Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Լուռ դակելուց և ինքնանպատակ քննադատելուց անդին. նոր խորհրդարանի առաքելությունը

ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը օրերս նշել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ինքը՝ Փաշինյանն էր հանրապետականների համար: Շարմազանովը բաց ակնարկում էր այն մասին, որ ՀՀԿ–ն ապագայում կարող է Փաշինյանի համար լինել հենց այդպիսի ընդդիմություն:

Փաշինյանն, իհարկե, ՀՀԿ–ի ամենաարմատական ընդդիմադիրն էր, և ինչպես կյանքը ցույց տվեց, ըստ էության, ամենավտանգավոր ընդդիմադիրը, քանի որ հենց նրան հաջողվեց հանրապետականներին իշխանությունից հեռացնել: Բայց շատ կարևոր է հիշել, որ Փաշինյանը իշխանափոխություն արեց ոչ թե ընտրությունների, այլ հրապարակային գործողությունների միջոցով: Ի՞նչ է սա նշանակում, որ, ըստ էության, թե՛ խորհրդարանը, թե՛ քաղաքական կյանքի մյուս ինստիտուտները անգործունակ էին, հետևաբար գործունակ գտնվեց բոլորովին այլ քաղաքական ինստիտուտ՝ փողոցն ու հրապարակը:

Իսկ մինչ այդ, մինչև փողոցը, հրապարակն ու իշխանափոխությունը, խորհրդարանում Փաշինյանը ՀՀԿ–ի համար, իհարկե, արմատական ու անզիջում ընդդիմադիր էր, բայց ըստ էության նաև ընդդիմադիր, որը որոշումների վրա որևէ կերպ ազդել չէր կարողանում: Փաշինյանի ու «Ելքի» մասին հանրապետականների պատկերացումներն, ըստ այդմ, հետևյալն էին՝ կարող են անզիջում քննադատել, բայց որևէ որոշման վրա ազդել չեն կարող, քանի որ մենք մեծամասնություն ենք: Անհասկանալի է միայն մեկ բան, ինչու են հանրապետականները ցանկանում այժմ հայտնվել ընդդիմադիր Փաշինյանի կարգավիճակում:

Հենց այս կոնտեքստում էլ հետաքրքիր է դիտարկել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց նոր դերն ու նշանակությունը փոփոխված իրավիճակում: Այժմ, երբ քաղաքական ուժերը զբաղված են Ընտրական հին ու նոր օրենսգրքերի հարցով, ըստ էության, կենտրոնացած են բացառապես ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու, կուսակցական ցուցակներ կազմելու խնդրի վրա, երկրորդ պլան է մղվում ամենակարևորը՝ ինչպիսի բովանդակությամբ խորհրդարան ենք մենք ունենալու: Խոսքը ոչ թե թվաբանական բովանդակության մասին է, թե որ ուժը քանի մանդատ կունենա, խոսքը փոխհարաբերությունների որակի, համագործակցության ու բանավեճի նոր մեխանիզմների մասին է:

Ի վերջո, ժողովրդավարությունն այն չէ, որ ով մեծամասնություն է, նա է որոշում ամեն ինչ, ինչպես, ըստ էության, մատուցում էին այդ երևույթի էությունը հանրապետականները: Ժողովրդավարությունը մեծամասնության աշխատանքն է փոքրամասնության հետ: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, փոքրամասնության ֆորմալ ձայները բավարար են որևէ որոշման վրա ազդելու համար, թե ոչ: Ապրիլ–մայիսին մենք տեսանք, թե ինչպես անտեսված, որևէ որոշման մեջ չներգրավված փոքրամասնության խմբակցությունը, ավելին այդ խմբակցության մի մասը փոխեց քաղաքական իրավիճակը, ու թե ինչպես էին այդ խմբակցության անդամների քանակը հեգնում նախորդ իշխանությունները:

Հետևաբար նոր խորհրդարանի իմաստը, դերակատարությունը նոր իրավիճակում պետք է լինի նոր բովանդակությունը, բովանդակություն, որտեղ մեծամասնությունը հղում չի անի ֆորմալ մեծամասնություն լինելուն ու կաշխատի փոքրամասնություն կազմող ուժերի հետ, խորհրդարան, որտեղ փոքրամասնության քննադատությունը չի լինի ինքնանպատակ, չի լինի արմատական՝ արմատական լինելու համար միայն, այլ կլինի կոշտ, չոր, զգոնություն հաղորդող, բայց միաժամանակ կոմպրոմիսի պատուհան բացելով ու չկոմպլեքսավորվելով, որ իրենք փոքրամասնություն են, ու մեծամասնությունն ամեն դեպքում անելու է այնպես, ինչպես ցանկանում է:

Ակնհայտ է, որ տեղի ունեցած իշխանափոխությունն ու այդ իշխանափոխության մեթոդը՝ փողոցն ու հրապարակը, եկան փաստելու, որ գործող քաղաքական ինստիտուտներն, ըստ էության, չեն ներկայացնում երկրում առկա իրական քաղաքական տրամադրությունները: Նոր խորհրդարանի իմաստն, ըստ այդմ, այն է, որ այդ տրամադրությունները ներկայացվեն հնարավորինս ամբողջական ու ներդաշնակ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի քաղաքական հերթական ցիկլի ավարտը ազդարարել փողոցներում ու հրապարակներում: Նոր խորհրդարանի և այնտեղ ներկայացվելիք ուժերի խնդիրն է ունենալ որակապես նոր միջավայր, որտեղ ոչ թե լուռ կդակեն գործադիրի որոշումները կամ ինքնանպատակ կքննադատեն դրանք՝ առանց դրանց վրա ազդելու հնարավորության, այլ կքննադատեն ու միաժամանակ կկարողանան գալ կոմպրոմիսների:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան