Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ամեն ինչից՝ մի քիչ. ինչո՞ւ են քաղաքական ուժերը վախենում «իզմերից»

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում կրքերը կրկին եռում էին: Թեման այս անգամ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հայտնի մի քաղաքացու և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հանդիպման լուսանկարն էր: Ֆեյսբուքյան ժանրի կանոնների համաձայն՝ լուսանկարի հրապարակումից րոպեներ անց սկսվեցին ակտիվ քննարկումները: Քննարկումների բովանդակությանն ու առիթ հանդիսացած լուսանկարին անդրադառնալու ցանկություն ամենևին չունենք, և անկախ այդ հանդիպման բովանդակության մասին պաշտոնական որևէ պարզաբանման առկայության կամ բացակայության փաստի, կուզենայինք անդրադառնալ խնդրի քաղաքական կողմին: Այո, հենց քաղաքական կողմին, ինչքան էլ զարմանալի թվա թեմայի բովանդակությունն ու քաղաքական բառի առաջին հայացքից աչքի զարնող անհամատեղելիությունը:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց թեման Հայաստանում միշտ քննարկվել է ու ընկալվել է բավական սուր: Այն, ըստ էության, կարելի է դասել այն թեմաների շարքին, որոնք աներկբա հարուցում են հասարակության ներսում ակտիվ ու ագրեսիվ քննարկումներ: Այս անգամ ևս այդպիսի քննարկումներ եղան, սակայն, այն տարբերությամբ, որ դրանցում նկատվում էր քաղաքական կոնտեքստ: Նախ Արայիկ Հարությունյանի հանգամանքը, երկրորդ՝ վերջին շրջանում նաև ԼԳԲՏ անձած թեմայով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը նոր իշխանության հակառակորդների համար դարձել են, այսպես ասած, քարոզչական ճակատի հիմնական կռվաններից: Հասկանալով, որ հասարակությունը բավական ագրեսիվ է արձագանքում այս թեմաներին, նոր իշխանության մրցակիցները բնականաբար չէին կարող ձեռքից բաց թողնել թեման: Քարոզչական իմաստով այս գործելաոճն, իհարկե, որոշակի արդյունավետություն կունենա:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես են քարոզչական այս իրողությանն արձագանքելու նոր իշխանությունները, արձագանքելու են, թե ոչ, ակնհայտ է, որ կա, այսպես ասած, քաղ աքական մոտեցումների ճշգրտման խնդիր, բացառապես քարոզչական, մրցակիցներին սևացնելու միտում ունեցող դրսևորումներից վեր, քաղաքական դիրքորոշում ունենալու խնդիր: Հենց սա է, որ բացակայում է Հայաստանում: Այնպես չէ, որ միայն Հայաստանում են նմանատիպ թեմաները դառնում բուռն քննարկման առարկա: Նույնիսկ ամենադեմոկրատ, լիբերալ եվրոպական երկրներում նմանատիպ թեմաների շուրջ հասարակական կոնսենսուս չկա, ու միշտ կա տեսակետների ագրեսիվ բախման վտանգ: Բայց ի տարբերություն Հայաստանի, հասարակության համար ցավոտ թեմաների շուրջ եվրոպական քաղաքական ուժերը ձևավորում են հստակ քաղաքական դիրքորոշում, ոչ թե առաջնորդվում այստեղ և հիմա մոտեցմամբ քաղաքական մրցակիցներին բացառապես քարոզչական մակարդակում ոչնչացնելու մեթոդաբանությամբ:

Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է քաղաքական, որովհետև ակնհայտ է, որ թե՛ նոր, թե՛ հին իշխանություններն այս հարցում որևէ հստակ, ձևակերպված քաղաքական դիրքորոշում չունեն, հենց այստեղ է, որ հասարակության տարբեր հատվածների հակադիր կարծիքները մնում են ֆեյսբուքյան բուռն քննարկումների առարկա՝ այդպես էլ չդառնալով քաղաքական բանավեճի նյութ:

Ընդդիմության դերակատարման մեջ իրենց փորձող հանրապետականները հիմա է, որ սկսել են դեմ խոսել ԼԳԲՏ քարոզչությանը, եվրոպական որոշ արժեքներին, հիմա է, որ սկսել են որպես պաշտոնական գաղափարախոսություն վկայակոչել ավանդական ընտանիքը, եկեղեցին ու քրիստոնեությունը: Բայց իշխանություն եղած ժամանակ նույն այդ մարդիկ որևէ կերպ չեն օգտագործել իրենց պաշտոնական դիրքն ու օրենսդրական լծակները այդ գաղափարախոսությունը քաղաքական դիրքորոշման ու քայլերի տրանսֆորմացնելու համար: Եվրոպական Միության հետ լավ հարաբերություններ կառուցելու ձգտումը գերակայել է հռչակված գաղափարախոսությանը, պահի քաղաքական ու դրամաշնորհային շահերը գերադասվել են քաղաքական սկզբունքներին ու դիրքորոշումներին:

Իհարկե, լավ է, որ այժմ հանրապետականները փորձում են ապագա քաղաքական գործունեության համար գտնել որևէ գաղափարախոսական հիմք: Հուսանք՝ այդ հիմքն իսկապես կգտնվի ու չի մնա բացառապես սուր թեմաներով հակաիշխանական քարոզչական ալիքներ բարձրացնելու մակարդակում: Միաժամանակ նույնքան կարևոր է, որ այդ սուր և խոցելի թեմաների շուրջ հստակ քաղաքական դիրքորոշում ունենա նաև իշխանությունն ու իշխող կուսակցությունը, ու իր հերթին չառաջնորդվի իր դեմ բարձրացված քարոզչական ալիքներին սեփական հակաքարոզչությամբ կամ խնդիրները լղոզելու տրամաբանությամբ արձագանքելով: Ի վերջո, ինչքան էլ նախորդ, իսկ հիմա էլ ներկա իշխանությունները խուսափեն «իզմերից», այդ «իզմերի» ժամանակը գալու է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան