Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Հայկ Մարությանը՝ հեղափոխական էյֆորիայի հարվածի տակ. սթափվելու ժամանակը

Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էլ նոր թաղապետին ներկայացնելիս Մարությանը շնորհակալություն էր հայտնել նախորդ թաղապետին ու թաղապետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Մարությանը նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին առաջարկելու է իր խորհրդականի պաշտոնը:

Հայկ Մարությանի այս հայտարարությունները հարուցել են հեղափոխության համակիրներից շատերի զայրույթը, և նախորդ օրերին այդ զայրույթը բավական հաճախ ու տհաճ կերպով դրսևորվում էր սոցիալական ցանցերում: Ինչ–որ առումով, իհարկե, կարելի է հասկանալ զայրույթի հիմքերը՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան ու անցյալը մերժելու բավական մոդայիկ հռետորաբանությունը մեր օրերում: Բայց սրանով հանդերձ, Մարությանը փաստացի գործնականում անում է այն, ինչ քանիցս հայտարարվել է հեղափոխական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից, որ ոչ միայն վենդետա չի լինելու, ավելին, պրոֆեսիոնալ կադրերը շարունակելու են աշխատել, իսկ ինստիտուցիոնալ հիշողության բաղադրիչը ունենալու է էական նշանակություն:

Մարությանը, փաստացի, այդ բոլոր դիրքորոշումները իրականացնում է շատ կոնկրետ հայտարարությունների ու քայլերի տեսքով: Հասկանալի է, որ հեղափոխական հռետորաբանությունը՝ հեղափոխական հռետորաբանություն, բայց կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծելու համար հինը բացառապես մերժելն ու զրոյից նորը կառուցելը առնվազն անարդյունավետ մոտեցում է: Ընդհանրապես, եթե փորձենք պարզ տարանջատում մտցնել, ապա Հայաստանում նորընտիր ու նորանշանակ պաշտոնյաները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած հայտարարում են հինը մերժելու մասին, դիրքավորվում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկներ, աջ ու ձախ սպառնում են քանդել «դժոխքն» ու «դրախտ» կառուցել: Եվ երկրորդ խմբի պաշտոնյաները, որոնք գալիս են նախ՝ իրենց ոլորտի առանձնահատկությունները հասկանալու, երկրորդ՝ իրենց առաքելությունն այդ պաշտոնում արձանագրելու հստակ գիտակցմամբ: Երկրորդ խմբի պաշտոնյաները ավելի քիչ են ու, ըստ էության, ավելի քիչ ծափերի են արժանանում, բայց արդյունավետության առումով ակնհայտորեն ավելի խոսուն ցուցանիշներ ունեն, քան առաջին խմբի պաշտոնյաները:

Հայկ Մարությանը, որի քաղաքապետ լինելու կոմպետենտության հետ բազմաթիվ մտահոգություններ կային, ընդ որում նաև հեղափոխության համակիրների շրջանում, ըստ էության իր քայլերով ու հայտարարություններով հավակնում է լինել երկրորդ խմբի մեջ, ավելին՝ հավակնում է այլ ոլորտի մարդ լինելով՝ լինել քաղաքականապես ավելի հասուն, քան ի սկզբանե «քաղաքական գործչի» ամպլուայի մեջ մտածները:

Որևէ կերպ չնսեմացնելով կոռուպցիայի դեմ պայքարը, նախորդ իշխանությունների մեծամասամբ անբարեխիղճ կառավարման հետևանքները վերացնելը, չենք կարող չնշել, որ միով բանիվ նոր իշխանություններին ժառանգություն է հասել կենսունակ քաղաքական ու պետական համակարգ: Այդ կենսունակությունն ապացուցվեց վերջին ամիսներին, երբ չնայած քաղաքական ցնցումներին, Հայաստանը տնտեսապես չցնցվեց, պետական ապարատը շարունակեց աշխատել նույն ռիթմով: Մարությանն, ըստ էության, պարզապես համարձակություն է ունենում այս ամենն արձանագրելու:

Միաժամանակ չենք կարող չնշել, որ Մարությանի հայտարարություններին հետևած տհաճ արձագանքները հետևանքն են այն քաղաքական հռետորաբանության, այն ժխտողական մոտեցման, որը գեներացվում է հենց հեղափոխության ճամբարից: Սա, ըստ էության, մի մեդալ է, որի երկրորդ, հակառակ երեսը նոր է սկսում դրսևորվել, երբ իրենք՝ հեղափոխականները, առերեսվելով կառավարման առանձնահատկությունների հետ՝ սկսում են հետ կանգնել ծայրահեղական հռետորաբանությունից, բայց իրենց աջակցողները դեռևս շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ: Ժամանակն է, որ հենց ինքը՝ հեղափոխական իշխանությունը, հստակ մեսիջներով փորձի հեղափոխական էյֆորիայի չափաբաժինն իջեցնել, քանի որ եթե նախկինում այդ էյֆորիան գործիք էր ՀՀԿ–ին ու Սերժին մերժելու համար, ապա այժմ այդ գործիքը սկսել է աշխատել իրենց դեմ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան