Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Այս պահին տնտեսական հստակ տեսլական չունենք

Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, թե տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել, իսկ տարեվերջին ՀՆԱ–ի աճի տեմպերն են նվազելու, նշել էր, որ «նախկինում եղած բոլոր պնդումները տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ եղել են ֆեյք պնդումներ»: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ըստ էության Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունը վերջին շրջանում որևէ փոփոխության չի ենթարկվել, ուստի թվերը նույն տրամաբանությամբ են հաշվարկվել: «Իմ խորին համոզմամբ, ԱՎԾ–ն մինչև կառավարության փոփոխությունը և դրանից հետո թվեր է հրապարակել, որոնք նույն սկզբունքով է հաշվարկել: Յուրաքանչյուր ցուցանիշի հաշվարկման հիմքում հստակ մեթոդաբանություն կա, որը տարիների ընթացքում մշակվել է և փորձ է արվել դրանք համադրելի դարձնել տարբեր երկրների կառույցների կողմից հրապարակվող ցուցանիշների հետ: Այս առումով, կարծում եմ, վիճվարչությունն էլ պետք է որոշակի պարզաբանում տա, թե իրականում արդյո՞ք վերջին ժամանակահատվածում մեթոդաբանական որևէ փոփոխություն եղել է, թե՞ ոչ»,– ասաց Կ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է տվյալների հավաստիությանը, ապա նա կարծում է, որ ԱՎԾ–ի ղեկավար կազմն այս ընթացքում չի փոխվել: Ուստի իր համար անհասկանալի է, որ եթե տնտեսական աճի ցուցանիշները ֆեյք են եղել, ապա ինչո՞ւ է ֆեյք թվեր հրապարակող կառույցն իր թիմով շարունակում աշխատել:

Խոսելով տարիներ շարունակ տնտեսական աճի ձևավորման հարցում գերակշիռ տեղ զբաղեցրած հանքարդյունաբերության ոլորտից ստացված եկամուտների մասին, տնտեսագետը նշեց, որ դա վկայում են նաև ԱՎԾ թվերը: Ու թեև, բնական է, որ կարելի է երկար բանավիճել, թե, ի վերջո, հանքարդյունաբերության հաշվին տնտեսական աճ ապահովելը լավ է, թե՝ վատ, որի մասին այս պահի դրությամբ հստակ կոնսենսուս չկա, բայց այլ առաջարկ էլ չկա:

«Եթե մենք այլընտրանք ունենք, ապա կարող ենք այլ ճանապարհով տնտեսական աճ ապահովել: Այս պարագայում, բնականաբար, որքան հանքերը քիչ շահագործվեն, այնքան լավ կլինի: Բայց եթե մենք այդ հնարավորությունը չունենք, ապա արդյո՞ք հանք փակելով, աշխատատեղեր կրճատելով երկրում սոցիալական խնդիրներն էլ ավելի չենք սրի: Սա է մյուս ծայրահեղությունը: Այսինքն, իմ կարծիքով, վարչապետի պաշտոնակատարը ճիշտ գնահատական է տվել այն իմաստով, որ տարիներ ի վեր հանքարդյունաբերությունը տնտեսության առաջ մղման գործում էական նշանակություն ու դեր է ունեցել: Բայց եթե նոր կառավարությունն այլ տեսլական ունի, ապա կարող է այդ տեսլականով առաջ շարժվել, ինչն առայժմ տեսանելի չէ»,– ասաց Կ. Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է երկրում պտուղ–բանջարեղեն արտադրելու և արտահանելու իրական հնարավորությունների և ԱՎԾ–ի կողմից այդ ոլորտին առնչվող թվերի համեմատությանը, տնտեսագետը նշեց, որ ինքը երկրի պոտենցիալն ու արտահանման ծավալները համադրելու հաշվարկներ չի կատարել: Ուստի չի կարող այս առումով որևէ բան ասել:

Իսկ հանքարդյունաբերական երկրից բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու հեռանկարը վերջին առնվազն տասը տարիներին կառավարության բոլոր ծրագրերում մշտապես եղել է: Նշվել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու և տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու անհրաժեշտության մասին: Վերջին տարիներին անգամ քայլեր են արվել այդ ուղղությամբ: Բայց այժմ ժամանակն է նաև հասկանալու, թե ներկայում ի՞նչ քայլեր են ցանկանում իրականացնել իշխանությունները այդ ուղղությունը զարգացնելու համար: Չշրջանցելով սեպտեմբերի ընթացքում արձանագրված զրոյական տնտեսական աճի թեման, Կ. Խաչատրյանը նշեց, որ ներկայում որևէ տնտեսագետ չի կարող մատնանշել գեթ մեկ տնտեսական ծրագիր, որը մոտ ապագայում կկարողանա շոշափելի արդյունք ապահովել մեր տնտեսությանը:

«Եվ սա օբյեկտիվ իրականությունն է, որովհետև կառավարությունն այս պահին շատ ավելի կարևոր քաղաքական խնդիրներ և առաջնահերթություններ ունի լուծելու և ուժերը քաղաքական կոմպոնենտի և նոր ԱԺ ընտրություններ անցկացնելու վրա է կենտրոնացրել: Դրա պատճառով տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան, և փաստացի մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ տնտեսական հստակ տեսլական դեռևս չունենք»,– ասաց Կ. Խաչատրյանը: