Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ի՞նչ կենդանիներ վերցրեց Նոյը. արդյո՞ք բոլոր տեսակներից զույգ–զույգ

Մենք գիտենք, որ...

Նոյը Աստծո հրամանով, բացի իր ընտանիքի անդամներից, տապան է վերցրել նաև մեկական զույգ՝ յուրաքանչյուր կենդանու և թռչնի տեսակներից՝ արու և էգ, ինչպես նաև ջրհեղեղը հաղթահարելու և վերապրելու համար անհրաժեշտ քանակի սնունդ նրանց ու իր ընտանիքի համար:

Իրականում այդպես չէ:

Ավետարանի Ծննդոց գրքում (7–րդ գլուխ) գրված է, որ Նոյը պարտավոր էր վերցնել մաքուր կենդանիներից 7 զույգ՝ արու և էգ, ոչ մաքուր կենդանիներից 1 զույգ՝ արու և էգ, մաքուր թռչուններից 7 զույգ՝ արու և էգ, ոչ մաքուր թռչուններից 1 զույգ՝ արու և էգ, և նաև այլ տեսակներ սողուններից և այլ կենդանիներից, որպեսզի նրանց տեսակները չկորչեն:

Ոչ մաքուր կենդանիները, ըստ Աստվածաշնչի, համարվում են նրանք, որոնց չէին օգտագործում սննդում և չէին զոհաբերում: Ավելի լայն իմաստով՝ սրանք այն կենդանիներն են, որոնց ժողովուրդը չէր օգտագործում սննդում՝ կապված որոշակի սովորույթների հետ կամ բժշկական հակացուցումների պատճառով:

Այն ժամանակ հրեաները մաքուր էին համարում այն կենդանիներին կամ թռչուններին, որոնց միսը կարելի էր ուտել. դրանք էին, օրինակ, ոչխարները, կովերը, այծերը, անտիլոպները, հավերը և այլն: Միակ անողնաշարավոր մաքուր կենդանին համարվում էր մորեխը, որին ևս ուտում էին:

Խոսքը չի վերաբերում նրան, որ մաքուր կենդանին անպայման ընտանի կենդանին է: Օրինակ, ոչ մաքուր կենդանիներ էին համարվում նաև խոզերը, ուղտերը, ավանակները:

Միջին դարերում թալմուդիստները (հրեաների սուրբ գրքի՝ Թալմուդի գիտակներ և բացատրողներ) շատ երկար վիճում էին, թե ինչ պատահեց ձկների հետ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ: Որոշ մասն այն կարծիքին էր, որ նրանց թողել էին ինքնուրույն վերապրել ջրհեղեղը, իսկ որոշ մասը գտնում էր, որ Նոյը տապանում նրանց համար հատուկ ակվարիում էր պատրաստել: Հարցն այն է, որ Թալմուդում և Ավետարանում ձկների մասին խոսք չկա:

Նոյան տապանի մասին կարծիքները շատ են և բազմազան: Բազմաթիվ հետազոտողներ կարծիքներ են հայտնել, որ տապանի չափերը պետք է ահռելի լինեին, շատերն անհնար են համարել բոլոր կենդանիներից հավաքել, տեխնիկապես անհնար է համարվել տապանը կառուցել և այլն: Բայց փաստն այն է, որ Նոյան տապանի առասպելն առկա է բոլոր մշակույթներում: Կա ավելի քան 500 այդպիսի առասպել: Սա խոսում է այն մասին, որ Նոյան տապանն իրոք եղել է:

Բոլորս գիտենք, որ Նոյան տապանը մինչև այժմ փնտրում են: Ըստ Աստվածաշնչի, այն կանգ է առել Արարատ լեռան գագաթին: Դեռևս բաբելոնական պատմաբան Բերոսսուսը մեր թվարկությունից առաջ 275 թվականին պատմել է Արարատի գագաթին իր տեսած նավի մասին: 15–րդ դարում ճանապարհորդ Մարկո Պոլոն գրել է, որ Արարատի գագաթին նկատվում էին տապանի կտորները: Արդեն մեր դարերում եղել են բազմաթիվ փորձեր՝ տապանը գտնելու ուղղությամբ, առկա են անգամ լուսանկարներ՝ տապանի նմանություններով: Բայց սովորաբար թուրքական իշխանությունները չեն թույլատրել հետագա պեղումները:

Երևի թե սա այն դեպքն է, որ հայերը պետք է պարծենան: Արարատը կամ Մասիսը միշտ էլ եղել է հայերինը, չնայած հիմա Թուրքիայի տարածքում է: Իսկ ահա ըստ հյուսիս-կովկասցիների, Նոյը կայանել է Էլբրուսի գագաթին: Վրացիներից ոմանք ավելի հեռուն են գնացել: Նրանք վարկած են հորինել, որ տապանը նավ չէ, այլ քարանձավ Վրաստանի տարածքում, որտեղ և պատսպարվել է Նոյն իր ընտանիքով ու կենդանիներով: Նրանք անգամ քարանձավի տեղն են ցույց տալիս: Զարմանալի լռություն է պահպանում միայն Ադրբեջանը, ուր հեքիաթներ ու պատմություն հորինելու գործում վարպետացել են. նրանք առայժմ չեն ապացուցում այն «ակնառու փաստը», որ Նոյան տապանը կայանել է Կասպից ծովի ափին՝ Բաքվի մոտ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը