Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Socity

Հավասարության նշան դնել Գագիկ Ծառուկյանի և խորհրդարանական գործարարների միջև՝ քաղաքական տհասություն է

Ալբերտ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորս էլ հիանալի կհիշենք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որը նա արեց ԱԺ-ում՝ 1-ին անգամ Վաչապետ ընտրվելուց հետո՝ «գործարարները այլևս ստիպված չեն լինելու ճամպրուկներով գնալ Բաղրամյան 26»։ Սա նշանակում է, որ նրանց այլևս պետք չեն գալու երաշխիքային քվոտաներ՝ պատգամավորների տեսքով:

Նորությունը արժանացավ համընդհանուր հավանության հենց նույն գործարարների կողմից։ Դրան հետևեց հաջորդ հայտարարությունը՝ «գործարարները նոր ընտրվելիք խորհրդարանում այլևս տեղ չպիտի ունենան»: Ամբողջությամբ համակարծիք լինելով այս մտքին՝ կարելի է ընդամենը 2 փաստ արձանագրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո Ազգային ժողովի գործարար խավը անմիջապես արձագանքեց, և, դրսևորելով գործարարին հատուկ ճկուն մտածողություն, ընկալեց քաղաքականության նոր կուրսը: Գործարարերի այդ «աստղաբույլին» բոլորս էլ անգիր գիտենք, գիտենք, թե ովքեր էին այնտեղ հայտնվել զուտ նրա համար, որ ընտրությունների ժամանակ, ահռելի գումարներ ծախսելով, ահռելի ձայներ բերեն ՀՀԿ-ի համար:
Սակայն լրագրողները, իրերը նույն հարթությունում դիտարկելու իրենց ոճին հավատարիմ, շրջանառության մեջ դրեցին նաև Գագիկ Ծառուկյանի անունը, թե իբր վերջինս ևս գործարար է, ուստի նոր խորհրդարանում պիտի որ չառաջադրվի: Նախ, Ծառուկյանին վերոնշյալ գործարարների հետ նույն հարթությունում չափելը, ներեցեք, բայց քաղաքական տհասություն է, և լրագրողներն իրենք հիանալի գիտեն այդ մասին: Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն փաստը, որ Փաշինյանը մոտ 1 ամիս առաջ անձամբ հայտարարեց, որ Ծառուկյանը գործարար չէ, այլ խոշոր սեփաականատեր, ով իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման, միայն այն հանգամանքը, թե Հայաստանի ներքին և արտաքին քաղաքկաան կյանքում ինչ մեծ ներդրում ունի Ծառուկյանի հիմնադրած կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, բավական կլիներ այս զազրախոսություններին վերջ դնելու համար:

Ստեղծման օրվանից մինչև հիմա ԲՀԿ-ն անվերապահորեն ծառայել է ժողովրդին ամենատարբեր հարթակներում: Այն ժողովրդականություն վայելող կուսակցություններից մեկն է, ինչին արժանացել է սրտացավ և բարեխիղճ երկարամյա աշխատանքի արդյունքում:

Դրա շնորհիվ է, որ միջազգային քաղաքական շրջանակներում ԲՀԿ-ն համարվում է վստահելի գործըներ, և միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մեծամասշտաբ այնպիսի միջազգային միջոցառումներ է իրականացրել, որոնք այլ երկրներում պետական մակարդակով են իրականացվում:
«Բարգավաճ Հայաստանը» Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի անդամ է։ Վերջերս այն հյուրընկալել էր Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձր ներկայացուցչական կազմին: Եվ իր բոլոր կապերը ծառայեցնում է Հայաստանի բարօրությանը: Այնպես որ՝ հավասարության նշան դնել Գագիկ Ծառուկյանի և խորհրդարանական գործարարների միջև, քաղաքական տհասություն է: