Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''
Politics

Օպտիմալացման ռիսկերը կամ՝ գլխացավը չեն բուժում գլուխը կտրելով

«Մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի: Եվ մենք հույս ունենք, որ մենք դա իրականացնելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից: Չեմ ասում, որ մենք դնելու ենք փակ աչքերով ամեն ինչ կտրենք, բայց, իհարկե, այս հարցին լրջորեն անդրադառնալու ենք»: Այսպես էր արձագանքել վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը պատգամավորներից մեկի տված հարցին, որը վերաբերում էր պետական ապարատի կրճատմանը:

Ընդհանրապես, ցանկացած կառավարություն վերջին տարիներին ղեկավարի փոփոխությունից հետո հանգում է այս հարցին: Այս իմաստով Փաշինյանի հնչեցրած միտքը նորություն չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում պետական ապարատը ուռճացված է, ավելին՝ այդ ուռճացվածությանը զուգահեռ մենք ունենք արդյունավետության խնդիր: Սակայն, ինչքան էլ այս խնդիրները ակներև լինեն, դրանք շարունակում են մնալ չլուծված: Պատճառը, սակայն, ոչ այդքան քաղաքական կամքի մեջ է, այլ ավելի խորքային շերտերում:

Նախորդ իշխանության կառավարման տարիներին ակնհայտ էր, որ պետական ապարատի ուռճացվածությամբ լուծվում է միաժամանակ երեք խնդիր: Նախ՝ ստեղծվում էին հարթակներ, որոնք կիրառվում էին, այսպես ասած, կլիենտարիստական մոդելի շրջանակներում, երբ քաղաքական հակառակորդներին կամ պոտենցիալ հակառակորդներին, կամ էլ իշխանության մեջ ազդեցություն ունեցող որոշակի անհատներին շահագրգռելու կամ չնեղացնելու համար հորինվում էին պաշտոններ ու պետական ինստիտուտներ: Երկրորդ՝ կար գիտակցում, որ պետական ուռճացված համակարգ ունենալ նշանակում է ունենալ քաղաքացիների բավական ստվար մի շերտ, որոնք լոյալ կամ չեզոք են իշխանությանը, ավելին՝ ընտրությունից ընտրություն այդ շերտը դառնում էր վերարտադրության կարևոր օղակ: Երրորդ, ըստ էության, ամենագլխավոր խնդիրը՝ ուռճացված պետական համակարգով լուծվում էին հասարակության գոնե մի հատվածի սոցիալական խնդիրները, քանի որ ակնհայտ էր, որ մասնավոր սեկտորը Հայաստանում այն մակարդակի վրա չէ, որպեսզի օպտիմալացման արդյունքում պետական համակարգը լքածները կարողանան իրենց համար աշխատատեղեր ստեղծել կամ աշխատանք գտնել:

Եթե առաջին երկու բաղադրիչները կարելի է կապել նախորդ իշխանության քաղաքական շահերի հետ, ապա երրորդ բաղադրիչը կար և կա օբյեկտիվ պատճառներով: Իհարկե, նախորդ կառավարությունները փորձեր արել են այս կամ այն կերպ գնալ օպտիմալացման, թեկուզև փորձնական չափաբաժնով, բայց դա ամեն անգամ հանգեցրել էր պայմանական ասած՝ տաքսու վարորդների քանակի աճին կամ արտագաղթի տեմպերի արագացմանը: Եվ, որ ամենակարևորն է, օպտիմաացման արդյունքում չի աճել կառավարության արդյունավետությունը, մի բան, հանուն որի էլ արվում էին օպտիմալացումները:

Ակնհայտ է, որ խնդիրն առավել խորքային է, ու Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխական կառավարության ղեկավար, խնդրին չի կարող անդրադառնալ հպանցիկ: Ըստ էության, Փաշինյանի վարկանիշը բավարար է, որպեսզի նա այս փուլում գնա կտրուկ քայլերի ու սկսի լայնամասշտաբ օպտիմալացում: Միգուցե սոցիալական ցնցումների քաղաքական իմաստով այդ քայլերը չհանգեցնեն ու որևէ կերպ չխանգարեն Փաշինյանի իշխանությանը: Բայց տնտեսական առումով ցանկացած բեկումնային օպտիմալացման քայլ ռիսկային է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ օպտիմալացնելով ու խնայված գումարներով պետական համակարգի առավել բարձր օղակների աշխատավարձերը բարձրացնելով՝ արդյունավետության խնդիրը, մեղմ ասած, չի լուծվում: Առավել էական է այստեղ այլ բան:

Ցանկացած օպտիմալացում պետք է սկսել նախապես դրա արդյունքում գոյացող ռիսկերը նվազեցնելով: Մեր դեպքում այդ ռիսկերը կարող են նվազել, եթե լինի համապատասխան ներդրումային միջավայր, ինչի արդյունքում հնարավոր կլինի օպտիմալացված կադրերին ուղղորդել դեպի մասնավոր սեկտոր: Այժմ այդ միջավայրը չկա: Չժխտելով պետական համակարգի իրապես ուռճացված վիճակն ու կարևորելով օպտիմալացման անհրաժեշտությունը՝ չենք կարող չնշել, որ առանց վերոնշյալ համապատասխան միջավայրի ստեղծման օպտիմալացման գնալ նշանակում է հավել յալ տնտեսական բեռ ավելացնել հենց նույն իշխանության համար: Այսինքն, խնդիրն այստեղ ոչ թե մարդկային, բարոյական դաշտում է, այլ բացառապես կառավարության արդյունավետության: Կտրուկ օպտիմալացման գնալ առանց համապատասխան միջավայրի, նշանակում է անցկացնել գլխացավը՝ առաջացնելով ստամոքսի խոց: Կառավարության, անձամբ Փաշինյանի խնդիրն, ըստ այդմ, համապատասխան միջավայրի ստեղծումն է, որը բուֆերի դեր կստանձնի ենթադրվող օպտիմալացումից հետո ու որևէ կերպ չի ավելացնի խնդիրները հենց նույն Փաշինյանի կառավարության համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան