Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ինչպե՞ս բուժել հարբուխը և որքանո՞վ է հակացուցված, օրինակ, ալկոհոլը

Մենք գիտենք, որ...

Մրսածությունը՝ հարբուխը, կարելի է բուժել ժողովրդական միջոցներով՝ տնային պայմաններում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Հարբուխը, այսպես, թե այնպես, ինքն իրեն անցնում է: Պարզվում է՝ սովորաբար ժողովրդական (տնական) բուժման մեթոդները հիմնված են ոչ գիտական պատկերացումների վրա և իրենց հիմքում չունեն արդյունավետության փաստեր:

Որպես մրսածության հետևանք շատ ժամանակ մարդկանց մոտ զարգանում է հարբուխը, որը նաև կոչում են քթաբորբ կամ ռինիտ. այն իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում: Այն հաճախ վարակիչ հիվանդությունների (գրիպ, ՍՇՀ և այլն) ախտանշան է: Սովորաբար մարդիկ տարեկան երկու անգամ ունենում են հարբուխ՝ աշնանը և գարնանը: Հիմնականում լինում են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքեր, ավելի քիչ՝ գրիպ և այլ հիվանդություններ:

Հարբուխի բուժման և կանխարգելման ժամանակ օգտագործվող ժողովրդական ամենատարածված միջոցը համարվում է վիտամին C–ն (հաբերի տեսքով կամ այդ վիտամինի շատ պարունակություն ունեցող սննդամթերք օգտագործելով): Այս վիտամինը օգտակար է միայն ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար, իսկ սովորական մարդկանց դեպքում համարվում է, որ դրա մեծ քանակի օգտագործման դեպքում հնարավոր արդյունավետությունը ընդամենը մոտ 3 % է:

Հարբուխի բուժման և կանխարգելման համար հաճախ առաջարկվում է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց, քանի որ դա իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ներկայումս երեք միմյանցից անկախ կատարված հետազոտություններ հաստատել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ավելի շուտ կանխարգելում է հարբուխի առաջացումը: Ընդ որում, այստեղ կարևոր է նաև ալկոհոլային խմիչքի տեսակը, օրինակ՝ գարեջուրը չունի այդ էֆեկտը, փոխարենը բավական արդյունավետ է գինին:

Միանգամայն պարզ է, որ հարբուխի ժամանակ հակաբիոտիկների օգտագործումը ոչ միայն անօգուտ է (հարբուխը սովորաբար լինում է վիրուսային ծագման, իսկ հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում), այլ նաև վտանգավոր է՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաների և այլ բարդությունների պատճառով: Անիմաստ է նաև ինչ–որ բուսական միջոցներով բուժումներ իրականացնելը: Հետազոտություններով հաստատված է, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս: Վտանգավոր է նաև քթի կաթիլների օգտագործման չարաշահումը: Քթի կաթիլներն, իհարկե, արդյունք տալիս են, անոթները նեղացնելով՝ դրանք նվազեցնում են լորձաթաղանթի այտուցվածությունը և վերականգնում անցանելիությունը, բայց եթե այն խախտված չէ՝ պետք չէ կաթիլներ ընդունել: Խորհուրդ չի տրվում նաև հակահազային դեղեր և ժողովրդական միջոցներ ընդունել, ինչպես նաև ջերմիջեցնողներ օգտագործել, եթե հազը և ջերմությունը խիստ չեն արտահայտված: Ի վերջո, և՛ հազը, և՛ ջերմության բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներն են, և դրանցով էլ հենց օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ, պետք չէ օրգանիզմին խանգարել, դա կերկարաձգի հիվանդությունը: Ներկայումս սուր շնչառական վիրուսային վարակների դեմ չկա ստեղծված որևէ քիմիաթերապևտիկ դեղ: Սրանց միջոցով բուժումը միայն սիմպտոմատիկ է, այսինքն՝ ուղղված է միայն հիվանդության ժամանակ հիվանդի ինքնազգացողության լավացմանը (ջերմության կարգավորում, հազի պակասեցում, քթի անցանելիության վերականգնում և այլն): Ընդ որում, խուսափեք կոմբինացված դեղեր օգտագործելուց (սրանք, ի դեպ, թանկ դեղերն են): Օրինակ, ինչ իմաստ ունի ջերմությունը իջեցնելու համար օգտագործել կոմբինացված թանկ դեղ, եթե նրա ջերմիջեցնող արդյունքն ապահովում է դեղի կազմի մեջ եղած սովորական պարացետամոլը:

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, հարբուխը չբուժելու դեպքում տևում է 7 օր, իսկ բուժելու դեպքում՝ մեկ շաբաթ: Մեր ծանոթ բժիշկներից մեկն այս հայտնի խոսքը փոքր–ինչ ձևափոխել է առավել պրակտիկ ձևով՝ դեղ խմելու դեպքում հարբուխը կբուժվի յոթ օրում, թեյ խմելու դեպքում՝ մեկ շաբաթում...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը