թե սեփականության թուղթն ինչ ճանապարհներով են հանել... Պետք է քանդել, ես կողմ եմ դրան, ես կողմ եմ այդպիսի արմատական լուծմանը... Միայն ու միայն օրենքով պետք է շարժվել: Քաղաքապետարանի ճարտարապետական, ինչպես նաև քաղաքաշինության վարչությունը որևէ մեկի քմահաճույքը չպետք է դիտարկի: Կան օրենքով թույլատրելի նորմեր, եթե հնարավոր է ինչ–որ բան սարքել, ուրեմն՝ այդ պատասխանատվությունը կրում է նաև այն մարդը, ով ստորագրում է: Չկա համապատասխան օրենք, նորմ, ուրեմն՝ չպետք է թույլ տալ: Իսկ ովքեր օրենք են խախտում, պետք է պատժվեն»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Մկրտիչ Մինասյանը շեշտեց նաև, որ շատ ուշադիր պետք է լինել թույլտվություններ ստորագրելու ժամանակ ներկայացված նախագծերին:

«Երբեմն ներկայացվում են նախագծեր, որոնք հետո բոլորովին ուրիշ ծավալներով ու ամբողջովին այլ տեսք են ստանում: Նաև այլ կոնստրուկցիաներով են իրականացվում և վտանգում ոչ միայն իրենց, այլև մյուս բնակիչներին: Տեսեք, թե մեր մայթերն ինչ են դարձել: Մենք, փաստորեն, մեծ հաշվով մայթ չունենք: Որոշ տեղեր կան, բայց մայթ ասված գաղափարն ընդհանրապես վերացել է»,–եզրափակեց ճարտարապետը: