Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ռեժիսոր. «Քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք»

Ազգային ժողովի արձակումից հետո ու սպասվելիք ընտրություններին ընդառաջ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը մի քանի խնդիր է բարձրացնում ու նշում, որ, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններից հետո դրանց լուծման ակնկալիքն ունի:

«Հասկանում եմ՝ քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք: Մոլորակն ավելի արագ է պտտվում, քան այն քայլերը, որոնք մենք փորձում ենք անել: Եվ այդ առումով ես դժգոհ եմ»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա ընդգծեց. «Ժողովրդի 90 տոկոսից ավելին, ի վերջո, այս հեղափոխության ոգեշնչման մեջ էր: Եթե ամբողջ ժողովուրդը սպասում էր և իրականացրեց այս հեղափոխությունը, ինչպե՞ս կարելի է ընտրություններին մասնակցել սեփական անկարող թիմով: Կարծում եմ և վստահ եմ, որ ճիշտն այն էր, որ վարչապետի գլխավորությամբ ընտրվեր և ժողովրդի միջից կուտակվեր առողջ ներուժը, և ընտրություններին ներկայանային հենց համաժողովրդական վերնախավը ներկայացնող թեկնածուների կազմով: Եվ այդ դեպքում, իհարկե, այդ ներուժով կարող էինք մեծ գերխնդիրներ լուծել... Իսկ հիմա էլի հերթական գզվռտոց, պայքար... Արդյունքում ԱԺ–ն ինչպես էլ որ ձևավորվի, միգուցե, այնտեղ լինի ժողովրդի համար ներկայանալի ուժերի չնչին տոկոսը: Այդ դեպքում ես չգիտեմ՝ այդ պառլամենտն ինչի՞ն պետք է ծառայի: Այսինքն՝ այն կարո՞ղ է իրականություն դարձնել հեղափոխության այն ակնկալիքները, որը ժողովրդին ոտքի հանեց»:

Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում հետևություններ պետք է աներ իշխանությունը՝ հենվելով ժողովրդի վրա:

«Ժողովրդին չի կարելի շահարկել, նրանից քաղաքական ակնկալիքներ ունենալ: Ժողովուրդն ուզում է արդար, ճիշտ ապրել: Ժողովրդի մեջ գենետիկորեն կա անընդհատ մեծագործությունների սպասելու մեծ մղումը, և պետք է սնել դա: Բայց քաղաքական մտքի անկարողություն կա, որն այսօր շատ ավելի հետ է, քան ժողովրդի իրական ակնկալիքները»,–նշեց ռեժիսորը:

Խաչիկ Չալիկյանը շեշտեց՝ իշխանությունը միայն կառավարությունը չէ:

«Օրինակ՝ ինձ դուր չի գալիս նաև ընդդիմության՝ իրար դեմ ու պառակտված գործունեությունը: Ազգային ներուժը նոր խորհրդարանում միավորելու գաղափարի շուրջ գոնե պետք է միավորվեր ողջ ընդդիմությունը: Այդ դեպքում ոչ թե այլընտրանք կլինեին Նիկոլ Փաշինյանին, այլ կլծվեին նոր աշխարհ կառուցելու աշխատանքին: Բայց ինչպե՞ս կարելի է կրկին առանձին խմբերով փորձել մտնել ԱԺ: Այդպես մտնում եք խորհրդարան, որ ի՞նչ անեք: Կարծում եմ, ամեն դեպքում, ընդդիմությունն էլ պետք է մեծ գաղափարներով առաջնորդվի: Եվ, ըստ իս, անկախ ընտրություններում ով ինչ կշահի, բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել և ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնել: Հայաստանի մտավոր և քաղաքական ներուժին պետք է միավորվեն նաև սփյուռքի կարող ուժերը: Վերջին հաշվով, պետք է կառուցել երկիրը: Ի՞նչ է, երկիրը կառուցելու համար պարտադիր պետք է իշխանություն լինե՞ս: Բոլոր ոլորտներում աշխարհով մեկ հրաշալի մասնագետներ ունենք: Եթե բոլորը միավորվեն և փորձեն երկիր կառուցել, ո՞վ պետք է դրան հակադրվի: Մեծ հաշվով, ես կուզեի, որ այդ կենտրոնացված ներուժը շատ ավելի ներկայանալի ու գործուն լիներ, քան ձևավորվող խորհրդարանը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ թռիչք էր, որն այս ամիսների ընթացքում պետք է տեսնեինք, բայց չտեսանք, Խաչիկ Չալիկյանն ընդգծեց.

«Վստահ եմ, որ մինչև հեղափոխությունը տիեզերքում նոր աշխարհակարգ կառուցելու այդ հզոր պատվերը կար: Ռեժիսուրայի մեջ էլ մինչև մտահղացում չլինի, հորինելով անհնար է իրականություն դարձնելը: Եվ այդ առումով այդ հզոր պատվերը կար: Քաղաքական դաշտը, սակայն, չունի այդ երևակայությունը, զգայական այն ներուժը, որ կարողանա այդ պատվերն ընկալել: Սա մեծ թերացում է: Մենք չտեսանք այդ հզոր պատվերի իրականացումը, որը մեզ ոտքի հանեց և Աստծո մատը մոլորակի վրա հանկարծ հայտնվեց հենց Հայաստան կետում: Եվ այսօր, այսքան թերացումներից հետո, հանկարծ նորից ճչաց այդ պատվերը: Եթե այսօր չփորձենք մեր քայլն անել ու աշխարհին հակադարձել մեր արժեհամակարգային նոր մոտեցմամբ, ապա, կարծում եմ, որ արդյունքը շատ ավելի վատ կլինի»:

Ինչ վերաբերում է նշված արդյունքը շտկելուն ու ճիշտ ուղղությամբ շարժվելու հնարավորությանն ու ժամանակին, ռեժիսորն ասաց. «Քաղաքական առումով, իհարկե, ջրբաժանն ԱԺ ընտրություններն են: Եվ եթե այստեղ մեր ակնկալիքները չիրականանան...

Ի վերջո, հեղափոխությունը բոլորինս է, առանձին անհատներինը, կուսակցություններինը չէ: Մենք այսօր ձևավորել ենք «Հայացք Հայքից» մտավորականության նախաձեռնությունը: Համայն հայության ներուժը միավորելով՝ մենք փորձում ենք ընտրություններից հետո, ի վերջո, ձևավորել մտավոր, քաղաքական, մշակութային այն հզոր ներուժը, որը պետք է սկսի կառուցել: Մենք մինչև այսօր կարողանում ենք քիչ թե շատ քանդել, բայց որևէ նոր ու կառուցողական աշխատանք չի տարվել: Ի հեճուկս բոլոր չընկալողների, պետք է փորձենք թռիչքաձև իրականացնել այդ լուսավոր ու հզոր պատվերը»: