Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Ռուս զինվորները սիրում են ոչ միայն հայ խոհարարների պատրաստած կերակուրը, այլև հայկական միրգ–բանջարեղենն ու մուրաբաները

Խոհարարների միջազգային օրվա կապակցությամբ ռուսական 102–րդ ռազմաբազայի ողջ զինանձնակազմի սննդամթերքի ապահովմամբ զբաղվող «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում, որի նպատակը հայ– ռուսական համագործակցության հաջողված գործընկերային փորձը հանրությանը ներկայացնելն էր: Ցուցահանդեսի ընթացքում հայ խոհարարները ներկայացրեցին իրենց պատրաստած ռուսական ճաշատեսակները: Կազմակերպվեց ճաշատեսակների ցուցահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին հայ խոհարարների կողմից պատրաստված սլավոնական խոհանոցի բազմաթիվ ճաշատեսակներ ու կարկանդակներ:

Ընկերության տնօրեն Վահե Աբելյանը Oragir.info-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում սպասարկում է 7 ճաշարանի, որից մեկը՝ Երևանում: Ընկերությունը նման պարտավորություն է ստանձնել 2017թ. սեպտեմբերից, որն ամենայն հավանականությամբ դեռ երկար կշարունակվի: Աշխատակիցները մոտ 200–ն են, 90 %–ը Հայաստանի բնակիչներ են, զբաղվում են ռազմաբազայի զինվորների համար սնունդ ապահովելով: Ի դեպ, ձեռք բերվող սննդամթերքը՝ բանջարեղենից մինչև մսամթերք, տեղական արտադրության է:

«Սննդամթերքն ընդունվում է ստանդարտներին համապատասխան: Ռուսական զորամասերում զինծառայողների սննդակարգում ներառված է մոտ 30 տեսակի մթերք, որից ամենահիմնականը միսը, ձուկը, ձավարեղենն ու բանջարեղենն է: Դրանից բացի զինվորներին տրվում է կաթ, ձու, հյութեր և այլն: Խոհարարները պրոֆեսիոնալներ են, նրանք նույնպես Հայաստանի բնակիչներ են, ովքեր ուժ ու եռանդ չեն խնայում զինվորների համար բարձրորակ սնունդ պատրաստելու համար»,– ասաց Վ. Աբելյանը:

Նա հավելեց նաև, որ ընկերությունն աշխատում է Հայաստանում գործող օրենսդրության համաձայն: Ուստի բոլոր աշխատակիցներն ընտրվում են՝ հիմք ընդունելով տեղական օրենքներն ու մասնագիտական կրթական որակներն ու չափանիշները:

«Խոհարարների օրվա առիթով ես բոլորին մաղթում եմ առողջություն և մասնագիտական նորանոր նվաճումներ, որպեսզի նրանք օր օրի կարողանան էլ ավելի բարելավել իրենց մասնագիտական հմտություններն ու որակները, որպեսզի կարողանանք է՛լ ավելի բարձր պահել բոլոր զինվորականների տրամադրությունը»,– ասաց Վ. Աբելանը:

Նշենք նաև, որ ռազմաբազայի խոհարարների ամեն օրը սկսվում է խորհրդակցությամբ, որի ժամանակ հստակեցվում ու հաշվարկվում են օրվա սննդակարգն ու անհրաժեշտ կալորիաները: Սննդակարգի փոփոխությունների դեպքում մի մթերքը փոխարինվում է մեկ այլ մթերքով, որպեսզի զինվորը ստանա այն պահանջվող սննդատեսակները, որոնք անհրաժեշտ են ծառայություն անցնող զինվորների առողջության ապահովման համար:

Տեխնոլոգ Արթուր Ավագյանցը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ճաշատեսակի պատրաստման համար նշանակվում են պատասխանատու խոհարարներ: Նրանք նախապես կատարում են ճաշացանկում ներառված ճաշատեսակների անհրաժեշտ մթերքների հաշվարկում և ապա սկսում են այն պատրաստել:

«Զինվորներին տրամադրվող սնունդն ամենևին չի տարբերվում տանը պատրաստած սննդատեսակներից: Խոհարարները շատ բարեխիղճ են, բարձր պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին, քանի որ բոլորն էլ բանակում ծառայող զավակներ, թոռներ կամ հարազատներ ունեցել են կամ ունեն և գիտեն, թե որքան կարևոր է զինվորի համար որակյալ ու համեղ ճաշատեսակներ պատրաստելը: Խոհանոցը հիմնականում սլավոնական է, զինվորներին ավելի շատ այդպիսի սնունդ է դուր գալիս: Ամսվա ընթացքում երկու անգամ կարող ենք այլ խոհանոցների ճաշատեսակներ նույնպես պատրաստել, բայց ամենակարևորն այն է, որ զինվորներին տրվող չափաբաժիններն այնքան ճշգրիտ են հաշվարկվում, որ զինվորների կողմից երբեք դժգոհություններ չեն լինում»,– ասաց Ա. Ավագյանցը:

Ռազմաբազայի ղեկավարները մեզ հետ զրույցում նույնպես նշեցին, որ ծառայության ընթացքում երբեք չեն դժգոհել խոհանոցի աշխատանքից, քանի որ ուշացումներ կամ բացթողումներ չեն լինում:

«Արդեն երկու տարի է՝ Ռուսաստանից Հայաստան եմ եկել ծառայության: Պետք է նշեմ, որ հայկական մթերքից պատրաստված սնունդը բավականին համեղ է: Այստեղ մեզ կերակրում են այնպես, ինչպես տանը: Ես ամեն օր օգտվում եմ հայ խոհարարների պատրաստած ճաշատեսակներից, որոնք շատ նման են տանը մայրիկի կամ տատիկի պատրաստածին: Հայ խոհարարները մեզ վերաբերվում են իրենց որդիների նման, այնքան սրտանց են պատրաստում ռուս զինվորականների համար: Նույնիսկ հատուկ ուշադրության են արժանացնում զինվորների տարեդարձին և այդ օրը հատուկ նրանց համար առանձին սեղան են պատրաստում, նրանց համար թխում են թխվածքեղեն, կարկանդակներ: Տեղական արտադրության մուրաբաները նույնպես շատ համեղ են: Ինձ հատկապես բալի, ծիրանի մուրաբան է դուր գալիս, որը զինվորներին տրվում է լրացուցիչ»,– ասաց մեր զրուցակիցը:

Ռուսական կողմը նույնպես իր գոհունակությունը հայտնեց «Պոտենցիալ» ՍՊԸ–ի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարությունից, ողջ անձնակազմից բարձրորակ ու բարձրակարգ մատակարարում կազմակերպելու, սպասարկում իրականացնելու, ինչպես նաև իրենց հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ներկայացվածը հայ–ռուսական համատեղ համագործակցության ընդամենը մեկ դրվագ էր, ինչը կարող է լավ օրինակ ծառայել այլ ոլորտներում նույնպես գործարար համագործակցության զարգացման համար: