Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Տրանսպորտային կոլապս Երևանում. անհրաժեշտ են ցավոտ ռեֆորմներ

Նախորդ շաբաթվա վերջում Երևանում տեղացած հորդառատ անձրևն արդիական դարձրեց վերջին շրջանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքում անվերջ թվացող խցանումները: Սոցցանցերում տեղատարափ անձրևին զուգահեռ սկսվել էր գրառումների տեղատարափ, որոնց խնդրո առարկան մեկն էր՝ մարդիկ մի քանի ժամ մնացել էին խցանման մեջ: Հորդառատ անձրևները միշտ են կաթվածահար անում երթևեկությունը, սակայն այս դեպքում անձրևն ընդամենը կողմնակի հանգամանք էր, մի բան, որ ավելի սուր է դարձնում առանց այն էլ կարևոր խնդիր, որին առնչվում ենք բոլորս. Երևանը ճանապարհատրանսպորտային կոլապսի շեմին է:

Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին խոսելիս քաղաքականությունը շրջանցել հնարավոր չէ: Թե՛ նախկինում, թե՛ հիմա այն քաղաքական հռետորաբանության մեջ իր չափաբաժինն ունի: Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին քննարկումներն էլ, ինչպես և քաղաքական ցանկացած քննարկում, զուրկ չեն պոպուլիզմից կամ մեր օրերում մոդայիկ դարձած պարզ լավատեսությունից: Այդպիսի անհոգ լավատեսության մի դրսևորում էր Երևանը կաթվածահար արած խցանման հաջորդ օրը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա նշում էր, որ վթարների քանակի աճի պատճառով ՃՈ–ն չի հասցրել կարգավորել բոլոր խաչմերուկները: Խաչատրյանը նաև հորդորում էր վարորդներին խցանված խաչմերուկներ չմտնել՝ վկայակոչելով ՃԵԿ–ի 88–րդ կետը, որի համաձայն արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

ՃՈ պետի տեղակալն, իհարկե, ճիշտ է: Բայց արդյո՞ք ֆեյսբուքյան գրառումներով է, որ պետք է վարորդներին սովորեցնել ճանապարհային երթևեկության կանոնները: Գրառումն, ինքնին, կարելի էր քննարկման առիթ չդարձնել, սակայն, ցավոք, այդ գրառումն ու դրա բովանդակությունն ազդակ են առ այն, որ համակարգային դարձած մի խնդրի հայացք է նետվում ավելի մասնակի, առանձին դրվագներով: Իսկ Երևանի ճանապարհատրանսպորտային խնդիրները իսկապես համակարգային են: Այդ համակարգային խնդրի մաս են կազմում թե՛ ՃԵԿ կանոններին չտիրապետելը, թե՛ վարորդական իրավունք ստանալու կասկածելի մեխանիզմները, թե՛ ավտոմեքենաների ահռելի ու գնալով ավելացող քանակը, թե՛ մեքենաների կայանումը նշված ու չնշված տեղերում, որի արդյունքում բոլոր բանուկ փողոցները զրկվում են իրենց 1/3–ից, թե՛ նեղ փողոցները, թե՛ շրջանցող էստակադաների բացակայությունը, թե ԱՊՊԱ համակարգի աշխատակիցների «շառից–փորձանքից հեռու» մոտեցումն ու վթարված մեքենաների մի քանի ժամ ձգվող կայանումը բանուկ փողոցներում: Այս շարքը կարելի է շարունակել անվերջ: Բայց մեր խնդիրն այլ է:

Որևէ առանձին դրվագ, առանձին փոքր խնդիր լուծելով՝ Երևանի ճանապարհատրանսպորտային ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ: Այդ հանգուցալուծումը ենթադրում է կոնցեպտուալ մոտեցում: Հնարավոր չէ միայն վարորդների բարեկրթության վրա հույս դնելով՝ հասնել այդ խնդրի լուծմանը: Իսկ այն, որ ճգնաժամը մոտենում է, ավելին՝ գնալով ավելի է խորանալու ու, ըստ էության, կաթվածահար է անելու Հայաստանի բոլոր իմաստներով զարկերակ հանդիսացող Երևանը, ակնհայտ է անզեն աչքով: Ավելին, ակնհայտ է նաև, որ եթե նախորդ իշխանությունները այս հարցին չէին ցանկանում մոտենալ՝ ունենալով դրա համար սուբյեկտիվ պատճառներ, այսինքն՝ վախենալով, որ որևէ ցավոտ ռեֆորմի արդյունքում իրենց հանդեպ կավելանա հանրային դժգոհությունը, ապա նոր իշխանությունները նախ ունեն վստահության այն պաշարը, որպեսզի գնան ցավոտ ռեֆորմների, և հետո՝ նոր իշխանությունից մեծ են նաև սպասելիքները:

Պետք է գիտակցել երկու կարևոր մեթոդաբանական առանձնահատկություն: 1–ին՝ պետությունը միասնական օրգանիզմ է, համակարգ: Չկան առանձին, ինքնաբավ խնդիրներ: Ցակացած մանր խնդիր այս կամ այն հանգուցված է այլ մեծ խնդրի հետ: Հետևաբար՝ որևէ խնդրի լուծմանը պետք է մոտենալ կոնցեպտուալ մեկնակետից: Երկրորդ՝ առանց ցավեցնելու բուժում չի լինում, հնարավոր չէ միաժամանակ գնալ ռեֆորմների ու որևէ մեկին, հասարակության որևէ շերտին «չնեղացնել», անհարմարություն չպատճառել: Ավելին, եթե ռեֆորմը ցավոտ չէ, ըստ ամենայնի, կամ ռեֆորմ չկա, կամ կա դրա միայն արտաքին, էսթետիկ մասը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան