Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն

Սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխությունը ոմանք յուրովի են հասկացել ու հիմա էլ սեփական գործողությունները փորձում են փաթեթավորել նույն այդ սիրո, համերաշխության և հանդուրժողականության քողով:

Վերջին շրջանում պարզ դարձավ, որ ԼԳԲՏ համայնքը նոյեմբերին միջոցառում է կազմակերպելու: Ինչ վերաբերում է աղանդավորներին, ապա նրանք գործում են առանց ավելորդ աղմուկ–աղաղակի: Ու թեև երկուսի գոյությունն էլ ընդունելի չէ շատերի համար, սակայն նրանք դրանից առանձնապես չեն նեղվում: Ավելին՝ շարունակում են իրենց գործն առաջ տանել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ ԼԳԲՏ համայնքի և աղանդավորների խնդիրները տարբեր են: Եվ եթե առաջինի դեպքում խախտվում է ընտանիք հասկացությունը՝ որպես կառույց, որը տվյալ ժողովրդի հավաքական կյանքի հիմքն է, ապա աղանդավորական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Եհովայի վկաների»՝ զենք չվերցնել, բանակ չգնալ և այլ քարոզչությունը վտանգում է երկրի հավաքական կյանքն ու անվտանգությունը: «Պետությունը վերացական հասկացություն չի կարող լինել: Որևէ կառույց, որը սպառնում է պետության և ընտանիքի գաղափարին, մեզ համար վտանգ է ներկայացնում: Պետության մեջ ամեն մի կառույց պետք է կարողանա այնքան ներդաշնակ աշխատել մյուսների հետ, որ պետություն անվամբ հավաքական գիտակցությունը կարողանա գոյատևել: Եվ բոլոր այն կառույցները, որոնք կարող են խանգարել մեզ և խախտել այն, պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք և մեր դժգոհությունը հայտնենք ընդդեմ այդ երևույթների»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Հայ առաքելական եկեղեցուց բացի, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն նաև ազգի գիտակից և բանական ներկայացուցիչները նույնպես: Այս կարծիքին են Հայոց եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև ամենաբարձրագույն ատյան, ընդհուպ մինչև Կաթողիկոս: Բոլորն էլ իրենց ձայնն են բարձրացնում և դժգոհություն հայտնում բոլոր այն բացասական երևույթների հանդեպ, որոնք կարող են խախտել հավաքական միասնականությունը: Խոսելով Վրաստանի հոգևոր հայրերի վարքագծի մասին, ովքեր թույլ չտվեցին, որ ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված երթը շարունակվի, ավելին՝ վազելով և հարվածելով նրանց՝ հեռացրեցին այդ տարածքից, նշեց, որ նրանք իրականացրել են Աստվածաշնչի պատվիրանը:

«Ղևտացիների գրքի 20–րդ գլխի 13–րդ համարում գրված է, որ եթե որևէ տղամարդ որևէ տղամարդու հետ պառկի ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն, երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են: Այսինքն, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կան բաներ, որոնք ոչ թե մենք պետք է պարզապես տոլերանդ գտնվելով թույլ տանք, այլ ճիշտ հակառակը: Պետք է ոչ թե ապտակենք, հարվածենք, այլ՝ ոչնչացնենք: Եվ դա գրված է Աստվածաշնչում, ես ինձանից որևէ բան չեմ հորինում»,–ասաց Կոմիտաս վարդապետը:

Այն պնդումները, թե նման պահանջ նրանց մոտ բնությունից է ծնվում, նա չի ընդունում: Հղում անելով բժիշկներին՝ Կոմիտաս վարդապետը նշեց, որ ապացուցվել է, որ երեխաները «գեյ» կամ միասեռական չեն ծնվում: Անգամ զոոֆիլները, ովքեր կենդանիների են նախընտրում, էգ կենդանու հետ են հարաբերվում:

«Բոլոր տղամարդիկ էլ էգ անասունների հետ են հարաբերվում: Եվ ինչն է պատճառը, որ զոոֆիլիայի պարագայում էգերն են նախընտրելի, իսկ մարդու պարագայում որձը որձի հետ է հարաբերվում, էգը՝ էգի: Մենք էլ նման բացասական երևույթի գոյությունը պետք է ոչ միայն թույլատրենք, այլ իրենց իրավունքներ տանք, որ մեծամասնության վրա այն աստիճան բռնություն բանեցնելու իրավունք ստանան, որ մտնեն ոստիկանատուն, ջարդ ու փշուր անեն և մնան անպատիժ: Այստեղ որտե՞ղ է տրամաբանությունը»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մեր երկրում գործող օրենքները հստակ չեն, որ ինտիմ կյանքում իրականացվող երևույթները արգելեն այլոց պրոպագանդել և սեփական կամքը պարտադրել:

«Ի՞նչ է նշանակում՝ քանի որ պետությունն ընդունել է իրեն որպես այդպիսին, ապա այդ մարդը պետք է գա եկեղեցի և մեզ պարտադրի, որ իրեն եկեղեցական կարգով ամուսնացնենք: Մի երևույթ, որը եկեղեցում արդեն իսկ դատապարտելի է: Հիմա ոմանք կարող են ասել՝ չէ՞ որ եկեղեցում էլ կան նման մարդիկ, թերևս, բայց երբ եկեղեցին իմանում է, անմիջապես կարգալույծ է անում նրանց: Իսկ ո՞վ է ասել, որ արևմտյան արժեք ասել նշանակում է միասեռականություն: Ո՞վ ասաց, որ արևմտյան արժեք նշանակում է այլասերություն: Ռոքֆելերների ու Ռոթշիլդների մեջ մեկին ցույց տվեք, որ միասեռական է, կամ նորմալ եվրոպացի ցույց տվեք, որը միասեռական է: Էլթոն Ջոնը ինձ համար էտալոն չէ: Եվ սրանք հարցեր են, որոնց պետք է ավելի սթափ մոտենանք: Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն, այլ մոդեռն են»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Նա ամոթով է նայում այն աղջիկներին, ովքեր, իր խոսքով, Գավրոշի նման պատառոտված հագուստով են ման գալիս: Մինչդեռ իրականում Եվրոպայում ոչ մի արիստոկրատ մարդ նման հագուստով որևէ տեղ չի ներկայանում: Ինչ վերաբերում է արատավոր երևույթների դեմ պայքարելուն, Կոմիտաս վարդապետը նշեց, որ Հայոց եկեղեցին կարող է քայլ կատարել այնքան, որքան ինքն իրավասու է:

«Գնդեվանքում երբ հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա և հայը օծված Կաթողիկոսի վրա անամոթաբար ձեռք բարձրացրեց, եկեղեցին ի՞նչ իրավասություն ուներ նրանց քայլերը կանխելու: Ամենայն հայոց կաթողիկոսը մեծահոգաբար ասաց՝ նրանք մեր զավակներն են: Եվ թերևս ինչ–որ տեղ մենք ճիշտ չենք գտնվել, որ իրենք այս մակարդակի վրա են գտնվում: Չենք կարողացել նրանց ճիշտ դաստիարակել: Ղեկավար մարմինն էլ հայտարարեց, թե պետությունը եկեղեցուց անջատ է, ուստի չեն կարող ոչինչ անել: Մոռանալով մի բան, որ պետությունը եկեղեցուց միայն գաղափարական իմաստով է անջատ: Եվ յուրաքանչուր հոգևորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ պետությունը պարտականություն ունի իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու: Այսօր մարդուն բանտարկում են հարվածելու համար, բայց Կաթողիկոսի վրա հարձակվում ու քաշքշում են, և ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Սա աբսուրդ է և ցույց է տալիս, թե ինչ իրավունք ունի եկեղեցին Հայաստանում այս պահին»,– ասաց Կոմիտաս վարդապետը: