Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Economy

Անցել են այն ժամանակները, որ եթե մի բան անցավ մտքով, ապա կարելի է դրանով հաջողության հասնել

Շատերին թվում է, որ բիզնեսով զբաղվելն ամենահեշտ գործն է: Կարելի է մի քանի հազար դրամ վարկ վերցնել, գնալ մի տեղից ինչ–որ ապրանք գնել, հավելավճարով վաճառել և օգուտ ստանալ: Բայց պարզվում է, որ բիզնեսով զբաղվելն այդքան էլ հեշտ գործ չէ, ինչպես շատերին է թվում: Արագ զարգացող աշխարհում նման ռիսկի գնալուց առաջ նախ հարկավոր է շատ գիտելիքներ ունենալ այդ ոլորտ ոտք դնելու և կայուն զարգացնելու համար: Նման գիտելիքի տիրապետելու դեպքում, անկասկած, շատերը կհասկանան, որ հարևանից, ծանոթից կամ, առավել ևս, բանկից գումար վերցնելու և բիզնես սկսելու համար պետք է շատ մտածեն:

Հակառակ դեպքում կարող են կանգնել լուրջ խնդիրների առջև: Այսինքն, օդում հաշվարկներ անելու փոխարեն, հարկավոր է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, ինչի արդյունքում կարող է հանկարծ պարզ դառնալ, որ ավելի լավ է ինչ–որ տեղ աշխատանք գտնել, քան սեփական բիզնես հիմնելու մասին մտածել:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնական գործառույթը բիզնես միջավայրին աջակցելն է: Նրանք կազմակերպում են տարբեր միջոցառումներ բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Պալատի տնօրենի պաշտոնակատար Արտակ Միքայելյանը, խոսելով բիզնես միջավայրի խնդիրների մասին, նշեց, որ դրանք բավականին տարբեր են՝ կախված ոլորտներից և ծավալներից: Ինչ վերաբերում է գիտելիքին, ապա գլոբալիզացիայի պայմաններում բիզնես–ոլորտի մասին պրակտիկ գիտելիք ունենալն առաջնային խնդիր է դարձել:

«Ողջ աշխարհում ընդունված կարգ է, որ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում, ծանոթանում են նորություններին: Դա վերաբերում է թե՛ բիզնեսում աշխատողներին, թե՛ մարկետոլոգներին, թե՛ իրավաբաններին, թե՛ մենեջերներին: Նրանք բոլորն էլ մշտապես վերապատրաստման կարիք ունեն: Դա նպաստում է բիզնեսի գրագետ ու ճիշտ առաջընթացին»,– ասաց Ա. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա այդ դաշտի կատարելագործումը նույնպես կարևոր է: Բայց պալատի տնօրենի պաշտոնակատարի կարծիքով, կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է անպայման հաշվի առնել: Օրինակ՝ խոշոր և մանր բիզնեսի ներկայացուցիչները պետք է ոչ թե նույն ապրանքից բերեն ու սկսեն իրար հետ «մրցակցել», այլ պետք է փնտրել ու գտնել այն սեգմենտը, որի պահանջարկը կա:

«Այսօր ողջ աշխարհում գլոբալիզացիայի պայմաններում ցորեն ցանողից մինչև ապրանքի վերջնական վաճառքի իրականացում նույն կազմակերպության միջոցով է իրականացվում: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերում, այդ տենդենցը ողջ աշխարհում էլ կա: Դա է պատճառը, որ շատերը շուկայից դուրս են մնում: Այսինքն, բիզնես անելու ժամանակ ռիսկերը բիզնեսով զբաղվողի վրա է լինում, ուստի պետք է ռիսկերը ճիտ գնահատվեն և պարբերաբար բիզնեսում փոփոխություններ կատարվեն, որպեսզի մրցունակ մնան շուկայում»,– ասաց Ա. Միքայելյանը:

Բիզնեսով զբաղվելուց առաջ հարկավոր է նաև առաջարկի ու պահանջարկի ողջ շուկան ուսումնասիրել, ոչ թե գնալ այն ուղղությամբ, որոնք արդեն կայացած են կամ հայտնի են թե՛ ներսում, թե՛ դրսում:

«Հայաստանն աշխարհում հայտնի է իր կոնյակով ու չրերով: Իսկ կան ոլորտներ, որոնք ընդունված կամ զարգացած չեն եղել Հայաստանում: Օրինակ՝ պարֆումերիայի ոլորտում, օծանելիքի արտադրությունը: Հիմա փոքր քայլերով այն սկսել է զարգանալ: Այլ ոլորտներ նույնպես կան, որոնք կարելի է զարգացնել, քանի որ պահանջարկի շուկան բավականին լայն հնարավորություններ է տալիս: Այսինքն շատ սեգմենտներ կան, որոնք բաց են և կարելի է զարգացնել»,– ասաց Ա. Միքայելյանը:

Միտք ունենալը մեկ բան է, իսկ դա ապրանքի վերածելն ու դրանից շահույթ ստանալը մեկ այլ բան: Ուստի Միքայել յանը խորհուրդ է տալիս, որ այս կամ այն բիզնեսը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ իրականացվեն, ոչ թե ծնված ցանկացած միտքն անմիջապես բիզնես դաշտ տանեն: «Ցանկացած բիզնեսի հիմքը ճիշտ մոդել կազմելն է և ուսումնասիրության շնորհիվ հասկանալը, թե արդյո՞ք այն կաշխատի, թե՞ ոչ: Դրա համար հարկավոր է դաշտն ուսումնասիրել, հաշվարկներ իրականացնել և այլն: Բիզնեսով պետք չէ զբաղվել ինքնանպատակ կերպով, այլ դրան պետք է գրագետ մոտենալ ու ճիշտ հետևությունների հանգել: Անցել են այն ժամանակները, որ եթե մի բան անցավ մտքով, ապա կարելի է դրանով հաջողության հասնել: Այսինքն, ներքին շուկայում աշխատելը մի խնդիր է, արտաքին շուկայում աշխատելը՝ մեկ այլ խնդիր: Այլ կերպ ասած՝ բիզնեսը ռիսկ է և, անկախ խաղի կանոններից, այս կամ այն ոլորտը կա՛մ զարգանում է, կա՛մ ոչ: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա ասեմ, որ շատ երկրներ կան, որ ավելի կոշտ հարկային քաղաքականություն ունեն, սակայն այնտեղ նույնպես բիզնես է զարգանում: Կրկին գալիս ենք այն համոզման, որ բիզնեսում հաջողության հասնելու առաջին նախապայմանը կրթությունն է, ինչն էլ օգնում է, որ այն ճիշտ և գրագետ ձևով զարգանա»,– ասաց Ա. Միքայելյանը: