Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» շարունակում է անդրադառնալ Ազգային ժողովի պատգամավորներին՝ ընթերցողին ներկայացնելով մեր պատգամավորների՝ ԱԺ–ի նիստերի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը:

Այսօր կանդրադառնանք ՀՀԿ անդամներ Կարինե Աճեմյանին, Վարդան Այվազյանին և ԲՀԿ–ականներ Արայիկ Աղաբաբյանին և Բազմասեր Առաքելյանին, ովքեր պատգամավորական մանդատը ստանալուց հետո ոչ մի անգամ որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Հատկանշական է, որ բոլորն էլ իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում են մեծ փոփոխություններ իրականացնել, բայց շատերը ԱԺ–ում զբաղված են միայն այո կամ ոչ ասելով օրենսդրական նախաձեռնություններին:

Այս չորս պատգամավորներից իր ակտիվությամբ առանձնանում է հանրապետական Վարդան Այվազյանը, ով չնայած 165 նիստից բացակայել է, բայց անցած չորս տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ ելույթ է ունեցել Աժ ամբիոնից և 36 անգամ էլ՝ հարց հնչեցրել: Այվազյանը կողմ է քվեարկել 685 օրենսդրական նախաձեռնության, դեմ 7 և ձեռնպահ` 7 անգամ: Վերջինիս դրամական միջոցները պատգամավոր ընտրվելու ժամանակ և այսօր մեծ փոփոխություն չեն կրել՝ 2012 թ. նա ունեցել է մոտ 42 միլիոն դրամ, իսկ նախորդ տարվա տվյալներով՝ 47 միլիոն 730 հազար դրամ: Վերջինիս կենսագրությունից իմանում ենք, որ նա կաթի գործարանի հասարակ ապարատավարից դարձել է արտադրամասի պետ, այնուհետև Չարենցավանի քաղաքապետ, բնապահպանության նախարար և այսօր էլ պատգամավորական մանդատ ունի: Հիշեցնենք, որ սրանից չորս տարի առաջ Այվազյանի անունը բավական շատ շրջանառվեց մամուլում՝ կապված Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայության կողմից պատգամավորից հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ–ի՝ երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ԱՄՆ դոլար գանձելու պահանջով:
Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը 5 անգամ է ելույթ ունեցել խորհրդարանում, 58 օր բացակայել է, 48 անգամ հարց տվել, 820 անգամ կողմ քվեարկել օրինագծերի և միայն 7 անգամ՝ դեմ: Նշենք, որ նա կողմ է քվեարկել նաև «1000 դրամների» օրինագծին: Աճեմյանի դրամական միջոցները պատգամավոր դառնալու ժամանակ եղել են 5 միլիոն 907 հազար, ինչից ըստ 2015 թ. տվյալների՝ ոչինչ չի մնացել: Նշենք, որ Կարինե Աճեմյանը բավական խայտաբղետ կենսագրություն ունի՝ նա և՛ երաժիշտ է, և՛ դերասան, և՛ մենեջեր, և՛ ռեժիսոր, և՛ պատգամավոր: Ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:

Գոնե մեկ անգամ ԱԺ ամբիոնին է մոտեցել նաև ԲՀԿ–ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով այս 4 տարիների ընթացքում ընդամենը 5 հարց է հնչեցրել, 88 անգամ ընդհանրապես չի քվեարկել, ձեռնպահ է մնացել 96 անգամ, 562 անգամ դրական է արձագանքել ԱԺ–ում քննարկվող օրինագծերին: Եթե 2012 թ. նա դրամական միջոցներ չի ունեցել, ապա 2015 թ. հայտարարագրի համաձայն՝ 14 միլիոն 705 հազար դրամ է ունեցել: Հիշեցնենք, որ Առաքելյանը դեռևս նոր պատգամավոր դարձած ժամանակ կայքերից մեկին տրված հարցազրույցում նշել էր, թե անելու է ամեն ինչ՝ որպեսզի օրենքներն ի շահ ժողովրդի ծառայեն։

Նշված պատգամավորներից միայն Արայիկ Աղաբաբյանն է, որ երբևէ ելույթ չի ունեցել, միայն մեկ անգամ մի հարց է տվել, բացակայել է բավական քիչ՝ 27 անգամ: Աղաբաբյանը չի քվեարկել 146 անգամ, կողմ լինելու կոճակը սեղմել է 538, իսկ դեմ լինելունը՝ 63 անգամ: ԲՀԿ–ական պատգամավորը 2012 թ. ունեցել է 21 միլիոն 143 հազար դրամ, իսկ 2015 թ. մի փոքր ավելի՝ 28 միլիոն 301 հազար դրամ:

 


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: