Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով

Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի ն ա և ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը:

Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված Հայաստանի իշխանություններից չի հնչել, կարելի է Օսիպյանի հայտարարությունն ընդունել որպես իշխանության պաշտոնական դիրքորոշում: Ավելին՝ անկախ նրանից, որ Օսիպյանը ֆորումի չանցկացումը հիմնավորում է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով, ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական կողմ: Եվ այն հանգամանքը, որ հենց Օսիպյանը, ավելի շուտ միայն Օսիպյանն է խոսում ֆորումի չանցկացման մասին, ի ցույց է դնում խնդրի քաղաքական կողմը:

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ԼԳԲՏ անձանց թեման՝ լինելով հասարակական լայն շրջանակներում բավական սուր ընկալվող, դարձել է և, ըստ էության, նախկինում էլ դառնում էր բացառապես պահի քարոզչական նպատակներով օգտագործվող գործիք: Որպեսզի խնդիրը չմնա միայն քարոզչական մակարդակում, անհրաժեշտ է այն տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ քաղաքական ուժերը հստակ դիրքորոշումներ կձևակերպեն թեմայի շուրջ: Քաղաքական դիրքորոշում խնդրի շուրջ չի եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Նախկինում իշխանությունները առաջնորդվում էին Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու նախապաշարմամբ և բավական կազմակերպված ստորագրում կամ օրենքի ուժ տալիս այս կամ այն սուր ընկալվող նախաձեռնություններին: Հիմա էլ իշխանությունները նախապաշարված են արդեն հասարակական կարծիքից ու ագրեսիվ արձագանքից՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի քաղաքական հենարանը ժողովրդական լայն զանգվածներն են:

Պատահական չէ, որ ԼԳԲՏ ֆորումի չեղարկումից առաջինը վրդովվեցին այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, Հայաստանում դիրքավորված են որպես արևմտյան արժեքների կրողներ, և ովքեր, ի դեպ, ակտիվորեն ներգրավված են եղել ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացներին: Այդ վրդովմունքն ինչ–որ տեղ ազնիվ է, քանի որ հենց նմանատիպ մարդիկ են հեղափոխության սկզբում եղել գործընթացին ներգրավված կազմակերպչական ուժը: Եվ հիմա իշխանությունն ի դեմս Փաշինյանի պետք է ընտրի՝ շարժվել հասարակական լայն շերտերի ագրեսիվ արձագանքը հաշվի առնելով, թե հեղափոխությանն աջակցած այս կամ այն կազմակերպված խմբերի արժեքային համակարգով:

Սակայն, որպեսզի այս հարցը չդառնա քաղաքական սակարկման առարկա, որպեսզի ամեն անգամ խնդիրը չորոշվի հասարակական արձագանքի պոտենցիալը չափելով, պետք է մեկընդմիշտ ձևակերպել հստակ քաղաքական մոտեցում: Նախկին իշխանությունները ևս չէին ձևակերպում այդ մոտեցումը և հիմա նոր են գլխի ընկել, որ քաղաքականությունը գաղափարախոսություն է ենթադրում ու փորձում են դիրքավորվել կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության շրջանակներում: Իշխանության համար ևս հասունանալու է խնդիրներին հստակ դիրքորոշումով արձագանքելու պահը, պարզապես հարց է՝ այն կհասունանա հիմա՝ նոր քաղաքական ուժի ձևավորման ընթացքում, թե՞ հետո, երբ, ինչպես ՀՀԿ–ն, ՔՊ–ն չի լինի իշխանություն ու այդժամ ստիպված կլինի մտածել գաղափարախոսության մասին: Առայժմ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ոստիկանապետի շուրթերով ու անվտանգության ռիսկերի մասին հիմնավորումներով թեման առժամանակ սառեցնել:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան