Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Կրծքագեղձի քաղցկեղ՝ միֆեր, վախեր, իրականություն. հարցազրույց «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ պաթոլոգ Աննա Խաչպանյանի հետ

«Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնի և Oragir.info-ի համատեղ շարքի այսօրվա թեման կրծքագեղձի քաղցկեղն է: Հիվանդության մասին զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ պաթո-հյուսվածաբանական ծառայության ղեկավար, բժիշկ-պաթոլոգ Աննա Խաչպանյանի հետ: Բժիշկը խոսել է թե՛ ԱԿ-ում իրականացվող հետազոտությունների մասին, թե՛ կիսվել այն խորհուրդներով, որոնք ահրաժեշտ է իմանալ:

Բնակչության մեջ տարածված կարծիքները, կամ վախեր, որոնք պետք է հաղթահարել

«Երբ կրծքագեղձի մամոգրաֆիա է արվում և ռադիոլոգը տեսնում է կասկածելի գոյացություն, այդ գոյացությունից անպայման հյուսվածքի կտոր է վերցվում: Մեր ազգաբնակչության մեջ շատ տարածված կարծիք կա, որ եթե մենք հյուսվածքի կտոր ենք վերցնում, մենք միջամտում ենք, և դրա հետևանքով այդ ուռուցքն ավելի ագրեսիվ է դառնում: Անպայման ուզում եմ շեշտել, որ նման բան գոյություն չունի: Միջամտությունից հետո, իհարկե, ուռուցքից մի փոքր կտոր է վերցվում, բայց դրանից հետո այդ կնոջը ոչ ոք այդպես չի թողնում: Բիոպսիայից հետո դրվում է ախտորոշում, և այդ կինը առանց բուժման չի մնում: Բիոպսիայից հետո ուռուցքը չի աճում, չի ագրեսիվանում՝ նման բան գոյություն չունի»,-ասաց բժիշկը: Մեկ այլ օրինակ բերեց. «Շատ տարածված է ֆիբրոզ-կիստոզ՝ մաստոպաթիա կոչվածը: Իրականում դա ոչ թե հիվանդություն է, որը պետք է բուժել, այլ վիճակ: Այդ պատճառով մենք ասում ենք ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ, որոնք որևէ դեղորայքային բուժում չեն պահանջում: Այսօր շատ է խոսվում նաև լազերային տարատեսակ մազահեռացումների վտանգների մասին: Բժիշկն ավելացրեց նաև դեզադորանտների հնարավոր վտանգների վերաբերյալ կարծիքներն ու նշեց. «Իրենք իրենցով դրանք, ըստ իս, չեն կարող առաջացնել կրծքագեղի քաղցկեղ՝ քանի չկան ապացուցողական փաստեր: Պետք է նշենք նախ գենետիկ նախատրամադրվածության մասին, որը շատ կարևոր է: Երկրորդն արդեն ռիսկերն են, որոնք կարող են նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը: Դրանք հորմոնալ խախտումներն են, հղիության ընդհատումը, կրծքով ուշ կերակրումը կամ կրծքով չկերակրելը: Այդ բոլորը միասին կարող են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ֆոն հանդիսանալ՝ հաշվի առնելով գենետիկ նախատրամադրվածությունը: Այս ենթատեքստում պետք է առանձնացնենք ռիսկային խմբերը: Եթե երիտասարդ կին է, որի մայրը, մորաքույրը կամ առաջին գծի հարազատն ունի կրծքագեղձի քաղցկեղ, ինքն իր մամոգրաֆիկ, սկրինինգային հետազոտությունը ոչ թե, օրինակ, 40 տարեկանում, այլ ավելի վաղ պետք է սկսի: Բացի այդ՝ չպետք է մոռանանք, որ տղամարդկանց մոտ էլ կարող է լինել կրծքագեղձի քաղցկեղ: Դրա համար թե՛ տղամարդիկ, թե՛ հատկապես կանայք պետք է աջալուրջ լինեն այդ խնդրի նկատմամբ»:

Հետազոտությունների ամբողջ փաթեթը՝ մեկ վայրում

«Ամբողջ աշխարհում այսօր կրծքագեղձի քաղցկեղն ունի 4 ենթատեսակ, և յուրաքանչյուր ենթատեսակ իր բուժումն ունի: Եվ որպեսզի մենք հասկանանք, թե կոնկրետ այդ կնոջ մոտ որ ենթատեսակն է, իմունահյուսվածքաքիմիական (իմունոհիստոքիմիական) հետազոտություն է նշանակվում: Սա շատ կարևոր է: Լինում են դեպքեր, երբ ասում են՝ արդեն գիտենք, որ ուռուցք կա, ինչո՞ւ եք այդ հետազոտությունն անում: Նշեմ, որ այն շատ կարևոր է, արվում է, որ պարզենք, թե 4 տեսակներից ո՞րն է, որովհետև բուժումը կախված է հենց այդ հետազոտությունից: Լինում են դեպքեր, երբ բացի վերոնշյալից նշանակում ենք ևս մեկ լրացուցիչ հետազոտություն՝ in situ հիբրիդիզացիա: Մեր լաբորատորիայում այդ հետազոտությունը արվում է երկու տեսակով՝ թե ֆլուորեսցենտ fish, թե՝ քրոմատոգեն cish: Սովորաբար լաբորատորիաները կամ fish հետազոտությունն են անում կամ cish-ը, բայց մենք երկուսն էլ անում ենք: Ստացվում է, որ կրծքագեղձի ուռուցքի հետ կապված հետազոտությունների ամբողջ փաթեթը, որը հնարավոր է Հայաստանում կատարել, «Դավիդյանց լաբորատորիաներում» իրականացվում է: Եվ ամենակարևորը՝ պացիենտը և հյուսվածքի նմուշները չեն շրջում տարբեր կենտրոններով»,-ասաց Ա. Խաչպանյանը: Նա շեշտեց «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ-ի մի քանի այլ առանձնահատկությունների մասին. «Մեզ մոտ in situ հիբրիդիզացիա հետազոտությունը գտնվում է բջջագենետիկի պատասխանատվության ոլորտում, այլ ոչ թե պաթոլոգի, ինչպես և պահանջվում է ժամանակակից մոտեցումներում: Այդ կապակցությամբ մենք վաղուց մեր թիմ ենք հրավիրել փորձառու մասնագետ Պողոսյան Լուսինեին՝ Երևանի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնից, ով անպայման պաթոլոգի հետ գնահատում է հետազոտության արդյունքը: Մյուս առանձնահատկություններից մեկն էլ ներվիրահատական հետազոտությունն է: Այն կոչվում է «frozen section» հետազոտություն: Երբ պացիենտը պառկած է վիրահատարանում, հյուսվածքը ուղարկվում է մեզ: Մենք հատուկ սարքի միջոցով արագ այն սառեցնում ենք, կտրում, ներկում ու կատարում անհրաժեշտ մյուս միջոցառումները՝ նկատի ունենալով վիրահատող բժշկի հարցադրումները: Այնուհետև հեռախոսով պատասխանը հայտնում ենք բժշկին: Մեր պատասխանից հետո վիրաբույժը որոշում է՝ վիրահատության հետագա ծավալը, շարունակելը կամ դադարեցնելը»:

Ուռուցքի ախտորոշում դնելը մի բան է, բայց նմուշները ճիշտ մշակելը՝ բոլորովին այլ բան

Բացի նշվածներից, Աննա Խաչպանյանն ընդգծեց. «Որոշ բարդ դեպքերում կատարվում է կոնսուլտացիա կրծքագեղձի օտարերկրյա ամենահեղինակավոր մասնագետների հետ: Հիվանդների համար դա բացարձակ անվճար է»: Նշեց նաև, որ որպես բժիշկ նա մշտապես հետաքրքրվում է վերջին նորություններով. օրինակ, այս տարի մի քանի անգամ մասնակցել է հեղինակավոր սեմինարների, մաստեր-կլասերի և հանդիպումների՝ Ֆլորենսում, Հռոմում, Երևանում: Բժիշկ- պաթոլոգը շեշտեց լաբորատորիայի կարևորագույն գործառույթը՝ ընդգծելով հյուսվածաբանական ախտորոշումը. «Ի վերջո, բոլոր գործիքային հետազոտությունների ժամանակ կարող են մտածել, որ կա ուռուցք, բայց, միևնույն է, վերջնական պատասխանը տալիս է հենց լաբորատորիան, պաթոլոգը, բջջագենետիկը: Տալիս են տեսակը, ենթատեսակը, դեղորայքի նկատմամբ զգայունությունը: Այդ ամենի տակ ստորագրում են պաթոլոգն ու որոշ դեպքերում բջջագենետիկը, և ստացվում է, որ ախտորոշման, ուռուցքի տեսակի ու ենթատեսակի համար պատասխանատու է բժիշկ պաթոլոգը՝ տվյալ դեպքում «Դավիդյանց լաբորատորիաների» պաթոլոգը և իրենց թիմը»:

Նա հավելեց, որ «Դավիդյանց լաբորատորիաներ»-ում հյուսվածքների մշակումն իրականացվում է սարքավորման կողմից. «Մենք վերջերս ենք ձեռք բերել տարածաշրջանում երևի միակ փակ վակուումային մշակման սարքավորումը: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ ուռուցքի ախտորոշում դնելը մի բան է, իսկ նմուշները ճիշտ մշակելը՝ բոլորովին այլ բան: Եթե մշակումը արվում է ձեռքով կամ ոչ ժամանակակից սարքավորմամբ, կամ սարքավորման հեղուկները ժամանակին չեն փոխվում, կարող են որոշակի խնդիրներ լինել: Հաճախ, երբ դրսից հիստոլոգիայի, հիստոքիմիայի, cish կամ fish hետազոտության համար երկրորդ կարծիք է բերվում, մենք չենք կարողանում լիարժեք գնահատել, որովհետև հյուսվածքի հստակ մշակման կամ ֆիքսացիայի խնդիր կա: Կցանկանայի, որ բոլոր լաբորատորիաները նույն ստանդարտ սխեմայով այդ ամենն իրականացնեին, որովհետև ֆիքսացիայից սկսած բոլոր նյուանսները շատ կարևոր են՝ հաշվի առնելով նաև այնպիսի հասկացություններ, ինչպիսին են տաք և սառը իշեմիաները»:

Կրծքագեղձի քաղցկեղը մահացու ախտորոշում չէ, եթե վաղ է հայտնաբերված

Վերադառնալով հիվանդությանը՝ մեր զրուցակիցը նախ ընդգծեց. «Երբ այդ վատ ախտորոշումն ենք դնում, մարդիկ միանգամից թևաթափ են լինում, բայց այսօր ամբողջ աշխարհում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից մահացությունն ավելի ցածր է, քան, օրինակ, թոքաբորբի կամ սրտամկանի ինֆարկտի դեպքում: Աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, կրծքագեղձի քաղցկեղը, չասենք բուժելի, բայց կառավարելի հիվանդություն է: Ճիշտ է, մենք ամեն տարի ունենում ենք կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված ավելի շատ դեպքեր, բայց մահացությունը հետզհետե նվազում է, որովհետև մենք մեր ձեռքի տակ ունենք այդ բոլոր հետազոտությունները, և ամեն ուռուցքի համար համապատասխան անհատական բուժում է ընտրվում: Ըստ դրա՝ մենք արդեն ունենում ենք ավելի երկար ապրելիություն և կարող ենք վստահաբար ասել, որ կրծքագեղձի քաղցկեղը մահացու ախտորոշում չէ, եթե վաղ է հայտնաբերված: Ամենակարևոր խորհուրդս հետևյալն է. տարին մեկ անգամ բոլոր կանայք պարտադիր պետք է հետազոտվեն: Շատ են ասում, թե գումար չունենք, ժամանակ չունենք, որ գնանք, հետազոտվենք… Տարին 365 օր ունի, և կարծում եմ, մեկ օր կինը կարող է իրեն ժամանակ տրամադրել»:

Աննա Խաչպանյանը նշեց, որ, ցավոք, այսօր նաև կրծքագեղձի քաղցկեղի երիտասարդացում կա. «Եթե հինգ տարի առաջ մենք զարմանում էինք, որ 20, 21, 25 տարեկան աղջիկների մոտ կրծքագեղձի քաղցկեղ կա, հիմա արդեն չենք զարմանում: Այդ միտումը կա, բայց կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ»:

«Կրծքագեղձի ամբողջական հեռացումից այսօր կարելի է խուսափել»

Բժիշկը շեշտեց քայլերը, որոնցից հետո արդեն քննարկվում է տվյալ կնոջ հետագա բուժման տակտիկան. «Մամոգրաֆիա, բիոպսիա, հիստոլոգիա, հիստոքիմիա և այլ գործիքային հետազոտություններ: Այդ ամբողջ տվյալները հավաքելուց հետո օնկոլոգը որոշում է կայացնում: Եվ, բոլոր դեպքերում, այսօր կա օրգան-պահպանողական վիրահատության միտումը: Ես ինքս գտնում եմ, որ կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարբարոսություն է, բացի այն դեպքերից, երբ դա բացարձակ ցուցում է:

Եթե կարելի է ուռուցքը առողջ հյուսվածքի սահմաններում հեռացնել, օրգանը պահպանել, ինչո՞ւ չանել այդպես, կրկնեմ, բացի այն դեպքերից, երբ ամբողջական հեռացնելը բացարձակ ցուցում է: Հիմա ամբողջ աշխարհը դրան է գնում: Այդ պատճառով, բոլոր դեպքերում, ուռուցքաբանությունը մուլտիդիսցիպլինար գիտություն է դարձել, երբ որոշում է կայացնում ոչ թե մեկ բժիշկ, այլ տարբեր մասնագետների թիմը»: