Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Ընտրական օրենսգրքերի սնանկությունն ու հայի էլեկտորալ վարքի առանձնահատկությունները

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի գյուղերից մեկում հարցում էր արել այն մասին, թե ում են պատրաստվում ընտրել գյուղացիներն առաջիկա ընտրություններում: Գյուղացիները պատասխանել էին, որ եթե առաջադրվի ծագումով իրենց գյուղից, հայտնի գործարարներից մեկի՝ երկար տարիների պատգամավոր եղբայրը, ապա կընտրեն իրեն, եթե չառաջադրվի, կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Հանրապետական կուսակցությանը գյուղացիները չեն ընտրի ոչ մի դեպքում: Հատուկ չենք նշում հայտնի գործարարի և գյուղի անունները, քանի որ այս դեպքում խնդիրը ոչ թե առանձին վերցրած դեպքն է, այլ այն ազդակները, այն պատկերը, որ մենք ստանում ենք այդ հարցումից: Հատկանշական է, որ հայտնի գործարարի ոչ պակաս հայտնի եղբայրը ՀՀԿ անդամ է, բայց նրան ընտրելով հանդերձ գյուղացիները ՀՀԿ–ին չեն ընտրի ոչ մի դեպքում: Թերևս գործ ունենք լակմուսի թղթի հետ, որն ամբողջովին արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի էլեկտորալ վարքը:

Իսկ այդ վարքն ունի բավական հետաքրքիր դրսևորումներ, հաճախ հակասական դրսևորումներ: Մի դեպքում Հայաստանի քաղաքացիներից շատերը պատրաստ են ընտրել իրենց համագյուղացուն, իրենց մարզում, տարածքում ազդեցիկ մեկին՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Մյուս դեպքում պատրաստ են ընտրել այլ ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակ: Այլ կերպ ասած՝ կա էլեկտորալ վարքի երկու մոդել՝ տեղական–համայնական և համապետական: Առաջին վարքի թիրախում տեղական խնդիրներն են, երկրորդի թիրախում՝ համապետական, հայաստանյան ընդհանուր խնդիրները: Այդ է պատճառը, որ, օրինակ, բարեկարգ գյուղում ապրող մարդը, ով կոնկրետ իր գյուղից, գյուղապետից և նրա հովանավոր մեծահարուստ–պատգամավորից գոհ է, կարող է դժգոհ լինել երկրի նախագահից, վարչապետից, քանի որ իրենց գյուղից դուրս արդեն փոխվում է իր գոհունակության չափանիշները: Տարիներ շարունակ հայաստանցիների էլեկտորալ վարքի այս առանձնահատկությունները ենթարկվել են իշխանության մանիպուլ յացիաների: Մի դեպքում՝ մեծամասնականով հաղթելու պոտենցիալ ունեցող թեկնածուները ի սկզբանե ընդգրկվել են ՀՀԿ շարքեր: Մյուս դեպքում ներմուծվել է ռեյտինգային ընտրակարգը և տեղերում հեղինակություն ունեցողները ձայն են ապահովել հեղինակազրկված ՀՀԿ–ի համար: Ցավոք, բայց հիմա էլ, առաջարկված ու չընտրված նոր Ընտրական օրենսգրքով էլ առաջարկվում էր խնդիրը լուծել խիստ վիրաբուժական մոտեցմամբ: Կամ ավելի պարզ՝ առաջարկվում էր հրաժարվել էլեկտորալ վարքի լոկալ դրսևորման հնարավորությունից ու անցնել պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգի:

Բոլոր դեպքերում էլ անտեսվել են հայաստանյան ընտրողների քաղաքական վարքն ու դրա առանձնահատկությունները ու առաջին պլան է մղվել տվյալ պահի իշխանության քաղաքական նպատակահարմարությունը: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է ու, ցավոք, բովանդակային քննարկման առարկա այդպես էլ չդարձավ, քանի որ քաղաքական ուժերը զբաղված էին բացառապես իրենց համառությունն ի ցույց դնելով: Արդյունքում ընտրությունների մենք գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Իսկ ամենացավալին այն է, որ թե գործող, թե չընդունված ընտրական օրենսգրքերի միջև, ըստ էության, որևէ դրական ընտրության հնարավորություն չկա: Առաջարկվողը որևէ կերպ չէր լուծում նախորդ օրենսգրքի ստեղծած խնդիրները, ավելին՝ իր հերթին ավելացնում էր նոր խնդիրներ՝ բացառապես երևանակենտրոն ու տոտալ կուսակցական համակարգեր ունենալու վտանգներով:

Բարեբախտաբար, քաղաքական այս շրջափուլում Ընտրական օրենսգրքի հարցն առկախվեց ու դեռևս ժամանակ կա իսկապես նոր ԸՕ ունենալու շուրջ մտածելու համար: Պարզապես այս անգամ պետք է առաջնորդվել արդեն հայաստանցիների քաղաքական մշակույթի, էլեկտորալ վարքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Նախկիններն այդ առանձնահատկությունը հաշվի էին առնում, բայց մանիպուլացնում էին դրանք, ներկաները պետք է ոչ թե շրջանցեն այդ առանձնահատկությունները, այլ հաշվի առնեն ու դրանց դրսևորման համար ստեղծեն իրավական և քաղաքական գործիքներ: Ու խնդիրը միայն այն չէ, որ էլեկտորալ վարքի լոկալ դրսևորումներն արտահայտվեն ընտրությունների միջոցով, խնդիրն այն է, որ արտահայտվելուց հետո էլ դրանք կարողանան ներդաշնակորեն ինտեգրվել քաղաքական կյանքին՝ չդառնալով մարգինալ, ինչպես նախկինում էր, երբ մեծամասնականով պատգամավոր դարձած եզակի ոչ օդիոզ դեմքեր որևէ օրենսդրական գործիքակազմ չունեին տեղերի խնդիրները համապետական քաղաքական հարթակներում լսելի ու լուծելի դարձնելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան