Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Այդպիսի քաղաքական աղբերին պետք է ընդհանրապես ճանապարհել տուն

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է նաև «կուսակցափոխության» գործընթացը: Երևույթն, իհարկե, նոր չէ, բայց ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, սա ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռ շատ ցածր մակարդակում է:

«Երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական «շինարարությունը» Հայաստանում չի ավարտվել: Հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այս 27 տարիների ընթացքում բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վարանում իրենց ծառայություններն առաջարկել նոր իշխանություններին: Չեն վարանում կրկին փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ակնկալելով, որ նոր իշխանությունների կողմից հիմնականում պաշտոնի տեսքով կստանան իրենց պատառը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ–ում այս տարիների ընթացքում որևիցե բան չի փոխվել: Իսկ այսպես շարունակվելու դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը մյուս օրը կդառնա այն, ինչին ժամանակին վերածվեցին ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն. վերջիններս իմ կողմից բազմիցս բնութագրվել են ոչ թե կուսակցություններ, այլ ակումբներ: Իսկ այդ ակումբներում ներգրավված մարդկանց նպատակը մեկն է՝ պաշտոն ստանալ: Եվ որքան էլ այդ ակումբում բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ, կամ արտաքին ու ներքին քաղաքականության առումով այլ տեսակետներ ունեն, նպատակը նույնն է: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում պաշտոնամոլությունը դարձել է թիվ 1 խնդիրը, որից մենք չձերբազատվեցինք»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ ամենը նույն կերպ հիմա ևս շարունակվում է:

«Հիմա կատարվող երևույթը «առնետավազք» է. գլխավոր նպատակը կա՛մ թավշյա հեղափոխությունից հետո ստացած պաշտոնները պահպանելն է, կա՛մ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր պաշտոններ ստանալը՝ համապատասխան ծառայությունների դիմաց: Անկեղծ եմ ասում՝ ես ավելի շատ հարգեցի այն ՀՀԿ– ականներին, որոնք, վատ, թե լավ, բայց մնացին այդ կուսակցության մեջ: Նրանց ավելի շատ հարգեցի, քան այն անձանց, ովքեր հեղափոխությունից ընդամենը ժամեր անց, «թաքնվելով» ժողովրդի թիկունքում, իբրև թե ժողովրդի կողքին կանգնելով, դավաճանեցին այն անձին և այն կուսակցությանը, որին պարտական էին այն ամենի համար, ինչը ստացել էին վերջին տասնամյակներում: Դա ավելի ընդունելի է ինձ համար, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում: Սա վաղը, մյուս օրը շատ մեծ խնդիր կստեղծի նույն ՔՊ–ի համար, որովհետև այդ դեպքում ՔՊ–ն ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի նման կուսակցությունից վերածվելու է ակումբի: Պաշտոնամոլությամբ, տաքուկ անկյունում պատսպարվելով, իշխանություններից դիվիդենտներ ստանալով է պայմանավորված այդ առնետավազքը, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին: Մեկ անգամ սեփական հայացքները, նախկին «տերերին» դավաճանած անձը վաղը կամ մյուս օրն առանց խղճի խայթ զգալու կդավաճանի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ–ին»,– նշեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը կողմ է, որ ընդհանրապես բարիկադներ չլինեին:

«Եթե դրանք կառուցվել են հեղափոխության ընթացքում, թող քանդվեն: Այն պրոֆեսիոնալները, ովքեր կարող են օգուտ բերել ներկայիս իշխանություններին, պետք է աշխատեն: Բայց այդ պրոֆեսիոնալների ուժը, հմտություններն օգտագործելն այլ բան է, այլ բան՝ հետևյալը. երբ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի համար 15 հազար դրամով ձայն գնող, լրացուցիչ ցուցակներով և ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք հիմա ուզում են «սուրբ խաղալ» և ՔՊ–ով մասնակցել ընտրություններին, և դա ներկայացնել այնպես, թե իրենք ժողովրդի կողմն են, անբարոյականություն է: Այստեղ նույն ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է կարևոր: Այդպիսի «քաղաքական աղբերին» պետք է ընդհանրապես ճանապարհել տուն, և չպետք է համագործակցել նրանց հետ»,–նշեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ թևակոխում ենք հեղափոխության հաջորդ՝ 3–րդ փուլ:

«Այս փուլը շատ բարդ է ու վճռորոշ նոր իշխանությունների և կոնկրետ Ն. Փաշինյանի համար: Մենք գնում ենք ընտրությունների այն Ընտրական օրենսգրքով, որում նախորդ իշխանությունների կողմից օրինականացվել էին բազմաթիվ ընտրակեղծիքներ: Օրինակ են լրացուցիչ ցուցակները… Ես, որպես Շիրակի մարզի բնակիչ, կարող եմ 100 տոկոսով օրինակներ բերել, թե նախկին իշխանություններին սպասարկող և ռեյտինգային ընտրակարգով անցած պատգամավորներից մեկն ինչպես է Երևանից մոտ 3000–ից ավելի ընտրողների բերել, գրանցել Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում: 2017թ. ապրիլի 2–ին այդ կիսադատարկ գյուղերը «մեգապոլիսների» էին վերածվել: Սա օրինականացված ընտրակեղծիքի մի ձև էր, որը նախորդ իշխանություններն օգտագործում էին կեղծիքների համար: Հետաքրքիր է՝ օրինականացված ընտրակեղծիքները հօգուտ ո՞ր քաղաքական ուժի են կիրառվելու: Ես հիմա հավատում եմ, որ որևիցե մեկը չի հանդգնի գումար բաժանել, բայց ո՞վ է ասել, որ «ապառիկի» սկզբունքով որոշ բաներ չեն խոստանալու»,–եզրափակեց նա: