Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

Բոլթոնի այցը տարածաշրջան. հստակեցվում են խաղի կանոնները

Օրերս տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Թեպետ այս փուլում այցն իր բնույթով ավելի շատ ճանաչողական էր, ինչի մասին ԱՄՆ պաշտոնյան բազմիցս նշեց իր ելույթներում, Թրամփի վարչակազմի կողմից նման մակարդակով այց նախաձեռնելու փաստը խոսում է տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունն ակտիվացնելու ԱՄՆ մտադրության մասին: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ մինչ Թրամփի խորհրդական նշանակվելը, Ջոն Բոլթոնը նախկինում ևս իր հոդվածներում և ելույթներում բարձրաձայնել է տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

Ստորև անդրադառնանք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ երեք երկրներ այցերին՝ յուրաքանչյուրի դեպքում առանձնացնելով հիմնական շեշտադրումները:

Ադրբեջան

Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային միության՝ SOCAR-ի ղեկավարին: Հետաքրքրական է, որ, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանում Բոլթոնը հանդիպում չունեցավ երկրի ՊՆ նախարարի հետ: Բացի այդ Հայաստանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպեց անվտանգության խորհրդի քարտուղարին, իսկ Վրաստանում՝ ներքին գործերի նախարարին, մինչդեռ Ադրբեջանում այդ ձևաչափերով հանդիպումներ ևս տեղի չունեցան: Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանում հանդիպումների հիմնական շեշտադրումները վերաբերում էին էներգետիկ ոլորտի համագործակցությանը՝ ընդգծելով հարաբերությունների ռազմավարական լինելու փաստը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ նախագահի խորհրդականը հիմնականում շեշտադրեց հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ավելի լայն՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում:

Բավական հետաքրքրական է համեմատել Ադրբեջանում և Հայաստանում Իրանի վերաբերյալ արված հայտարարությունները: Մասնավորապես, եթե Ադրբեջանում քննարկվել է «Թեհրանի գործողությունները զսպելուն ուղղված քայլերը», ապա Հայաստանում այս մասով նման ձևակերպումներ չկան, փոխարենը շեշտվում է հարցի վերաբերյալ հետագա երկխոսության կարևորությունը: Սա, թերևս, փաստում է այն մասին, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանություններն այս առումով ԱՄՆ-ին են ներկայացրել իրենց վերապահումները:

Հայաստան

Հայաստան այցի շրջանակներում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների պաշտոնակատարների, ՀՀ Ազգային անվտանգության հարցերով քարտուղարի հետ: ՀՀ այցի շրջանակներում շեշտադրվեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները, որի համատեքստում ԱՄՆ-ը հայտնեց իր լիարժեք աջակցությունը ՀՀ իշխանություններին՝ Հայաստանի հետ հարաբերությունները գնահատելով որպես «առաջնային գերակայություն»: Այս համատեքստում բարձրաձայնվեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից քննարկվեցին ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները:

Ինչ վերաբերում է մեզ համար գերակա հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Ջ. Բոլթոնը հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ակտիվ ներգրավվածություն ունենալ կարգավորման գործընթացում:

Վրաստան

Վրաստանում Ջոն Բոլթոնը հանդիպել է երկրի վարչապետին, արտաքին, ներքին, ինչպես նաև պաշտպանության նախարարներին: Ինչպես Հայաստանում, Վրաստանում ևս ԱՄՆ պաշտոնյան շեշտել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախատեսվող նախագահական ընտրությունները: ԱՄՆ պաշտոնյան Վրաստանը որակել է պետություն, որի հետ ԱՄՆ-ն ունի «ռազմավարական բարձր կարևորության շահեր»: Բոլթոնի կողմից համագործակցության հիմնական ուղղություններ են դիտարկվել պաշտպանական, անվտանգային և տնտեսական ոլորտները: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ հնարավոր անդամակցությանը՝ Բոլթոնը նշել է, որ այս հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել և ինչպես նախկինում, նրանք սպասում են «հարմար ժամանակի»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ այս փուլում ԱՄՆ պաշտոնյայի այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում հստակեցնելու «խաղի կանոնները». ծանոթանալու տարածաշրջանում ԱՄՆ համար գերակա համարվող հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների տեսակետներին, ինչպես նաև ներկայացնելու այդ հարցում ԱՄՆ ունեցած դիրքորոշումները: Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակարգի տարբեր հարցերի շուրջ, օրինակ Իրանի հետ հարաբերություններ, որդեգրած ավելի կոշտ դիրքորոշումներ, առավել քան տրամաբանական էր, որ ԱՄՆ-ն այդ հարցերի շուրջ տարածաշրջանի երկներից ունենալու է ավելի բարձր ակնկալիքներ: Տրամաբանական է նաև այն, որ մեկ այցը բավարար չի կարող լինել «խաղի կանոններն» ամբողջությամբ հստակեցնելու համար: Պատահական չէ, որ օրինակ, Հայաստանի պարագայում ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը խնդրահարույց հարցերի շուրջ (Իրանի պարագայում Բոլթոնն ինքն է փաստում, որ Հայաստանի և ԱՄՆ միջև հետագա երկխոսությունը շատ կարևոր է լինելու): Ուստի, այս գործընթացը պետք է համարել շարունակական և հետագայում ևս անհրաժեշտ է լինելու հետևողական երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ՝ հստակեցնելու միմյանց համար խնդրահարույց հարցերը:

Լիանա Հովհաննիսյան