Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ալավերդու թիվ 3 մանկապարտեզի տարածքից դուրս եկած 5-ամյա երեխան ընկել է Դեբեդ գետը և ջրահեղձ եղել
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Դավիթ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: