Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Շատերի սիրելի ջինսի նախապատմությունը. ամերիկյա՞ն, թե՞ իտալական

Մենք գիտենք, որ...

Ջինսն առաջին անգամ արտադվել է 1853 թվականին ԱՄՆ–ում Լևի Ստրաուսի կողմից, որպես ֆերմերների աշխատանքային հագուստ:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ ջինսի կտորը առաջին անգամ արտադրվել է Իտալիայում դեռևս 16– րդ դարում: Այն կոչվում էր jean (իտալերեն «gene» բառից, որն էլ առաջացել է Ջենովա քաղաքի անունից) և արտադրվում էր Ջենովայում, որտեղ առկա էր զարգացած տեքստիլ արդյունաբերություն, միևնույն ժամանակ արտադրվում էր լեղակ կապույտ ներկանյութը: Առաջին ջինսե տաբատները կարվում էին ֆրանսիական Նիմ քաղաքում՝ Ջենովայի՝ պինդ անկյունային հյուսվածքով բամբակից կտորներից: Այն ժամանակներում ջինսը հիմնականում նավաստիների հագուստն էր, անգամ Կոլումբոսի նավերի առագաստներն էին ջինսի կտորից: Հետագայում այդ կտորից հագուստն սկսեցին օգտագործել ամերիկացի բեռնակիրները, ավելի ուշ՝ կովբոյները և ոսկի որոնողները:

Ջինսը ներկայումս ամենօրյա հագուստ է խիտ բամբակյա կտորից։ 1853 թվականից ԱՄՆ–ում «Levi Strauss & Co» ընկերությունը սկսում է ջինսե տաբատներ արտադրել: Սկզբում ջինսերը կարում էին անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի թելերից ստեղծված կտորից։ Հետագայում կանեփը փոխվեց բամբակի, իսկ արդեն «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960–ական թվականներ) կանեփային կտոր ընդհանրապես չէր օգտագործվում արտադրությունում։

«Levi Strauss & Co» ընկերությունը ստեղծել է ազգությամբ գերմանացի Լևի Ստրաուսը, որը ծնվել էր Գերմանիայի Բուտտենհեյմ քաղաքում: Մեծանալով աղքատ ընտանիքում՝ նա եղբայրների հետ մեկնում է Ամերիկա՝ բախտ որոնելու: Սկզբից Նյու Յորքում Ստրաուս եղբայրները զբաղվում էին գալանտերային ապրանքների (կոճակ, ասեղ, թել և այլն) և կտորեղենի առաքումով: Կալիֆորնիայում «ոսկու տենդի» սկսվելու հետ եղբայրները որոշեցին Լևիին գործուղել այնտեղ՝ ընկերության մասնաճյուղ բացելու համար: 1853 թվականին, ստանալով ամերիկյան քաղաքացիություն, նա ուղևորվեց Սան–Ֆրանցիսկո և բացեց ընկերության գրասենյակ: Գործերը հաջող էին ընթանում, և Լևի Ստրաուսը հիմնադրում է իր «Levi Strauss & Co» ընկերությունը: Ընկերությունը վաճառում էր ոչ միայն պատրաստի հագուստ, այլ նաև ջինսի կտորեղեն ոսկի որոնողների տենտերի ու վրանների համար: Մի անգամ կտորեղենի մի խմբաքանակ չվաճառվեց, իսկ ոսկի որոնողներից մեկն էլ բողոքել էր, որ աշխատանքային տաբատները անորակ են և շուտ են մաշվում ու փչանում: Լևին այդ ժամանակ որոշեց տենտերի և վրանների՝ պահեստում մնացած կտորեղենից աշխատանքային տաբատներ կարել: Նոր կարված ջինսե տաբատները ոսկի որոնողներին շատ դուր եկան: Նրանք ամուր էին և ուշ մաշվող: Հետագայում արդեն ջինս հագնում էին նաև այլ բանվորները, քանի որ դա պրակտիկ էր: Ամենօրյա հագուստ ջինսը դարձել է ավելի ուշ՝ 1960–ականներին, երբ դրանք մոդայիկ դարձան նախ՝ Ամերիկայում, հետո էլ՝ ամբողջ աշխարհում:

Դեռևս 2001 թվականին «Levi Strauss & Co» ընկերությունը աճուրդում ծախսեց 45 հազար դոլար, որպեսզի գնի մի զույգ ջինս, որը արտադրել էին հենց իրենք՝ մոտավորապես 1880 թվականին: Ջինսերը գտնվել էին Նևադա նահանգի մի հանքափորի՝ գյուղում գտնվող տանը։ Այն ժամանակ ընկերությունը հազիվ թե երևակայեր, որ գալու է ժամանակ, երբ գրեթե բոլորը հագնելու են ջինսեր, իսկ որ ամենազարմանալին է՝ մաշված և պատառոտված ջինսե հագուստ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը